Songs from the Last Century (հայ․՝ Երգեր նախորդ դարից), բրիտանացի փոփ երգիչ Ջորջ Մայքլի չորրորդ ստուդիական ալբոմը․ որը թողարկվել է 1999 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Aegean և Virgin լեյբլներում։ Songs from the Last Century-ը առաջին ալբոմն է Ladies & Gentlemen: The Best of George Michael-ից հետո, որ թողարկվել է 1998 թվականին։
Songs from the Last Century ալբոմի պրոդյուսերներն են ամերիկացի պրոդյուսեր Ֆիլ Ռամոնն ու Ջորջ Մայքլը։ Դա եղել է քավեր տարբերակների նրա առաջին ալբոմը։ Այն ներառում է հիմնականում հին ջազային ստանդարտներ, ինչպես նաև ավելի ժամանակակից ժողովրդականություն վայելող երգերի ինտերպրետացիաներ, ինչպիսիք են The Police խմբի «Roxanne» և U2 խմբի ու Լուչանո Պավարոտտիի «Miss Sarajevo» երգերը։
Songs from the Last Century ալբոմը միակն է երգչի սոլո կատալոգում, որը չի հասել բրիտանական UK Albums Chart հիթ-շքերթի առաջին հորիզոնականին. նրա զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը եղել է երկրորդը։ Առաջին տեղն այդ ժամանակ զբաղեցրել է կանադացի քանթրի երգչուհի Շանայա Տվեյնն իր Come On Over ալբոմով, որը բազմիցս արժանացել է պլատինե հավաստագրի[4]։
Ամբողջ աշխարհում ալբոմի տպաքանակը գերազանցել է 3,6 մլն օրինակը[5]։
- «Brother, Can You Spare a Dime?» — 4:22
- «Roxanne» — 4:11
- «You've Changed» — 4:25
- «My Baby Just Cares for Me» — 1:45
- «The First Time Ever I Saw Your Face» — 5:19
- «Miss Sarajevo» — 5:11
- «I Remember You» — 4:12
- «Secret Love» — 2:39
- «Wild Is the Wind» — 4:02
- «Where or When» / «It's All Right with Me» (գործիքային թաքցված երգ) — 7:00