Roddy Ricch

Roddy Ricch
Ի ծնե անունանգլ.՝ Rodrick Wayne Moore Jr.[1]
Նաև հայտնի է որպեսRoddy Ricch[2]
Ծնվել էհոկտեմբերի 22, 1998(1998-10-22)[3] (26 տարեկան)
Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Թրեպ երաժշտություն, փոփ-ռեփ և Ուեսթ քոսթ հիփ-հոփ
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլAtlantic Records
ԿրթությունCarson High School?, Westchester Enriched Sciences Magnets? և Քոմփթոնի ավագ դպրոց
Կայքroddyricchofficial.com
 Roddy Ricch Վիքիպահեստում

Ռոդրիկ Ուեյն Մուր կրտսեր[4] (հոկտեմբերի 22, 1998(1998-10-22)[3], Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Roddy Ricch, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և պրոդյուսեր։ Նա պայմանագիր ունի Atlantic Records լեյբլի հետ[5]։ 2018 թվականի նոյեմբերին թողարկել է միքսթեյփ՝ «Feed Tha Streets II», որը զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթում։ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին նա թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Please Excuse Me for Being Antisocial»-ը, որը գլխավորել է Billboard 200-ը[6]։ Չնայած նրան, որ դա չի ներկայացվել որպես սինգլ, դրա մեջ է ներառվել Billboard Hot 100 հիթ-շքերթում առաջին հորիզոնական զբաղեցնող «The Box» երգը՝ դառնալով նրա ամենահայտնի երգը ամբողջ աշխարհում։

Ռոդրիկ Ուեյն Մուր կրտսերը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 22-ին Կալիֆոռնիա նահանգի Քոմփթոն քաղաքում, որտեղ և մեծացել է[7]։ Որոշ ժամանակ նա ապրել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որտեղ անցկացրել է երիտասարդության տարիները[8]։ Ռոդդի Ռիչչը սկսել է զբաղվել երգեցողությամբ և ռեփով 8 տարեկանում[7], իսկ բիթեր գրել՝ 16 տարեկանում[9]։

2018 թվականի նոյեմբերին նա թողարկել է իր առաջին միքսթեյփը՝ Feed Tha Streets II-ը, որի մեջ են ներառվել «Chase Tha Bag», «Hoodricch» և «Fucc It Up»։ Միքսթեյփը գովասանքի է արժանացել այնպիսի ռեփերների կողմից, ինչպիսիք են Միք Միլը, Նիփսի Հասլը, DJ Mustard-ը և 03 Greedo-ն։ 2018 թվականի մարտին նա թողարկել է Be 4 Tha Fame մինի ալբոմը։ Նույն թվականի մայիսին Ռիչչը հյուրընկալել է Նիփսի Հասլին նրա Լոս Անջելեսի PowerHouse համերգի ժամանակ[7][8]։

2018 թվականի հուլիսին նա թողարկել է London on da Track-ի կողմից պրոդյուսերավորած սինգլը՝ «Die Young»-ը, որը նվիրված էր նրա մանկության ընկերոջը։ Հետագայում Ռիչչը ասել է, որ գրել է այս երգը այն գիշեր, երբ XXXTentacion-ը մահացել է[7][10]։ Երգի տեսահոլվակը ՅուԹյուբում հավաքել է մոտ 80 միլիոն դիտում և 120 միլիոն սթրիմ՝ Spotify-ում[11]։ 2018 թվականի օգոստոսին նա թողարկել է «Ricch Forever» երգը, որի պրոդյուսերն էր DJ Bugsy-ն[12]։ Նույն ամսին, Մարշմելլոն թողարկել է Ռիչչի հետ համատեղ թրեք՝ «Project Dreams»։ Դրանից հետո՝ 2019 թվականի փետրվարի 15-ին, թողարկվել է նաև Նիփսի Հասլի և Ռիչչի համատեղ երգը՝ «Racks in the Middle»-ը, որի պրոդյուսեր է դարձել Hit-Boy-ը։ Երգը ընդգրկվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին 40 երգերի մեջ[13]։

