Playaz Circle, ամերիկյան հիփ հոփ դուետ, որն հիմնադրվել է 1997 թվականին։ Դուետի անդամներն են Թիթի Բոյն ու Դալը Բոյը, ովքեր մանկության ընկերներ են[1]։ 2007 թվականին դուետը թողարկել է իր «Supply & Demand» անվանումը կրող առաջին ալբոմը, որն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը[2]։ Այդ ալբոմի «Duffle Bag Boy» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[3]։ Դուետի երկրորդ՝ «Flight 360: The Takeoff» կոչվող ալբոմը թողարկվել է 2009 թվականին և զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը Billboard 200-ում[2]։
- Ստուդիական ալբոմներ
- «Supply & Demand» (2007)
- «Flight 360: The Takeoff» (2009)
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|