PlayStation Plus Premium, ամպային (առցանց) խաղերի համար նախատեսված բաժանորդագրությամբ հասանելի ծառայություն, որը մշակվել է Sony Interactive Entertainment ընկերության կողմից։ Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին հեռարձակել PlayStation 2, PlayStation 3 և PlayStation 4 խաղերը PlayStation 4, PlayStation 5 և անհատական համակարգիչների համար[1]։
Ծառայությունը ոչ PlayStation-ի համար հեռարձակելում համար, անհրաժեշտ է DualShock 3, 4, DualSense կամ այլ XInput վահանակ։ Ընկերությունը խորդուրդ է տալիս օգտագործել 5 Մբիթ/վ արագությունից ոչ ցածր, արագությամբ համացանց[2]։
PlayStation Now պլատֆորմը հիմնադրվել է Gaikai ընկերության տեխնոլոգիայի հիմքով։ 2012 թվականին Gaikai ընկերության ներդրումները կրճատվեցին[3], իսկ ընկերությունը սկսեց փնտրել գնորդ[4]։ Իր հերթին, Sony ընկերությունը հետաքրքրված էր ամպային խաղերի համակարգով և դիտարկում էր հնարավորություն գնելու Gaikai կամ նրա հակառակորդ OnLive[5]։ Sony ընկերության որոշումը կայացրեց Gaikai-ի օգտին, և գնեց Gaikai-ը 380 միլլիոն դոլարով[6]։
2014 թվականի սկզբին, հայտարարվեց, որ ծառայության բետա տարբերակը կթողարկվի ԱՄՆ-ի օգտատերերի համար արդեն իսկ հունվարին, իսկ ընդհանուր տարբերակի թողարկում պլանավորվում է 2014 թվականի ամռանը[9]։ Փետրվարի սկզվին ընկերությունը սկսեց փորձարկել ծառայությունը ԱՄՆ-ի տարածքում՝ ընտրված խաղացողների շրջանում[10]։ Բետա տարբերակի փորձարկման երկրորդ ալիքը սկսվեց մարտի վերջին[11]։ Ապրիլի ամսվա մեջ թողարկվեց թարմացման նոր տարբերակ 2․0, որում հասանելի դարձան 19 խաղեր[12] (ցանկը ընդլայնվեց 2014 թվականի ապրիլի երկրորդ կեսին[13])։ 2014 թվականի մայիսին փորձակման շրջանակը մեծացավ ընդգրկելով ավելի շատ մասնակիցներ[14]։ Ընկերությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ներբեռնման ժամանակին, որից հետո միայն խաղացողը կարող է խաղալ[15][16]։ 2014 թվականի ապրիլին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ընկերությունը պլանավորում է թողարկել BRAVIA հեռուսատցույցներ, որոնք արդեն օժտված են PlayStation Now-ով, նախատեսված ԱՄՆ-ի համար, այսինքն խաղացողների կարող էին խաղալ խաղերը չունենալով խաղային համակարգ[17], հայտարարության մեջ ասված էր նաև, որ ընկերությունը մշակում է թարմացումներ PlayStation 3-ի համար[18], ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքներ է տարվում նոր տարբերակի վրա նախատեսված PlayStation 4-ի համար[19]։ PlayStation 4-ի համար նախատեսված տարբերակի փորձարկումները սկսվեց 2014 թվականի մայիսի երկրորդ կեսին[20]։
2014 թվականիհունիսի 30-ից սկսած բետա փորձնական տարբերակով օժտված էին ընկերության կողմից թողարկված հեռուսացույցների որոշ մոդելներ[21]։
Ծառայությունը բետա տարբերակից ամբողջական տարբերակի անցում կատարեց 2015 թվականիհունվարի 13-ին[22]։ Սկսած 2015 թվականի հունվարից ծառայությունը անցում կատարեց վճարի բաժանորդագրության մոդելին։ Այս տարբերակը փոխարինելու եկավ առանձին խաղեր գնելու վճարմանը[23]։ Ճապոնիայում ծառայությունը հասանելի դարձավ միայն 2015 թվականիսեպտեմբերի 16-ին։ Արդեն 2015 թվականի հունվարի կեսից ծառայությունը ամբողջությամբ թողարկվել էր ողջ ԱՄՆ-ի տարածքով[22]։ 2019 թվականի վերջին ծառայության ամսական վճարը կազմում էր 9,99 դոլար, և առաջարկում էր 800 խաղից բաղկացած գրադարան, որը իր մեջ էր կրում PlayStation 2, PlayStation 3 և PlayStation 4 համար նախատեսված խաղեր[24]։