2018 թվականի հոկտեմբերին, Ռիչչը նաև հյուրընկալել է Միք Միլլին նրա PowerHouse համերգին Ֆիլադելֆիայում[14]։ 2018 թվականի նոյեմբերի 2-ին Ռիչչը թողարկել է երկրորդ միքսթեյփը՝ Feed Tha Streets II-ը, որի մեջ են ներառվել «Die Young» և «Every Season» սինգլները[14][15]։ Այն 67-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard 200 հիթ-շքերթում[16] և 36-րդ՝ Top R&B/Hip-Hop Albums հիթ-շքերթում[17]։ Նույն ամսին, Մարշմելլոն հայտարարել է նոր թրեք Ռիչչի հետ[18]։

2019 թվականի հունիսին նա համագործակցել է ամերիկացի դիջեյ և պրոդյուսեր Mustard-ի հետ նրա «Ballin'» թրեքում, որը դարձել է Mustard-ի ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող երգը Hot 100-ում։ Այն զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[19]։

2019 թվականի դեկտեմբերին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ Please Excuse Me for Being Antisocial-ը, որը առաջին հորիզոնական է զբաղեցրել Billboard 200-ում և ներառել է Ռիչչի ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած երգը՝ «The Box»-ը[19]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնական Վաճառքներ
US[6] USR&B[20] AUS[21] BEL(FL)[22] CAN[23] FRA[24] IRE[25] NLD[26] UK[27]
Please Excuse Me for Being Antisocial 1 1 30 52 2 82 30

[29]

6 13
Միքսթեյփների ցանկ հորիզոնականների հետ
Անվանում Մանրամասնություններ Ամենաբարձր հորիզոնական
US[16] USR&B[17] CAN[31] UK[27]
Feed Tha Streets
  • Թողարկել է՝ Նոյեմբերի 22, 2017
  • Լեյբլ՝ Bird Vision Entertainment
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում
Feed Tha Streets II
  • Թողարկել է՝ Նոյեմբերի 2, 2018
  • Լեյբլ՝ Bird Vision Entertainment
  • Ձևաչափեր՝ թվային ներբեռնում, սթրիմինգ
67 36 84 86
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել այդ տարածաշրջանում

Որպես գլխավոր արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլների ցանկ հորիզոնականների հետ
Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
US[19] USR&B/HH[32] CAN[33] NZHot[34] UK[27]
Chase Tha Bag 2017 Feed Tha Streets
Hoodricch
Fucc It Up
Die Young 2018 99 38 84 Feed Tha Streets II
Ricch Forever
Every Season 48
  • RIAA։ Պլատինե[35]
Feed Tha Streets II
Project Dreams(Մարշմելլոյի հետ) 46 20
How It Is

(Yxng Bane-ի, Chip-ի և The Plug-ի հետ)

2019 18
Out Tha Mud
Big Stepper[37] 98 43 32 Please Excuse Me for Being Antisocial
Start wit Me[38](Gunna-ի հետ) 56 25 63 37
Tip Toe

( A Boogie wit da Hoodie-ի հետ)

73 32 71 16
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել այդ տարածաշրջանում

Որպես աջակցող արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Հավաստագրումներ Ալբոմ
US[19] USR&B/HH[32] CAN[33] NZHot[39] UK[27]
Racks in the Middle(Նիփսի Հասլ, Roddy Ricch և Hit-Boy) 2019 26 11 47 15 59
Wow. (ռեմիքս)

(Post Malone, Roddy Ricch և Tyga)

Ballin'

(Mustard և Roddy Ricch)

11 4 34 72
  • RIAA։ 2× Պլատինե[40]
Perfect Ten
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել այդ տարածաշրջանում

Այլ երգեր, որոնք ընդգրկվել են հիթ-շքերթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ երգերի ցանկ հորիզոնականների հետ
Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
US[19] USR&B/HH[32] AUS[41] CAN[33] NLD[26] NZ[42] SWE[43] UK[27]
Splash Warning

(Միք Միլը, Future, Roddy Ricch և Young Thug)

2018 77 42 Championships
Peta

(Meek Mill-ի հետ)

