«Rocket Man» | ||||
---|---|---|---|---|
Էլթոն Ջոնի սինգլը | ||||
«Honky Château» ալբոմից | ||||
Թողարկված | Ապրիլի 14, 1972 | |||
Ֆորմատ | 7” սինգլ | |||
Ձայնագրված | 1972 թվականի հունվար, Château d'Hérouville, Hérouxville, Ֆրանսիա | |||
Ժանր | Փոփ Սոֆթ ռոք Սփեյս ռոք | |||
Երգահան | Էլթոն Ջոն Բեռնի Թոփի | |||
Տևողություն | 4:41 | |||
Լեյբլ | Միացյալ Թագավորություն՝ DJM ԱՄՆ՝ Uni | |||
Էլթոն Ջոնի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Rocket Man» (հայ. Տիեզերագնաց), բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի, 1972 թվականի երգը, իր՝ Honky Château հինգերորդ ստուդիական ալբոմից։
2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Rocket Man» երգը ընդգրկել է իր՝ «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի 242-րդ հորիզոնականում[1]։ 2011 թվականի ցանկում երգը գտնվում էր 245-րդ հորիզոնականում[2]։
Երգի տեքստը գրել է Բեռնի Թոփին, ով համարվում է Էլթոն Ջոնի երգերի տեքստերի հիմնական հեղինակը։ Ըստ ամենատարածված վարկածի, Թոփինին ոգեշնչել է «Տիեզերագնացը» (անգլ. The Rocket Man) պատմվածքը, ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի՝ «Նկարազարդ մարդը» ժողովածուից։ Սակայն, համաձայն Էլիզաբեթ Ռոզենտալի՝ «Էլթոն ջոնի երաժշտական ճանապարհորդությունը» գրքի, Թոփինին նրա տեսած ընկնող աստղն է ոգեշնչել գրել այս երգը։ Թոփինի խոսքերով, նրան ոգեշնչել է Pearls Before Swine խմբի «Rocket Man» երգը։
Չարթ (1972) | Բարձրագույն
հորիզոնական |
---|---|
Կանադա (RPM Top Singles) | 8 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[3] | 2 |
Գերմանիա (German Singles Chart) | 18 |
Իռլանդիա (Irish Singles Chart) | 6 |
Իտալիա (Italian Singles Chart) | 6 |
Նոր Զելանդիա (Listener)[4] | 11 |
ԱՄՆ (Billboard Pop Singles)[5] | 6 |
ԱՄՆ (Billboard Adult Contemporary)[5] | 39 |
Չարթ (2008) | Բարձրագույն
հորիզոնական |
Նորվեգիա (Norwegian Singles Chart)[6] | 18 |
Ֆարել Վիլյամսը իր որդուն այս երգի պատվին է անվանել՝ Ռոքեթ Վիլյամս (ծնվ. 2008 թ.): «Անճոռնի ես» մուլտֆիլմից «Rocket’s Theme» երգը Ֆարելը նույնպես նրան նվիրեց։
|