The Banker The Banker | |
---|---|
Տեսակ | ֆինանսատնտեսական |
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1926 |
Հիմնադիր | Բրենդան Բրեքեն |
Հրատարակիչ | The Financial Times Limited |
Երկիր | ![]() |
Հաճախականություն | 1 անգամ ամսվա ընթացքում |
Տպաքանակ | 28 060 (2006 թվական հուլիս — 2007 թվական հունիս)[1] |
ISSN | 0005-5395 |
OCLC | 859582306 |
Կայք | www.thebanker.com |
The Banker, անգլերեն ամենամսյա մասնագիտացված ամսագիր՝ նվիրված միջազգային ֆինանսներին։ Հրատարկչության սեփականատերը The Financial Times Ltd-ն է։ Հրատարակվում է Լոնդոնում։
Ամսագիրն առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի հունվարին, հիմնադիրն ու առաջին խմբագիրը Բրենդան Բրեքենն էր, ով դարձավ Ֆայնենշլ Թայմսի նախագահը (1945-1958 թվականներ)[2]։ Իր ձևավորման առաջին իսկ պահից ամսագիրը ձգտում էր լուսաբանել միջազգային իրադարձությունների մեծամասնությունը։ Ամսագիրը պատմում էր ծրագրային ապահովման, նոր տեխնոլոգիաների բացահայտման, նորարարությունների մասին, հրապարակում էր հաշվետվություններ՝ ըստ երկրների, բանկային վարկանիշեր, մասնագետների մեկնաբանություններ, շուկաների նկարագրություններ և տարածաշրջանային արդյունաբերական զարգացման գնահատականներ[3]։
Վերջնարդյունքում «The Banker»-ը դարձավ մասնագիտացված ֆինանսական ամսագիր, հրատարակությանն սկսեցին ենթարկվել բանկիրներ, ֆինանսիստներ, ղեկավարներ և կորպորացիաների մենեջերներ, ինչպես նաև ֆինանսների նախարարները՝ ամբողջ աշխարհում[4]։
Հրատարակությունը հայտարարեց, որ ընթերցողների շուրջ 60 %-ը բոլոր կազմակերպությունների գլխավոր գործադիր տնօրեններն էին։
Յուրաքանչյուր տարի ամսագիրը շնորհում է The Banker Awards մրցանակներ՝ նախատեսված աշխարհի լավագույն ֆինանսական ինստիտուտների համար։ գրի պաշտոնական կայքի համաձայն՝ 2007 թվականին՝ Banker Awards պարգևատրման արարողությանը, ավելի քան 143 երկիր նշվել էր ֆինանսական ոլորտում ձեռքբերումների համար։ Պարգևատրման արարողությանը ներկա էր ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ.[5]
Յուրաքանչյուր տարի հուլիսին հրապարակվում է Աշխարհի բանկերի թոփ 1000 Արխիվացված 2007-12-15 Wayback Machine-ը, ինչն իրենից ներկայացնում է աշխարհի ֆինանսական ինստիտուտների յուրօրինակ վարկանիշ։ Ամսագիրը ձգտում է նրան, որ տվյալ վարկանիշը «դառնա աշխարհի գլոբալ բանկային ինստիտուտների կողմից համընդհանուր ընդունման արժանացած»[6]։
Ներկայումս The Banker ամսագրի խմբագիրներն են՝
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)