Pertti Kurikan Nimip Nivät, ֆիննական փանք խումբ, խումբը հաղթել է Ֆինլանդիայի ազգային ընտրական փուլը և ներկայացրել Ֆինլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Խմբի բասիստը և թմբկահարը տառապում են Դաունի համախտանիշից, վոկալիստը աուտիզմից, կիթառահարը ուղեղային կաթվածից[1]։ Խմբին է նվիրված 2012 թվականի «Փանկի համախտանիշ» վավերագրական ֆիլմը։
2015 թվականին խումբը հաղթել է Ֆինլանդիայի ազգային ընտրական փուլում «Ինչու ես պետք է» (Aina mun pitää) երգով և ներկայացրել Ֆինլանդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Վիեննայում, ըստ Yle Radio Suomi-ի լրագրող Սաննա Պիրկկալայնենի, երգը կոչվել է «սարսափելի», բայց խումբը «սքանչելի»[2]։
Մայիսի 11-ին Ֆինլանդիայում խմբի պատվին փոստային նամականիշ է թողարկվել[3]։
Եվրատեսիլում խումբը ելույթ է ունեցել մայիսի 19-ին մրցույթի առաջին կիսաեզրափակչում, սակայն խումբը չի հավաքել բավարար միավորներ` եզրափակիչ դուրս գալու համար[4]։
Պերտի Կուրիչկա (կիթառահար)։ Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 26-ին Վիխտիում[5]։ Նա խմբի բոլոր երգերի կոմպոզիտորն է և նրա որոշ երգերի հեղինակը[6]։ Հայտնի է դարձել նաև նրանով, որ թողարկել է «Կալևի Հելվետտի» կեղծանունով սարսափ պատմվածքներով ձայնասկավառակ[7] և աուդիոգրք[8]։ Պարբերաբար գնում է եկեղեցի, պատրաստվում է թողնել երաժշտի կարիերան 60-րդ տարեդարձից հետո[9]։ Նվագում է դաշնամուր, ջութակ, երգեհոն, պիկոլո ֆլեյտա, ցիմբալ և ֆագոտ[6]։
Քարի Ալթո (վոկալիստ)։ Ծնվել է 1976 թվականին Տամպերեում[10]։ Գրեթե բոլոր երգերի տեքստերի հեղինակ, Պերտի Կուրիկկայի դպրոցական ընկերը[11]։ Վարում է սեփական հաղորդումը Bassoradio ռադիոկայանում[12]։ Նվագում է հարվածային գործիքներ, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ[11]։ Լսում է ռոք և մետալի տարբեր ոճեր, ինչպես նաև փոփ երաժշտություն և նույնիսկ ռեփ[10][13]։ Նրա հետաքրքրությունների թվում են ավտոմեքենաները և մոտոցիկլետները[13][14]։
Սամի Հելլ (բաս-կիթառահար)։ Ծնվել է հավանաբար 1973 թվականին[11][15]։ Երեխա ժամանակ շատ է ճանապարհորդել, ապրել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Չինաստանում (Տիբեթ) և Ռուսաստանում[15]։ Ֆինլանդիայի Կենտրոնական կուսակցության անդամ է[16], «Meitse» բարեգործական կազմակերպության հիմնադիրն է, որն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց[17]։ Պատրաստվում է դառնալ Հելսինկիի քաղաքապետի խորհրդական և մուտք գործել Ֆինլանդիայի խորհրդարան[18]։
Թոնի Վյալիտալո (թմբկահար)։ Ծնվել է 1982 կամ 1983 թվականներին[11]։ Խմբի ամենաերիտասարդ երաժիշտն է[19]։ Երաժշտությամբ հետաքրքրվել է մեկ տարեկանից՝ սկսելով նվագել հարվածային գործիքներ[20]։ Լսում է տարբեր երաժշտություն (ներառյալ բլյուզ)[20][21]։
Կալլե Պայամաա (մենեջեր, գործիքավորող)։ Ծնվել է 1978 թվականին, ոչ պաշտոնապես համարվում է խմբի հինգերորդ անդամը[22]։