«Tears Dry on Their Own» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Էմի Ուայնհաուսի սինգլը | ||||
«Back to Black» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 13, 2007 | |||
Ֆորմատ | CD թվային ներբեռնում 7" 12" | |||
Ձայնագրված | 2005–2006, Instrument Zoo Մայամի, Ֆլորիդա | |||
Ժանր | սոուլ ռիթմ ընդ բլյուզ | |||
Երգահան | Էմի Ուայնհաուս Նիկոլաս Էշֆորդ Վալերի Սիմփսոն | |||
Տևողություն | 3:07 | |||
Լեյբլ | Island Records | |||
Պրոդյուսեր | Սալեմ Ռեմի | |||
Էմի Ուայնհաուսի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«Tears Dry on Their Own», բրիտանացի երգչուհի և երգահան Էմի Ուայնհաուսի սինգլը նրա երկրորդ և վերջին՝ Back to Black (2006) ալբոմից։ Երգի պրոդյուսերն է Սալեմ Ռեմին։ Այն թողարկվել է 2007 թվականի օգոստոսի 13-ին Island Records լեյբլում՝ դառնալով ալբոմի չորրորդ սինգլը։ Երգի մեղեդին և բառերը գրել է Ուայնհաուսը, սակայն նրա ձայնի երաժշտությունը վերցված է Մարվին Գեյի և Թամի Թերելի «Ain’t No Mountain High Enough» երգից։
Ընդհանուր առմամբ երգը քննադատների կողմից դրական գնահատականներ է ստացել, ովքեր բարձր են գնահատել Ուայնհաուսի վոկալը և լավատեսության զգացումը, ինչպես նաև այն նկարագրվում է որպես ալբոմի ամենալավատես երգ։ Ռիթմ ընդ բլյուզ ժանրում և սոուլի տարրերով ստեղծագործությունը իր մեջ համատեղում է հարաբերությունների փլուզումից հետո դրանց վերականգնման և լավատեսական, կենդանի մեղեդի։
Երգը ներառված է Lioness: Hidden Treasures (2011) հետմահու ալբոմում։ Երգը նաև ներառված է Ուայնհաուսի մասին պատմող 2015 թվականի «Էմի» վավերագրական ֆիլմի սաունդթրեքում։
Երգի ձայնագրությունները տեղի են ունեցել 2005 թվականի նոյեմբերին Մայամիում գտնվող Zoo Records և Նյու Յորքում գտնվող Sole Channel Studios ստուդիաներում՝ Սալեմ Ռեմիի ղեկավարության ներքո։ Սա Back to Black ալբոմի համար առաջին ձայնագրած երգն է։ Ուայնհաուսի խոսքերով, «Tears Dry on Their Own» երգը Բլեյք Ֆիլդեր Սիվիլից բաժանվելու մասին է՝ «Ես չպետք է նրա հետ հարաբերություններ սկսեի, քանի որ նա մեկ ուրիշի հետ էր հանդիպում։ Այս երգը այն մասին է, թե ինչպես նրա հետ բաժանվելուց հետո ես ինքս ինձ ասեցի՝ „Լավ, հիմա դու շատ վատ ես, բայց դու կարող ես գլուխ հանել“»
Երգի երաժշտական տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել 2007 թվականի մայիսի 22-ին Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդ քաղաքում։ Տեսահոլովակը թողարկվել է 2007 թվականի հունիսի 18-ին և տեղադրվել է iTunes Store-ում։ ՅուԹյուբում երգը տեղադրվել է արդեն 2009 թվականին, երբ այդ հարթակում բացվել է երգչուհու պաշտոնական ալիքը[1]։ Ռեժիսորը Դեյվիդ Լաշապելն է։ Տեսահոլովակում Ուայնհաուսը երգը կատարելով քայում է փողոցով, ինչպես նաև La Cienega բուլվարում գտնվող Grand Hotel հյուրանոցի համարում է[2]։
Հոլովակը սկսվում է այն դրվագով, որ Էմին նստած է հյուրանոցի արևոտ սենյակում, հետո Էմին քայլում է փողոցով, որը լցված է հաճախ էսցենտրիկ հայացքով նայող մարդկանցով, բախվում է անցորդներին, սակայն շարունակում է իր ճանապարհը[2]։ Հոլովակի վերջում Էմին նորից ցուցադրվում է սենյակում գտնվող մահճակալի վրա նստած, այս անգամ նրա և մահճակալի կողքին դրված ալկոհոլի դատարկ շշերով։
