ROKETSAN

ROKETSAN
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1988
ՎայրԱնկարա, Թուրքիա
Երկիր Թուրքիա
Արդյունաբերությունռազմական արտադրություն
Աշխատողների թիվ3000 մարդ
Կայքroketsan.com.tr/en
 Roketsan Վիքիպահեստում

Roketsan Roket Sanayii ve Ticaret A.S., զենքերի արտադրությամբ զբաղվող թուրքական խոշոր ընկերություն և կապալառու։ Գտնվում է Անկարայում։ Հիմնադրվել է 1988 թվականին Թուրքիա Պաշտպանության արդյունաբերության գործադիր կոմիտեի կողմից (SSİK) հրթիռների տեխլոնոգիաների արդյունաբերության հիմքը ստեղծելու նպատակով։ Ընկերությունն արագ աճել է և դարձել Թուրքիայի ամենամեծ 500 արդյունաբերական կորպորացիաներից մեկը։

Ներկայումս Roketsan-ի բաժնետերեր են հանդիսանում Թուրքիայի զիված ուժերի հիմնադրամը (55.5%), ASELSAN-ը (15%), MKEK-ը (15%), Vakıflar Bankası-ը (10%) և HAVELSAN-ը (4.5%)[1]: Ընկերությունը հայտնի է չկառավարվող հթիռների լայն շարքով, ինչպես նաև լազերով և ինֆրակարմիր ճառագայթներով կառավարվող հրթիռներով, ինչպես, օրինակ, Cirit and UMTAS հրթիռները։ Ընկերությունը նաև արտադրում է ենթահամակարգեր FIM-92 Stinger and Rapier հրթիռների համար՝ տրամադրելով տեխնոլոգիաներ ու ինժեներական լուծումներ այլ քաղաքացիական և ռազմական ինտեգրված հարթակների համար։ Ընկերության վերջին մշակումներից է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված փոքր տրամաչափի գերճշգրիչ ռումբերը։

Roketsan-ը միակ թուրքական ընկերությունն է, որը ստացել է CMMI/ DEV 3 ծրագիր իր բոլոր մշակումների համար[2]։ 2013 թվականին Թուրքիայի կառավարությունը հավանություն է տվել Roketsan-ի կողմից առաջին արբանյակային արձակման կենտրոնի կառուցմանը[3]։ 2020 թվականի օգոստոսին ստեղծվել է Roketsan արբանյակային արձակման, տիեզերական համակարգերի և առաջադեմ տեխնոլոգիաների հետազոտական կենտրոն[4]։

2013 թվականին Roketsan-ը պայմանագիր է ստորագրել տիեզերական արձակման ազգային համակարգի նախագծի մեկնարկման մասին[5]։ Այդ ծրագիրը նպատակ ունի օժանդակել ազգային արբանյակային ծրագրերի կայունությանն ու ինքնուրույն նվաճել տիեզերքը[6]։

SOM-J թևավոր հրթիռը ցուցադրվում է Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
TR-107, TR-122 և TR-300 տեսակի հրետանային հրթիռները Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
Միջին հեռահարության հակատանկային OMTAS հրթիռը Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
Հակասուզանավային արձակման ASW համակարգը Roketsan-ի տաղավարում IDEF 2015 ցուցահանդեսի ժամանակ
  • J-600T Yildirim
  • Roketsan Cirit
  • SOM
  • Mızrak-U
  • LUMTAS
  • Mızrak-O
  • T-122 Sakarya
  • Քասըրգա հրթիռային համակարգ
  • Jobaria պաշտպանական արձակման համակարգ[8]
  • HISAR (մակերևույթ-օդ հրթիռային համակարգ)
  • Bora (Khan) բալիստիկ հրթիռ
  • Karaok
  • MAM-L Smart Micro Munition
  • MAM-C Smart Micro Munition
  • TEBER
  • ALKA (DEWS)
  • Հատակային գազագեներատոր 155 մմ զինամթերքի համար։ 30%-ով ավելացնում է հրթիռի հեռահարությունն ու համաչափ բաշխումը աէրոդինամիկ դիմադրության գործակցի նվազեցման միջոցով։

Ծովային համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստորջրյա պատերազմի համար նախատեսված հրթիռ և արձակման համակարգ
  • Հրթիռային կայանք (ծովային հարվածային հրթիռ)
  • Atmaca համանավային հրթիռ

Մշակվող ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MBT armour*
  • Մակերևույթ-օդ հեռահար հրթիռ*
  • ՀՕՊ համակարգերի տեսադաշտից դուրս գործող հեռահար թևավոր հրթիռ*

Բալլիստիկ պաշտպանության համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • RZK-7 Roketsan ցանցային զրահ
  • RZB-20 Roketsan սպառազինության բլոկ
  • Ballistic պաշտպանության կենտրոն (BPC) նախագիծ

Ամբողջական համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռազմամթերքի ուտիլիզացման համակարգ (MAAT)
  • Օդային բարձիկների ծրագիր Booster Bag”, որն օգտագործվում է ARC Automotive Company /U.S.A. ընկերությունների կողմից արտադրված օդային բարձիկներում
  • Զինամթերքի հսկման համակարգ (MIGYEM)

Շրջակա միջավայրի վիճակի և այլ փորձարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շրջակա միջավայրի պայմանների փորձարկում
  • Թռիչքների փորձարկում, մարտագլխիկների և կրակի փորձարկումներ և ստատիկ կրակի փորձարկումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Participations « Roketsan». www.roketsan.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  2. http://www.janes.com/article/45343/cruise-control-id14d1
  3. Burak Ege Bekdil (2013 թ․ հուլիսի 28). «Turkey's Sat-Launcher Plans Raise Concerns». DefenseNews. Gannett. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Roketsan Uydu Fırlatma, Uzay Sistemleri ve İleri Teknolojiler Araştırma Merkezi Açılışı» (թուրքերեն). Milli Savunma. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Space Launch System Project». Undersecretariat for Defence Industries. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Bekdil, Burak Ege (2013 թ․ դեկտեմբերի 12). «Turkey Spends Big on Innovation». Defense News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «Roketsan Product Catalogue» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Rocket launcher developed by Turkish defense contractor Roketsan sets world record». 2018 թ․ օգոստոսի 26.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]