Արծաթե գդալ ճապ.՝ 銀の匙 | |
---|---|
![]() | |
Ժանր | կատակերգություն ամենօրյա, դպրոց |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2011 |
Պրեմիերա | 2011 թվականի մայիս |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Տոմոհիկո Իտո |
Տևողություն | 11 սերիա/ 25 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Silver Spoon (ճապ.՝ 銀の匙 Գին նո սաձի, թարգմանաբար՝ Արծաթե գդալ), Fullmetal Alchemist մանգայի հեղինակի՝ կին մանգակա Հիրոմու Արակավա, կողմից մտածված և նկարված մանգա։
Մանգայի թողակումը սկսել է 2011 թվականի ապրիլի 6-ին՝ շաբաթական թողարկվող Weekly Shonen Sunday ամսագրի 19-րդ համարից[1]։
Իր մանկությունը Արակավան ծնողների ու քույրերի հետ անց է կացրել կաթնամթերքի ֆերմայում։ Իր կյանքի այդ հատվածն էլ հիմնականում հիմք է ծառայում մանգայի համար։
Հատիկեն Յուգոն քաղաքաբնակ է և Սապորո էլիտային մասնավոր ակադեմիայի շրջանավարտ է։ Սակայն հեղինակավոր ավագ դպրոցում ուսումն ավարտելու փոխարեն նա տեղափոխվում է Հոկայդոյում գտնվող գյուղատնտեսական դպրոց։ Տեղավորվելով հանրակացարան նա հույս է ունենում շրջանցել իր ոչ այդքան առաջատար համակուրսեցիներին։ Միայն թե, այս դպրոցը պարզվում է ոչ այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր։ Առաջին հերթին այստեղ գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ ձեռքերի աշխատանքը, և մնացած աշակերտները, ովքեր մեծացել են գյուղերում, ավելի շատ են տիրապետում հողագործությանն ու կենդանաբուծությանը։ Ինչպես նաև դպրոցում բացակայում են տարբեր հումանիտար խմբակները, և անգամ ֆիզկուլտուրայից այդքան հեռու մեր հերոսը ստիպված է լինում ընդունվել սպորտային խումբ։
Իր համակուրսեցիների մեջ, ովքեր մանկուց սովորել են ֆերմայում կյանքին, Հատիկեն Յուգոն, չունենալով ոչ մի կապ գյուղատնտեսության հետ, չի ասոցացվում դրա հետ։ Նրա համակուրսեցիներին տարօրինակ է թվում, որ նա ընդունվել է Էձոն, որտեղ ամեն օր ստիպված պետք է արթնանալ ժամը հինգին և կատարել ծանր աշխատանքներ։ Իսկ իր մասին Յուգոն խոսում է քիչ և մակերեսորեն։ Իսկ այն հարցին, թե ինչու է որոշել ընդունվել Էձո, նա պատասխանում է, որ հանրակացարանի սենյակի համար։
Առաջին հատորի հրատարակումից մանգան ուշադրության է արժանանում ընթերցողների կողմից[2][3] և արժանանում է բարձր գնահատականի։ Չորրորդ հատորը հրատարակվել է միանգամից 1 միլիոն օրինակով։ ՄԻայն որոշ մանգաներ, ինչպիսիք են «One piece»-ը և «Նարուտո»-ն, կարող են պարծենալ այդ ցուցանիշով։ Հիրոմու Արակավայի համար «Պողպատե աքիմիս»-ից հետո սա երկրորդ մանգան է։ Իսկ վերջինիս տպաքանակը ևս հասել է այդ նշագծին[4]։
2012 թվականին մանգան ստացել է երկու մրցանակ՝ «Manga Taishō» 5-րդ մրցանակաբաշխության գրան-պրին[5] և «Shogakukan» 58-րդ մրցանակաբաշխություն[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Silver Spoon» հոդվածին։ |
|