«Someday (I'm Coming Back)» Թողարկվել է՝ 7 դեկտեմբերի, 1992
«I'm Every Woman» Թողարկվել է՝ 2 հունվարի, 1993
«I Have Nothing» Թողարկվել է՝ 20 փետրվարի, 1993
«Run to You» Թողարկվել է՝ 6 հունիսի, 1993
«Queen of the Night» Թողարկվել է՝ 13 հոկտեմբերի, 1993
«It's Gonna Be a Lovely Day» Թողարկվել է՝ 1992
The Bodyguard (հայերեն՝ «Թիկնապահը»), «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքը, որ թողարկվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Arista Records լեյբլով։ Ներառում է ինչպես Ուիթնի Հյուսթոնի, այնպես էլ այլ կատարողների երգեր։ Ալբոմի համապրոդյուսերներն են եղել Ուիթնի Հյուսթոնն ու Քլայդ Դևիսը։ Սաունդթրեքի շնորհիվ Ուիթնի Հյուսթոնը դարձել է առաջին երգչուհին, ում հաջողվել է վաճառել ալբոմի՝ մեկ միլիոնից ավելի օրինակ մեկ շաբաթվա ընթացքում 1991 թվականի մայիսից ի վեր, երբ ներդրվել է վաճառքի մոնիթորինիգի Nielsen SoundScan նոր համակարգը։ Սաունդթրեքն արժանացել է «Գրեմմիի»Տարվա լավագույն ալբոմ անվանակարգում և ստացել տասնյոթակի պլատինե հավաստագիր Ամերիկայի ձայնագրման ընկերությունների միության կողմից 1999 թվականի նոյեմբերի 1-ին[1]։ Ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 44 միլիոն օրինակ[2], ինչի շնորհիվ այն դարձել է ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը պատմության մեջ։
Ուիթնի Հյուսթոնը նշանակվել է ալբոմի գործադիր պրոդյուսեր (ինչպես և նախկին՝ I'm Your Baby Tonight թողարկման դեպքում էր), ինչը նրան իրավունք է տվել վերահսկել ալբոմի երգերի ընտրությունը։ Երգչուհին նախատեսում էր ձայնագրել «What Becomes of the Broken Hearted» երգը՝ որպես հիմնական երաժշտական թեմա, սակայն ստեղծագործական խումբն իմացել է, որ մեկ այլ ֆիլմում նույնպես օգտագործվելու է այդ երգը, և նրանք սկսել են փնտրել այլ ստեղծագործություն։ Քևին Քոսթները՝ ֆիլմի գլխավոր դերակատարը, մտածել է ձայնագրել «I Will Always Love You» երգը, որ գրել է երգչուհի Դոլլի Փարթոնը։ Ուիթնի Հյուսթոնը պնդել է, որ ալբոմը ձայնագրման ժամանակ իր հետ աշխատի ոչ թե ստուդիական, այլ համերգային երաժշտական խումբ[3]։ Ուիթնի Հյուսթոնն ալբոմում ներառել է նաև «Jesus Loves Me» երգը, որ ինքն էր գրել Բիբի Ույնանսի (անգլ.՝ Bebe Winans) հետ համատեղ։
The Bodyguard: Original Soundtrack Album ալբոմը Billboard 200 և Billboard Top R&B/Hip-Hop Albums հիթ-շքերթներում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ունենալով 144 500 վաճառված օրինակ և զիջելով միայն ամերիկացի ռեփեր Ice Cube-ի «The Predator» ալբոմին[4][5]։ Երկրորդ շաբաթում ալբոմը գլխավորել է այդ երկու հիթ-շքերթները՝ ունենալով 292 000 վաճառված օրինակ[6][7][8]։ Հիթ-շքերթը գլխավորելու ընթացքում ալբոմը երկու անգամ ռեկորդ է սահմանել մեկ շաբաթում վաճառված օրինակների քանակով։ Հինգերորդ շաբաթում վաճառվել է ալբոմի 831 000 օրինակ, ինչը գերազանցել է նախորդ ռեկորդը, որ 1991 թվականի աշնանը սահմանել էր Guns N' Roses ռոք խմբի Use Your Illusion II ալբոմը, որ վաճառվել էր 770 000 օրինակով[9]։ Հաջորդ շաբաթ սահմանվել է մեկ շաբաթվա ընթացքում վաճառված օրինակների նոր ռեկորդ՝ 1 061 000. դա առաջին անգամն էր այն ժամանակից ի վեր, երբ Nielsen SoundScan-ը սկսեց վաճառքների համակարգչային նոր մոնիթորինգ 1991 թվականի մայիսին[10][11][12]։ Ուիթնի Հյուսթոնի սահմանած ռեկորդը գերազանցվել է միայն 1998 թվականին, երբ ամերիկացի երգիչ Գարտ Բրուքսի (անգլ.՝ Garth Brooks) Double Live ալբոմը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 1 085 000 օրինակով[12]։ Սաունդթրեքը Billboard 200 հիթ-շքերթը գլխավորել է 20, իսկ Top R&B Albums հիթ-շքերթը՝ ութ շաբաթ՝ այդ հիթ-շքերթներում մնալով 141 և 122 շաբաթ համապատասխանաբար[13][14][15]։ The Bodyguard: Original Soundtrack Album-ը 19 տարի առաջատար է եղել հիթ-շքերթը գլխավորած շաբաթների քանակով. այդ ցուցանիշը գերազանցել է Ադելի21 ալբոմը[16][17]։