«Tears Dry on Their Own» երգը դրական քննադատության է արժանացել քննադատների կողմից։ BBC Music-ի լրագրող Ֆրեյզեր Մակալլայնը ստեղծագործությանը հինգ բալից չորս է գնահատել՝ նկարագրելով այն որպես 60-ականների սոուլ երաժշտության ոսկե օրերի վերստեղծում[3], ինչը նշվում է նաև Billboard ամսագրի կողմից և ասվում է, որ Ուայնհաուսը «Tears Dry on Their Own» երգում համատեղում է ժամանակակից սոուլ երաժշտությունից և 60-ականների սոուլից լավագույնը[4]։
Pitchfork-ը երգը ընդգրկել է 2007 թվականի լավագույն 100 երգերի ցանկի 78-րդ հորիզոնականում[5]։
UK CD սինգլ | UK 7" սինգլի սահմանափակ թողարկում |
---|---|
|
|
UK 12" սինգլ | Թվային ներբեռնում, ռեմիքսներ և մինի ալբոմի «Բ» կողմ՝ (2015)[6] |
|
|
«Tears Dry on Their Own» երգը Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերում դեբյուտ է կատարել 2013 թվականի օգոստոսին, մինչ վաճառքի պաշտոնական մեկնարկը, որը նախատեսված էր օգոստոսի 13-ին[7]։ Օգոստոսի 1-ին սինգլը զբաղեցրել է 67-րդ հորիզոնակաը UK Singles Chart-ում և պաշտոնական թողարկումից հետո հասել է մինչև 37-րդ հորիզոնական։ Ամսվա վերջին վաճառվել է սինգլի ավելի քան ութ հազար թվային օրինակ, ինչը թույլ է տվել սինգլին հասնել 16-րդ հորիզանական[8]։ Ըստ The Official Charts Company-ի տվյալների, մինչ տարեվերջ վաճառվել է սինգլի 84 հազարից ավել օրինակ, դեկտեմբերին զբաղեցրել է 54-րդ հորիզոնական՝ 21 շաբաթ անցկացնելով չարթում[9][10]։
Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս սինգլը հայտնի էր հիմնականում Եվրոպայում և Իռլանդիայում, որտեղ օգոստոսի 16-ին IRMA չարթում դեբյուտ է կատարել 26-րդ հորիզոնականով։ Բելգիայում սինգլը Վալոնիայի չարթերում հասել է 15-րդ, իսկ Ֆլանդրիայում 3-րդ հորիզոնական։ Հյուսիսային Ամերիկայում սինգլը Billboard Hot 100 չարթում ընդգրկվելու համար չի հասել բավարար վաճառքների, սակայն ընդգրկվել է Hot Adult R&B Airplay չարթի թոփ 40-ում։
|
|
Տարածաշրջան | Վաճառք | |
---|---|---|
![]() |
արծաթե կարգավիճակ | 200 000+ |
«Tears Dry on Their Own»
«You’re Wondering Now»
Երկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
![]() |
Օգոստոսի 10, 2007 | Թվային ներբեռնում[26] | Island Records |
CD-սինգլ[27] | |||
![]() |
Օգոստոսի 13, 2007 | Maxi single[28] | |
CD-սինգլ[27] | |||
![]() |
Թվային ներբեռնում[29] | Universal Music | |
Մինի ալբոմ (EP) թվային[30] | |||
Թվային ներբեռնում (Al Usher’s Remix)[31] |
{{cite book}}
: |last=
has generic name (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |published=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |published=
ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
{{cite web}}
: Unknown parameter |published=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |published=
ignored (օգնություն)
|