Portugal. The Man

Portugal. The Man
Հիմնական տվյալներ
Ժանրերփոփ
Գործունեություն2004
ԼեյբլFearless Records? և Equal Vision Records?
Կայքportugaltheman.com
 Portugal. The Man Վիքիպահեստում

Portugal. The Man, ամերիկյան ինդի ռոք խումբ Ալյասկա նահանգի Ուասիլա քաղաքից։ Գրեմմիի 60-րդ մրցանակաբաշխության ժամանակ խումբը հաղթել է «Լավագույն փոփ դուո/խումբ ելույթ» անվանակարգում «Feel It Still» երգի համար[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին տղաները ճանաչում են ձեռք բերել ԱՄՆ-ում Bonnaru և Lollapalooza փառատոններին մասնակցելու շնորհիվ։ Երբ խմբի վոկալիստ Ջոն Գուրլին մտածում էր խմբի անունը, նա Պորտուգալիայի մասին գիտեր միայն նրա մայրաքաղաքի անունը (Լիսաբոն), որ այնտեղ գեղեցիկ ծովափեր կան, և որ «Portugal բառը զիլ է հնչում»[2]։ Դրա շնորհիվ խումբը հիմնադրման օրվանից մեծ ճանաչում է ձեռք բերել Պորտուգալիայում[2]։

2011 թվականին Atlantic Records-ի հետ համատեղ թողարկված «In The Mountain In The Cloud» ձայնասկավառակի շնորհիվ խումբը դարձել է հանրահայտ ամբողջ նահանգում[3]։ Երաժիշտները հայտնվել են Կոնան Օ'Բրայենի հեռուստաշոուում և MTV-ի լավագույն ալբոմների ցանկի իներորրդ հորիզոնականում։ 2011 թվականի վերջում Atlantic Records-ի շնորհիվ մասնակցել է հայտնի փառատոնների և հեռուստաշոուների։ Ձայնասկավառակի վաճառքը հաջող է ընթացել, իսկ երկրպագուների թիվը գնալով կրկնապատկվել է։

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջոն Գուրլի` վոկալ, կիթառ, երգեհոն (2004–ներկա)
  • Զաքարի Սքոթ Կարազերս` բաս կիթառ, բեք վոկալ (2004-ներկա)
  • Քայլ Օ'Քվին` ստեղնաշարային գործիքներ, սինթեզատոր, կիթառ, բեք վոկալ (2007, 2012–ներկա)
  • Էրիկ Հոուք` կիթառ (2015–մինչ այժմ)
  • Ջեյսոն Սեքրիստ` հարվածային գործիքներ (2005–2008, 2009-2011, 2016–ներկա)
  • Քեյն Ռիթչոթ` հարվածային գործիքներ, բեք բոկալ, (2012–2016, 2017–ներկա)

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռայան Նեյբորս` ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ (2006-2012)
  • Ուեսլի Հաբարդ` ստեղնաշարային գործիքներ (2004-2006)
  • Նոա Գերշ` կիթառ, վոկալ, percussion (2011-2013)
  • Նիկ Քլեյն` կիթառ (2004-2005)
  • Հարվին Թամբլսոն` բիթ (2004-2005)
  • Գարեթ Լունսֆորդ` հարվածային գործիքներ (2009)

Սեսիոն երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քիրք Օունստեդ` բիթեր
  • Դուի Հալպաուս` կիթառ
  • Մեթյու Մուր` կիթառ
  • Զոի Մենվիլ` վոկալ

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ալբոմ
2006 Waiter: "You Vultures!"
  • Թողարկում՝ 24 հունվարի, 2006
  • Լեյբլ՝ Defiance, Fearless
  • Ձևաչափ՝ LP, CD
2007 Church Mouth
  • Թողարկում՝ 24 հուլիսի, 2007
  • Լեյբլ՝ Defiance, Fearless
  • Ձևաչափ՝ LP, CD, 2xCD
2008 Censored Colors
  • Թողարկում՝ 16 սեպտեմբերի, 2008
  • Լեյբլ՝ Approaching AIRballoons, Defiance, Equal Vision
  • Ձևաչափ՝ LP, CD
2009 The Satanic Satanist
  • Թողարկում՝ 21 հուլիսի, 2009
  • Լեյբլ՝ Approaching AIRballoons, Defiance, Equal Vision
  • Ձևաչափ՝ LP, CD
  • Billboard 200 peak: #81
2009 The Majestic Majesty
  • Թողարկում՝ 21 հուլիսի, 2009
  • Լեյբլ՝ Approaching AIRballoons, Equal Vision
  • Ձևաչափ՝ Digital
2010 American Ghetto
  • Թողարկում՝ 2 մարտի, 2010
  • Լեյբլ՝ Approaching AIRballoons,Equal Vision
  • Ձևաչափ՝ Digital
2011 In the mountain in the cloud
  • Թողարկում՝ 19 հուլիսի, 2011
  • Լեյբլ՝ Atlantic
  • Ձևաչափ՝ CD, LP, թվային ներբեռնում
2013 Evil Friends
  • Թողարկում՝ 4 հունիսի, 2013
  • Լեյբլ՝ Atlantic
  • Ձևաչափ՝ CD, LP, թվային ներբեռնում
2017 Woodstock
  • Թողարկում՝ 16 հունիսի, 2017
  • Լեյբլ՝ Atlantic
  • Ձևաչափ՝ CD, LP, թվային ներբեռնում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Grammy awards 2018: full list of winners».
  2. 2,0 2,1 Bma (quarta-feira, 29 de junho de 2011). «Sound Baites: Portugal. The Man». Sound Baites. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  3. «"Trash Can Stands and Lunch Box Cases: A Portugal. The Man Story. | Music Emissions - Blog and Podcast"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Portugal. The Man» հոդվածին։