««My Life Would Suck Without You»» | |
---|---|
Քելլի Քլարքսոնի սինգլը | |
«All I Ever Wanted» ալբոմից | |
Թողարկված | 2009 թվականի հունվարի 13 |
Ֆորմատ | թվային, CD սինգլ |
Ձայնագրված | 2008 |
Ժանր | փոփ |
Երգահան | Dr. Luke, Մաքս Մարտին և Claude Kelly? |
Տևողություն | 3:31 |
Լեյբլ | RCA |
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Dr. Luke |
«My Life Would Suck Without You», ամերիկացի երգչուհի Քելլի Քլարքսոնի All I Ever Wanted չորրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը (2009 թվական)[1]։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն Dr. Luke և Մաքս Մարտինն են[2][3]։ Համահեղինակ է նաև Քլոդ Քելլին[4][5]։ «My Life Would Suck Without You» դարձավ Քելլի Քլարքսոնի երկրորդ ստեղծագործությունը (իր առաջին «A Moment Like This» սինգլից հետո), որ գլխավորել է ԱՄՆ-ի, Կանադայի չարթերը, և առաջին սինգլը, որ գլխավորել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթը[6]։
«My Life Would Suck Without You»՝ չափավոր արագ, փոփ-ռոք ժանրի ստեղծագործություն, գրված է լյա մաժորում[7]։ Վոկալային մասն ընդգրկված է երկու օկտավաներում՝ լյա մաժորից մինչև մի մինոր։ Երաժշտությունում ձայնագրված են սինթոզ, կիթառ, հարվածայի գործիքներ և բաս-կիթառ գործիքները[8]։
Երգը հիմնականում ստացել է դրական կարծիքներ։ Billboard-ն այն անվանել է «պայթուցիչ»[9] և կանխատեսել, որ այն կլինի առաջինը չարթերում[10]։ About.com գրում է, որ սա «փոփ-կատարելություն է, որը կարող է հեշտությամբ դառնալ տարվա լավագույն հիթը»։ Rolling Stone ամսագիրն այն անվանել է «ֆանտաստիկ, տարվա սիրելի հիթ»։ TIME ամսագիրն «My Life Would Suck Without You»-ն երգն ընդգրկել է 2009 թվականի երգերի լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում[11]։
USA Today նշել է, որ արհեստական հնչողությունը բացակայում է, չնայած գերակշռում են դիսկո և սինթի փոփ մոտիվները[12]։ Los Angeles Times-ն երգն անվանել է մեծ հիթ։
«My Life Would Suck Without You»-ի տեսահոլովակի ռեժիսորը Ուեյն Իշամն է, որը նկարահանվել է 2008 թվականին Լոս Անջելեսում։ Այն թողարկվել է 2009 թվականի հունվարի 28-ին[13]։
Տեսանյութը սկսվում է մի վայրով, որտեղ երկու անչափահաս երեխաներ են, ովքեր խաղում են իրար հետ, հետո տղան աղջկան տալիս է մի վզնոց։ Իսկ ավելի մեծ տարիքում աղջիկը կրում է այն իր թևից, որպես թևնոց։ Հետո տեսանյութում երգչուհին է, որ կռվում է իր ընկերոջ հետ, նրանք սկսում են պայքարել, ինչպես երեխաներն այն ժամանակ։ Հետո զույգն ընթանում է մեքենայով, և այն ավարտվում է բարեհաջող, վերջում նրանք հաշտվում են։ Տեսանյութը ցուցադրվել է 2009 թվականին, MTV Video Music Awards-ի ժամանակ այն պարգևատրվել է որպես լավագույն կանացի տեսահոլովակ։
Թվային սինգլ
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «My Life Would Suck Without You» | 3:33 |
CD սինգլ
# | Անվանում | - | Տևողություն |
---|---|---|---|
1. | «My Life Would Suck Without You» | 3:33 | |
2. | «My Life Would Suck Without You» | Instrumental Version | 3:33 |
2009 թվականի հունվարի 19-ին երգը թողարկվեց ռադիոյով, պրեմիերան ավելի վաղ կատարվել էր ամերիկական Z100 ռադիոյով, հունվարի 13-ին։ Հունվարի 6-ին Amazon.com կայքում սկսվեցին վաճառել միայն թվային տարբերակով[14], հունվարի 20-ին այն սկսվեց վաճառվել iTunes Store-ով։
Երկիր | Օր | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Հյուսիսային Ամներիկա | 2009 հունվարի 13 | Радиоэфир | RCA Records |
Եվրոպա | 2009 հունվարի 16 | թվային | Sony Music |
Կանադա | |||
ԱՄՆ | RCA Records | ||
Ավստրալիա | 2009 հունվարի 19 | Sony Music | |
2009 փոտրվարի 2[15] | CD | ||
Նոր Զելանդիա | 2009 հունվարի 19 | Թվային | |
Իտալիա | 2009 հունվարի 30[16] | ||
Միացյալ Թագավորություն | 2009 փետրվարի 21 | RCA Label Group (UK) | |
2009 մարտի 2 | CD | ||
Նիդերլանդներ | 2009 փետրվարի 16 | Թվային | Sony Music |
Գերմանիա | 2009 փետրվարի 27[17] | CD, թվային |
«My Life Would Suck Without You» Billboard Hot 100 չարթում 97-րդ տեղում էր, իսկ հաջորդ շաբաթ այն սահմանեց ռեկորդ՝ միանգամից հասնելով առաջին հորիզոնականին։ Դա երգչուհու երկրորդ ռեկորդն է․ առաջինը եղել է «A Moment Like This» երգը, որ մեկ շաբաթում 52-րդ հորիզոնականից հասել է առաջինին 2002 թվականին[5]։ Billboard' Mainstream Top 40-ում երգը զբաղեցրել է 3-րդ տեղը։
Չարթ(2009) | Լավագույն արդյունք | Տարեվերջյան չարթեր | Կարգավիճակ | Վաճառք |
---|---|---|---|---|
ARIA[18] | 4 | 40[19] | Պլատինե | 70.000[20] |
Ö3 Austria Top 75[21] | 6 | — | — | — |
Ultratop Flanders[22] | 18 | — | — | — |
Canadian Hot 100[23] | 1 | — | Մուլտի-Պլատինե | 80.000[24] |
Czech Airplay Chart[25] | 14 | — | — | — |
Tracklisten[26] | 29 | — | — | — |
Dutch Top 40[27] | 3 | — | — | — |
Media Control AG[28] | 6 | 31[29] | — | — |
Rádiós Top 40[30] | 1 | — | — | — |
Japan Hot 100[31] | 7 | — | — | — |
RIANZ[32] | 11 | — | Ոսկե | 7.500[33] |
Schweizer Hitparade[34] | 5 | — | — | — |
UK Singles Chart[35] | 1 | 46 | Արծաթե | 300.000[36] |
Billboard Hot 100[37] | 1 | 23[38] | — | 2.372.000[39] |
Adult Contemporary (Billboard)[40] | 16 | — |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)