«TKO» | ||||
---|---|---|---|---|
Ջասթին Թիմբերլեյքի սինգլը | ||||
«The 20/20 Experience – 2 of 2» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 20, 2013 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | Փոփ, R&B | |||
Տևողություն | 7:04 | |||
Լեյբլ | RCA Records | |||
Պրոդյուսեր | Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, J-Roc | |||
Ջասթին Թիմբերլեյքի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«TKO», ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին RCA Records լեյբլի կողմից, որպես «The 20/20 Experience – 2 of 2» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Ջասթին Թիմբերլեյքի, Թիմբալենդի, J-Roc-ի, Ջեյմս Ֆաունտլերոյի և Բարրի Ուայթի կողմից։
Երգի թողարկման մասին Ջասթին Թիմբերլեյքը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին իր Ինստագրամի էջում գրում է․ «Այսօր նոր սինգլ թողարկե՞մ» (Should I release a new single today???)[1]։ Այնուհետև նա հրապարակում է մեկ այլ նկար, գրելով․ «Պատրաստվեք...» (Get Ready...)[2]։ Հինգ ժամ հետո նա իր էջում տեղադրում է երգից 15 վայրկյան[3], և այնուհետև հրապարակում է սինգլի շապիկը և հայտարարում է որ երգը կոչվելու է «TKO»[4]։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, երգը թողարկվում է[5]։
Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակի պրեմիերան կայացել է 2013 թվականի նոյեմբերի 29-ին[6]։ Ռեմիքսում ռեփ հատվածներով իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Ջեյ Քոլը, ASAP Rocky-ն և Փուշա Թին[6]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Ռեքենֆելդը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[7]։ 7 րոպե տևողությամբ տեսահոլովակում նկարահանվել է Էլվիս Փրեսլիի թոռնուհին՝ Ռայլի Կիոն, ով խաղում է որպես Ջասթին Թիմբերլեյքի ընկերուհի[8]։ Տեսահոլովակի սցենարը գրվել է Ջասթինի և ռեժիսոր Ռայան Ռեքենֆելդի կողմից։ Տեսահոլովակում Ջասթինի ընկերուհին նրան կապել է մեքենայի հետևից և այն վարում է փոշոտ ճանապարհի միջով, իսկ մեկ այլ կադրում նրանք երևում են խոհանոցում սիրով զբաղվելիս, որից հետո Ջասթինի ընկերուհին թավայով հարվածում է նրա գլխին։ Ամբողջ ընթացքում կապված լինելով մեքենայի հետևից, տեսահոլովակի վերջում նրա ընկերուհին մեքենան քշում է խորը ձորի վրա և դուրս է փախչում մեքենայի միջից՝ սպանելով Ջասթինին[8]։
Հիթ-շքերթ (2013-14) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australia Urban (ARIA)[9] | 24 |
Ultratip Flanders[10] | 5 |
Belgium (Ultratop Flanders Urban)[10] | 23 |
Ultratip Wallonia[11] | 13 |
IFPI[12] | 4 |
Canadian Hot 100[13] | 28 |
Canada CHR/Top 40 (Billboard)[14] | 10 |
Canada Hot AC (Billboard)[15] | 34 |
SNEP[16] | 163 |
Media Control AG[17] | 71 |
IRMA[18] | 51 |
Lebanon (The Official Lebanese Top 20)[19] | 13 |
South Korea (Gaon Chart)[20] | 155 |
South Korea (Gaon International Chart)[21] | 5 |
Schweizer Hitparade[22] | 68 |
UK R&B Chart[23] | 15 |
UK Singles Chart[24] | 58 |
Billboard Hot 100[25] | 36 |
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[26] | 9 |
Adult Pop Songs (Billboard)[27] | 36 |
Pop Songs (Billboard)[28] | 12 |
Rhythmic (Billboard)[29] | 10 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|