Sofi Tukker | |
---|---|
Ժանրեր | Հաուս երաժշտություն |
Գործունեություն | 2014 |
Կայք | sofitukker.com |
Sofi Tukker Վիքիպահեստում |
Sofi Tukker, ամերիկյան երաժշտական դուետ, բաղկացած Սոֆի Հոուլի-Ուելդից և Թաքեր Հալպերնից։ Նրանք ստեղծագործում են EDM և հաուս երաժշտական ժանրերում։
Sofi Tukker խումբը հիմնադրվել է 2014 թվականին։ Խումբը կազմված է երգչուհի, կիթառահար և կոմպոզիտոր Սոֆի Հոուլի-Ուելդից և երաժիշտ, ստեղնաշարանահար և բեք վոկալիստ Թաքեր Հալպերնից։ Իրենց առաջին «Soft Animals» մինի ալբոմը թողարկվել է 2016 թվականի հուլիսի 8-ին։ Ալբոմի անվանումը վերցված է բանաստեղծուհի Մերի Օլիվերի ստեղծագործությունից («You only have to let the soft animal of your body love what it loves»):
Մինի ալբոմի «Drinkee» երգը առաջադրվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում[1]։
2017 թվականին թողարկված «Best Friend» երգը, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին հնչել է iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ[2]։
2018 թվականի ապրիլին թողարկվել է առաջին ստուդիական ալբոմը` «Treehouse»-ը[3][4][5]։
Sofi Tukker-ի երաժշտությունը օգտագործվել է «Նոր պապը» հեռուստասերիալում։
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթում | |||
---|---|---|---|---|---|
USDance[6] | BEL(FL)[7] | CAN[8] | NZHeat.[9] | ||
Treehouse |
|
5 | 66 | 54 | 9 |
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Soft Animals |
|
Dancing on the People |
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sofi Tukker» հոդվածին։ |
|