Oh My Girl | |
---|---|
![]() Oh My Girl 2015 թվականի հոկտեմբերին, (Ձաղից աջ՝ Արին, Սընհի,Յուա, Հյոջոն,Ջինհո, Բիննի,Ջինի, Միմի) | |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | ապրիլի 20, 2015 |
Լեյբլ | WM Entertainment |
Կայք | ohmy-girl.com |
Անդամներ | |
Արին, Սընհի, Յուա, Հյոջոն, Ջինհո, Բիննի, Ջինի, Միմի | |
![]() |
Oh My Girl (կորեերեն՝ 오마이걸, գրվում է նաև OH!MYGIRL կամ OMG)՝ հարավկորեական գյորլ-խումբ, որը գտնվում է WM Entertainment-ի ղեկավարության ներքո։ Աղջիկները դեբյուտ են կատարել 2005 թվականի ապրիլի 21-ին նույնանուն մինի-ալբումով։ Խումբը բաղկացած է 8 մասնակցից[1]։
2015՝ «Cupid» և «Closer» առաջնելույթներ
Oh My Girl խումբը ներկայացվել է ինչպես քույրերի խումբ, B1A4 լեյբլով։ 2015 թվականի մարտի 29-ին արդեն ցուցադրվել էին բոլոր 8 մասնակիցների նկարները։ Ապրիլի 20-ին խումբը ներկայացրել է իր առաջին մինի-ալբոմը «Oh My Girl» և գլխավոր երգի տեսահոլովակը՝ «Cupid»[2]։ Այդ օրը անցկացրել են նրանց առաջնելույթային շոուքեյսը։ Oh My Girl խումբը պաշտոնական առաջնելույթ է կատարել ապրիլի 21-ին The Show канала SBS MTV երաժշտական շոուի ժամանակ[3]։
Հոկտեմբերի 7-ին խումբը ներկայացնում է երկրորդ մինի-ալբոմը՝ «Closer» և նույնանուն երգի տեսահոլովակը։
Դեկտեմբերի 11-ին խումբը մեկնել է ԱՄՆ նկարահանումների և համերգների, որը պետք է կայանար դեկտեմբերի 12-ին Լոս-Անջելեսում։ Աղջիկները չկարողացան հատել ԱՄՆ-ի սահմանը[4]։ Աղջիկներին սահմանում պահել են են 5 ժամ։ ԱՄՆ-ի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչները մերժեցին խմբի ներկայացուցչի դիմումը, բացատրելով, որ խումբը չի կարող անցնել սահմանը ելույթ ունենալու թույլատվության բացակայության պատճառով[5]։ Տեսնելով խմբի ուղեբեռը մաքսատան ներկայացուցիչները հասկացան, որ խումբը գնում է երկիր ելույթի համար, այն ժամանակ, երբ նրանք վիզա չունեին[6]։ Ինչպես նաև մաքսատունը պաշտոնապես հերքում է, որ խումբը «ուշացել է» 15 ժամ, նշելով, որ աղջիկներին ուղարկել են Կորեա առաջին իսկ հնարավոր չվերթով, նույն ավիոգործընկերության հետ[7]։
2016՝ «Pink Ocean», «Windy Day», «Listen to My Word (A-ing)», առաջին մենահամերգը Summer Fairytale, հիատուս Ջինի
Երրորդ մինի-ալբոմը Oh My Girl «Pink Ocean» ներկայացվել է 2016 թվականի մարտի 28-ին, «Liar Liar» գլխավոր երգի տեսահոլովակի հետ[8]։ Նույն օրը հայտնի էր խմբի ֆանդոմի անվանումը՝ «Miracle»։ Երաժշտական շոուի ժամանակ աղջիկները ելույթ են ունեցել «Liar Liar» և «Step by Step» երգերով։
2016 թվականի մարտի 26-ին «Pink Ocean» ալբոմի անունը սկսվել է կոչվել «Windy Day»[9]։ Ալբոմում տեղ են գտել 2 երգեր` «Windy Day» և «Stupid in Love»։ Օգոստոսի 1-ին ներկայացվել էր ամառային «Listen to My Word» ալբոմը, որում արդեն ներկայացրել են նոր երգ[10][11]։
Օգոստոսի 20-ին Oh My Girl անցկացրել են առաջին մենակատարային համերգը «Summer Fairytale» Սեուլում։ Համերգի տոմսերը վաճառվել են 3 րոպեում, որը խմբի համար ռեկորդ էր։
Օգոստոսի 25-ին WM Entertainment ընկերությունը հայտնել է, որ Ջինին ժամանակավոր թողնում է խումբը անորեկսի պատճառով։ Խումբը շարունակում էր իր աշխատանքները[12]։
2017 «Coloring Book»
Մարտի 13-ին արդեն հայտնի էր, որ նոր ալբոմը թողարկվելու է ապրիլին[13]։ Նաև հայտնի էր, որ Ջինին չի մասնակցի նոր ալբոմին, որովհետև շարունակում է բուժումը։ WM Entertainment հայտնել էր Ջինիի առողջության մասին ասելով, որ Ջինին արդեն լավ է և նա ապաքինվելու եզրին է[14]։ Հինգերորդ «Coloring Book» ալբոմը թողարկվել է ապրիլի 3–ին, նոր երգի տեսահոլովակի հետ միասին։
Հյոջոն (կորեերեն՝ 효정), իրական անունը՝ Չհվե Հյոջոն (կորեերեն՝ 최효정), ծնվել է 1994 թվականի հուլիսի 28–ին (23 տարեկան) Անյանգում, Հարավային Կորեա։ Խմբի առաջնորդ[15]։
Ջինի (կորեերեն՝ 진이), իրական անունը՝ Շին Հեջին (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի հունվարի 22-ին Պհոհանում, Հարավային Կորեա[16]։ Միմի (կորեերեն՝ 미미), իրական անունը՝ Կիմ Միհյոն (կորեերեն՝ 신혜진), ծնվել է 1995 թվականի մայիսի 1-ին Չեջուում, Հարավային Կորեա։
Յուա (կորեերեն՝ 유아), իրական անունը՝ Յու Շիա (կորեերեն՝ 유시아), ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Սեուլում, Հարավային Կորեա։
Սընհի (կորեերեն՝ 승희), իրական անունը Հյոն Սընհի (կորեերեն՝ 현승희), ծնվել է 1996 թվականի հունվարի 25-ին Չունչհոնում, Հարավային Կորեա[17]։
Ջիհո (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Կիմ Ջիհո (կորեերեն՝ 김지호), ծնվել է 1997 թվականի ապրիլի 4-ին Օկչհոնում, Հարավային Կորեա։
Բիննի (կորեերեն՝ 지호), իրական անունը՝ Բե Յուբին (կորեերեն՝ 배유빈), ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 9-ին Չունչհոնում, Հարավային Կորեա։
Արին (կորեերեն՝ 아린), իրական անունը՝ Չհվե Յևոն (կորեերեն՝ 최예원), ծնվել է 2000 թվականի Պուսանում, Հարավային Կորեա։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Oh My Girl (երաժշտական խումբ)» հոդվածին։ |
|