«SexyBack» | |
---|---|
Ջասթին Թիմբերլեյք և Թիմբալենդի երգը | |
Ժանր | PBR&B |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Jive Records և Mosley Music Group |
Պրոդյուսեր | Թիմբալենդ և Ջասթին Թիմբերլեյք |
«SexyBack», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգը, նրա երկրորդ ալբոմի՝ FutureSex/LoveSounds-ի առաջին սինգլը՝ թողարկված 2006 թվականի հուլիսի 7-ին։ Նրանում իր մասնակցությունն է ունեցել նաև Թիմբալենդը՝ որպես ֆոնային վոկալ։
Թիմբալենդը երգը նկարագրել է այսպես․ «Դեյվիդ Բոուին և Դեյվիդ Բիրնը ձայնագրել են Ջեյմս Բրաունի «Sex Machine» երգի քավեր տարբերակը»[1]։ Ջասթինը պնդել է, որ նրա վոկալային հատվածը ոգեշնչված է Փրինսից[2]։
Թիմբերլեյքը և Թիմբալենդը ստացել են «Գրեմմի»՝ որպես «Լավագույն պարային ձայնագրություն»։
Տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայի շքեղ հյուրանոցներից մեկում՝ իսպանացի դերասանուհի Ելենա Անայայի («Վան Հելսինգ» ֆիլմից հայտնի) մասնակցությամբ։
Տեսանյութը սկսվում է այն բանից, թե ինչպես է վագոնը մեծ քաղաքի ֆոնին շարժվում ճոպանուղով։ Այնուհետև ցուցադրվում է հյուրանոցը, որտեղ Ելենան վրայից հանում է կարդիգանը։ Կադրում հայտնվում է Թիմբերլեյքը (հավանաբար, հարևան սենյակում գտնվող), այնուհետև նրան կարելի է տեսնել ակումբում և սպիտակ ֆոնի վրա։ Տեսանյութը անցնում է այդ չորս սյուժեների միջև, կադրում պարբերաբար հայտնվում են ակումբի դրսի մարդիկ։
Ինչ-որ պահի Թիմբերլեյքը մտնում է Ելենայի սենյակ պատշգամբի միջոցով։ Երբ նա գնում է ստուգելու պատուհանը, Ջասթինը ցատկում է նրա վրա՝ ցույց տալով, որ նրանք ունեն սեքսուալ հետաքրքրություն միմյանց նկատմամբ։Ակումբի տեսարանն ավարտվում է նրանով, որ Թիմբերլեյքը պրկում է Ելենային լոգարանի անկյունում։ Հյուրանոցի սենյակի տեսարանում Թիմբերլեյքը լքում է նրան այնպես, ինչպես հայտնվել էր այնտեղ։ Նա ցատկում է պատշգամբ, երբ պայթյուն է տեղի ունենում։ Տեսանյութն ավարտվում է այն կադրերով, որոնցում Ելենան նստած է փոքր հեռուստացույցի առջև, որտեղ ցուցադրվում է համբույր։
Հիթ-շքերթ | Բարձրագույն դիրք |
---|---|
U.S. Billboard Hot 100 | 1 |
Billboard European Hot 100 Singles | 1 |
Australian Top 50 Singles | 1 |
Brazilian Hot 100 Singles Chart | 1 |
Brazilian Top 40 Dance Traxx | 1 |
Romanian Top 100 | 1 |
Canadian Airplay Chart | 3 |
German Singles Chart | 1 |
French Singles Chart | 8 |
Irish Singles Chart | 1 |
New Zealand Top 40 Singles | 1 |
Philippine Top Hits | 1 |
UK Singles Chart | 1 |
UK Top 40 RnB Singles Chart | 1 |
Мировой Чарт | 1 |
Swiss Singles Chart | 2 |
Italian Singles Chart | 3 |
Dutch Singles Chart | 5 |
Russian Airplay Chart | 11 |
|
|