Rubius իսպ.՝ Rubén Doblas Gundersen և բուկմոլ՝ Rubén Doblas Gundersen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 13, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Միխաս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն և նորվեգերեն |
Կրոն | աթեիզմ[2] |
Մասնագիտություն | յություբեր, գրող, online streamer, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և Minecraft YouTuber |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | QSMP? |
Կայք | rubiuscorp.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էլ Ռուբիուս (Էլ Ռուբիս, իսկական անունը՝ Ռուբեն Դոբլաս Գանդերսեն (իսպ.՝ Rubén Doblas Gundersen, փետրվարի 13, 1990[1], Միխաս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա ), հայտնի իսպանացի տեսաբլոգեր, ՅուԹյուբի «elrubiusOMG» ալիքի ստեղծող։ Ներկայումս նրա ալիքն ունի ավելի քան 37 միլիոն բաժանորդ և 8 միլիարդ դիտում, որը դարձնում է այն ամենաժողովրդական իսպաներեն ալիքը և Իսպանիայում ամենաժողովրդական ալիքը։
Ռուբենը ծնվել է իսպանական Միխաս քաղաքում 1990 թվականի փետրվարին։ Հայրը իսպանացի է, մայրը՝ նորվեգացի։ Ծնողների ապահարզանի պատճառով Ռուբենը մանկության մեծ մասն անցկացրել է Նորվեգիայի Բերգեն քաղաքում[3]։ Հասուն տարիքում Ռուբենը վերադառնում է Իսպանիա՝ սկսելով 3D-մոդելավորման անիմացիա սովորել[4][5]։
2006 թվականի ապրիլին Ռուբենը ՅուԹյուբում ալիք է բացում՝ անվանելով այն «elrubius»։ Իր ՅուԹյուբ գործունեությունը Ռուբենը սկսել է 2008 թվականին՝ ներբեռնելով «Grand Theft Auto IV» խաղի լեթսփլեյը։ Սակայն այն պատճառով, որ այդ ալիքը սթրայք է ստացել, Ռուբենը չի կարողացել ալիքին միացնել գործընկերային ցանց։ Այդ պատճառով 2011 թվականի սկզբին նա նոր ալիք է բացել։
Ռուբենը ճանաչում է ձեռք բերել «The Elder Scrolls V: Skyrim» խաղի լեթսփլեյները լույս տեսնելուց հետո։ Ավելի ուշ նա այդ մասին տեսանյութ է հրապարակել «Chatroulette» կայքում, որը նույնպես նպաստել է նրա հայտնիությանը։
2012 թվականի նոյեմբերին Ռուբենը դարձել է ամենաշատ հետևորդ ունեցող իսպանական ալիքի տերը՝ առաջ անցնելով Willyrex բլոգերից։ 2013 թվականի փետրվարին նրա ալիքը հասել է միլիոնի, իսկ արդեն 2 տարի անց նա դարձել է Իսպանիայից առաջին յություբերը, որը հասել է 10 միլիոն հետևորդի։ 2015 թվականի աշնանը ՅուԹյուբը որպես մրցանակ նրան ադամանդե կոճակ է ուղարկել[6]։
Մասնակցել է YouTube Rewind 2015-ի և YouTube Rewind 2016-ի նկարահանումներին[7][8]։
Ռուբենի կոնտենտը բաղկացած է հիմնականում լեթսփլեյներից, բայց չնայած դրան, նաև հրապարակում է վլոգներ, չելենջներ, հարցերի պատասխաններ ու սկետչներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Rubius» հոդվածին։ |
|