2019 72 31 72 Please Excuse Me for Being Antisocial
Bacc Seat

(Ty Dolla Sign-ի հետ)

The Box 1 1 7 1 84 3 14 5
High Fashion

(Mustard-ի հետ)

27 15 53 83
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել այդ տարածաշրջանում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BMI | Repertoire Search
  2. Roddy Ricch
  3. 3,0 3,1 https://www.famousbirthdays.com/people/roddy-ricch.html
  4. «BMI | Repertoire Search». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  5. «Roddy Ricch». Genius. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 15). «Roddy Ricch Debuts at No. 1 on Billboard 200 With 'Please Excuse Me for Being Antisocial'». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Seabrook III, Robby (2018 թ․ նոյեմբերի 8). «The Break Presents: Roddy Ricch». XXL. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 Nukem, Nick (2018 թ․ հունիսի 13). «"At the End of the Day, I Hold My Own Nuts": An Interview with Roddy Ricch». Passion of the Weiss. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «Roddy Ricch Interview Talks Rapping, Record Labels, NBA». O4L Online Network. 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  10. Hagle, Will (2018 թ․ հուլիսի 25). «Compton's Roddy Ricch Gets Existential». Passion of the Weiss. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  11. Holmes, Charles (2018 թ․ նոյեմբերի 13). «Song You Need To Know: Roddy Ricch, 'Die Young'». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. «Buzzing LA Rapper Roddy Ricch Teams Up With DJ Bugsy For New Single "Ricch Forever"». Rap Fest. 2018 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. Goddard, Kevin (2018 թ․ օգոստոսի 25). «Meek Mill Previews Upcoming Record With Roddy Ricch». HotNewHipHop. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. 14,0 14,1 Williams, Aaron (2018 թ․ նոյեմբերի 2). «Compton Rapper Roddy Ricch Is Already A Bigger Star Than You Know». Uproxx. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  15. Montes, Patrick (2018 թ․ նոյեմբերի 2). «Roddy Ricch Represents for the West Coast on 'Feed Tha Streets II'». HypeBeast. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. 16,0 16,1 «Billboard 200 - The week of April 27, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  17. 17,0 17,1 «Top R&B/Hip-Hop Albums - The week of November 17, 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  18. Bein, Kat (2018 թ․ նոյեմբերի 13). «Marshmello Teases Tune With Roddy Ricch 'Coming Soon': Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 «Roddy Ricch Chart History: Hot 100». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  20. «hart History Roddy Ricch». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  21. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  22. «Discografie Roddy Ricch». Ultratop. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  23. «Roddy Ricch Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  24. «Top Albums (Week 3, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Discography Roddy Ricch». irish-charts.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  26. 26,0 26,1 «Discografie Roddy Ricch». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Roddy Ricch». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  28. «Roddy Ricch Confirms Drake Feature and Reveals His New Album Name». Yahoo.com. 2019 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  29. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  30. «@RoddyRicch's 'Please Excuse Me For Being Antisocial' sold 110K units in its 6th week of release, posting its best US sales week to date». Chart Data on Twitter. Վերցված է 2020 թ․ հունվարի 22-ին.
  31. «Roddy Ricch Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  32. 32,0 32,1 32,2 «Top R&B/Hip-Hop Songs: March 2, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Canadian Hot 100 Chart History». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  34. Peaks on the NZ Hot Singles Chart:
    • "Project Dreams": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
    • "Big Stepper": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
    • "Start wit Me": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
    • "Tip Toe": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  35. 35,0 35,1 «Gold & Platinum: Roddy Ricch». Recording Industry Association of America. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  36. «Canadian single certifications – Roddy Ricch – Die Young». Music Canada. Վերցված է April 20, 2019-ին.
  37. «Big Stepper – Single by Roddy Ricch». Apple Music. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  38. «Start wit Me (feat. Gunna) – Single by Roddy Ricch». Apple Music. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
  39. Peaks on the NZ Hot Singles Chart:
  40. «Gold & Platinum: Mustard». Recording Industry Association of America.
  41. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  42. «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  43. «Veckolista Singlar, vecka 3». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Roddy Ricch» հոդվածին։