«Runnin' (Lose It All)» | |
---|---|
Բեյոնսե, Naughty Boy, Արոու Բենջամինի սինգլը | |
Թողարկված | 18 սեպտեմբեր, 2015 |
Ֆորմատ | Digital download |
Ձայնագրված | 2015 |
Ժանր | սոուլ, R&B, Breakbeat |
Տևողություն | 3։33 |
Լեյբլ | Virgin EMI Records |
Պրոդյուսեր | Naughty Boy |
"Runnin' (Lose It All)", Naughty Boy-ի, Բեյոնսեի և Արոու Բենջամինի համատեղ երգը։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 18-ին, որպես Naughty Boy խմբի երկրորդ ստուդիական ալբոմի առաջին երգ։ Թողարկումից անմիջապես հետո երգն ստացել է դրական արձագանքներ Բեյոնսեի վոկալի և երգի գործիքավորման շնորհիվ։ Տեսահոլովակի ռեժիսորը Չարլի Ռոբինսն է, որում կինն ու տղամարդն իրար են հետապնդում ջրի մեջ։
2015 թվականի սեպտեմբերի 16-ին Naughty Boy-ը հայտարարեց, որ Բեյոնսեի և Արոու Բենջամինի հետ ցանկանում է թողարկել "Runnin' (Lose It All)" անունով երգ։ Որոշ ժամանակ անց, մինչև երգի պաշտոնական ներկայացումը, նա իր Ինստագրամի էջում տարածեց երգի բառերը և տեսահոլովակից 15 վայրկյանանոց հատված[1][2]։ Տեսահոլովակում կային երկու մարդկանցից, որոնք սուզված էին ջրի մեջ[3]։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ երգի օնլայն պրեմիերան, իսկ հաջորդ օրը թողարկվեց նաև iTunes Store-ում։ Digital Spy-ի պնդմամբ երգը միայն Բեյոնսեի կատարմամբ թողարկվել է ավելի շուտ՝ 2015 թվականի օգոստոսին[4]։
«Runnin' (Lose It All)-ը» ռոք-բալլադ է[5], «The Guardian»-ից Էլլի Հանթը նշում է, որ դա կայուն ժանր է Բրիտանական պարային երաժշտության մեջ[1]։ Երգի երաժշտությունը բաղկացած է նաև դաշնամուրային էլեմենտներից։ Երգը սկսում է Բեյոսեն՝ կատարելով այն դաշնամուրի նվագացությամբ։ Բառերը հետևյալն են՝ «Ոչ մի բան էական չէ այժմ, որտեղ ես դու, ես կանչում եմ քեզ, կարոտում եմ քեզ»[6][7]։ Բեյոնսեն երգում է այն մասին, թե ինչպես նա պիտի դադարի փախչել ինքն իրենից, որը նա կրկնում է հետևյալ տողերում՝ «Այլև չեմ կարող փախչել ինքս ինձնից»[7]։ Երկրորդ տունը երգում է Arrow Benjamin-ը, իսկ վերջին տունը երգում են բոլոր երգիչները միասին[6]։ «Entertainment Weekly»-ից Էրիկ Ռեները գտնում է, որ երգի բառերը Բեյոնսեին հատուկ զգացմունքային են։ «The Guardian»-ից Էլլի Հանթը «Runnin»-ը նմանեցնում է Բեյոնսեի մյուս երգերին՝ «Halo»-ին և «Haunted»-ին, ինչպես նաև Naughty Boy-ի և Էմելի Սանդեի նախորդ համագործակցությանը[8]։
Էլի Հանթը «Runnin'»-ը համարել է վերջին 20 տարիների ամենափայլուն ակումբային երաժշտություններից մեկը, իսկ CBS News-ի լրագրող Անդրեա Պարկը Բեյոնսեի վոկալը համարում էր «անսխալական»[9]։ Ալեքս Հուդսոնը երգչուհու ձայնը համարում էր «հզոր»[10]։ Slate magazine-ից Լաուրա Բրեդլին գրում էր, որ Բեյոնսեն սկում է երգը այլ երգիչներից ավելի վստահ և կայուն։