Իվան Ալեքսեև | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Иван Алексеев |
Նաև հայտնի է որպես | Noize MC[1] |
Ծնվել է | մարտի 9, 1985 (40 տարեկան) Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ հիփ հոփ, էմո ռոք, ալտերնատիվ ռոք և conscious hip-hop? |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, կիթառահար և դերասան |
Գործիքներ | կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ և բաս կիթառ |
Գործունեություն | 1997-այժմ |
Լեյբլ | Respect Production?, Мистерия звука և Universal Music Russia |
Կրթություն | Ռուսական պետական հումանիտար համալսարան |
Պարգևներ | |
Կայք | noizemc.com |
![]() |
Իվան Ալեքսանդրովիչ Ալեքսեև (ռուս.՝ Иван Александрович Алексеев, մարտի 9, 1985, Յարցևո, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), առավել հայտնի է որպես Noize MC, ռուս հիպ-հոպ երգիչ, ռոք-երաժիշտ, երգահան և դերասան[2]։
Noize MC-ը իր մեջ միաժամանահ համատեղում է մի քանի երաժշտական ժանրեր և ոճեր։ Իր մրցույթներում երաժիշտը կարողանում է համատեղել նաև ասերգային երաժշտությունը ռոք երաժշտության հետ[3][4]։
Դրա համար նա ստացել է «Noize» մականունը։ Հետագայում ավելացել է նաև «MC» հապավումը և կազմվել է երաժշտի անհատական անվան ամբողջական տարբերակը[5]։
Իվան Ալեքսանդրովիչ Ալեքսեևը ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Սմոլենսկի մարզում։ Նրա մայրը եղել է քիմիկոս, իսկ հայրը մասնագիտությամբ երաժիշտ։
1994 թվականին նրա ծնողները պաշտոնապես ամուսնալուծվել են և նա ապրել է մոր հետ։ 8-9 տարեկան ասակում Իվանը սկսել է գրել իր ատաջին չափածո երաժշտական ստեղծագործությունը։
10 տարեկան հասակից սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ և վոկալով։ 1995-1996 թվականներին երաժշտական դպրոցում հաճախել է դասական կիթառի դասերի։
Դրանից մեկ տարի անց, Իվանը մոր հետ տեղափոխվել է անկախ Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաք։ Բելգորոդում նա կարողացել է երկու անգամ հաղթանակ տանել դասական կիթառի տարածաշրջանային մրցանկցություններում, համապատասխանաբար 1998 և 2000 թվականներին։
Նա անձամբ լինելով ռոք կիթառի երկրպագու, 13 տարեկան հասակում բացել է իր առաջին երաժշտական խումբը։ Երաժշտին մեծ ճանաչում է բերել «Նիրվանա» խմբի անդամների մշտական երկրպագությունը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Noize MC» հոդվածին։ |
|