1992-1993 թվականներին սաունդթրեքը հիթ դարձավ ամբողջ աշխարհում, ինչը կապված է «Թիկնապահը» ֆիլմի մեծ հաջողության հետ[18]։ Ալբոմը գլխավորել է գրեթե բոլոր երկրների հիթ-շքերթները։ Ավստրալիայի ալբոմային հիթ-շքերթների առաջին հորիզոնականն զբաղեցրել է հինգ շաբաթ[19], Ավստրիայինը՝ 9 շաբաթ[20], Կանադայինը՝ 12 շաբաթ[21], Ֆրանսիայինը՝ ութ շաբաթ, Գերմանիայինը 11 շաբաթ[22], Հունգարիայինը[23], Ճապոնիայինն[24] ու Իտալիայինը՝ երկու շաբաթ, Նիդերլանդներինը՝ վեց շաբաթ[25], Ներ Զելանդիայինը՝ ութ շաբաթ[26], Նորվեգիայինը՝ վեց շաբաթ[27], Շվեդիայինը՝ չորս շաբաթ[28], Շվեյցարիայինը՝ ինը շաբաթ[29]։ Մեծ Բրիտանիայում The Bodyguard Soundtrack-ն չի ընդգրկվել UK Albums Chart ալբոմային հիմնական հիթ-շքերթում, քանի որ 1989 թվականից հետո նրանում չէին ներառվում ալբոմժհավաքածուները, սակայն ալբոմը գլխավորել է երաժշտական հավաքածուների UK Compilation Albums Chart հիթ-շքերթը 11 շաբաթ, ինչպես նաև 60 շաբաթ տեղ է գտել լավագույն տասնյակում, իսկ հենց հիթ-շքերթում ընդգրկվել է 107 շաբաթ[30]։ Սաունդթրեքը համարվում է 1994 թվականին Մեքսիկայում ամենաշատ վաճառված անգլիալեզու ձայնագրությունը՝ ավելի քան 500 000 օրինակ[31]։ Ներկայում ամբողջ աշխարհում The Bodyguard: Original Soundtrack Album-ի վաճառված օրինակների քանակը գերազանցում է 44 միլիոնը, ինչի շնորհիվ այն դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված սաունդթրեքը[32]։
Ալբոմը հայտնի է «I Will Always Love You» երգի քավեր տարբերակով, որ կատարում է Ուիթնի Հյուսթոնը։ Երգը մեծ ժողովրդականություն է վայելել փոփ, R&B, adult contemporary ու սոուլ ռադիոալիքներում։ Սինգլը 14 շաբաթ գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը[33]։ «I Will Always Love You» երգը մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում և առաջին հորիզոնականներ է զբաղեցրել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում՝ 10 շաբաթ, Շվեյցարիայում՝ 8 շաբաթ, Ավստրիայում՝ 5 շաբաթ, Ֆրանսիայում՝ 8 շաբաթ, Նիդերլանդներում՝ 6 շաբաթ, Շվեդիայում՝ 3 շաբաթ, Նորվեգիայում՝ 9 շաբաթ, Ավստրալիայում՝ 10 շաբաթ, Նոր Զելանդիայում՝ 11 շաբաթ[34][35][36][37][38][39][40][41]։
Հոբելյանական հատուկ տարբերակ, որ թողարկվել է Գերմանիայում (բոնուս)
#
Անվանում
Հեղինակ(ներ)
Կատարող(ներ)
Տևողություն
14.
«I'm Every Woman» (Clivillés & Cole House Mix)
Նիկոլաս Էշֆորդ, Վալերի Սիմփսոն
Ուիթնի Հյուսթոն
10:37
15.
«Queen of the Night» (CJ's Master Mix)
Ուիթնի Հյուսթոն, Էլ Էյ Ռեյդ, Բեյբիֆեյս, Դերիլ Սիմոնս
Ուիթնի Հյուսթոն
6:35
Նշումներ՝
ԱՄՆ-ի համար նախատեսված տերբերակում բացակայում է Քենի Ջիի «Waiting for You» երգը, իսկ «Theme from The Bodyguard» երգը «Trust in Me» ստեղծագործությունից առաջ է։
Ա^ Մեծ Բրիտանիայում The Bodyguard Soundtrack ալբոմն գլխավորել է երաժշտական հավաքածուների UK Compilation Albums Chart հիթ-շքերթը[30], որովհետև 1989 թվականից հետո հավքածու ալբոմները չէին ընդգրկվում UK Albums Chart հիմնական հիթ-շքերթում[72]։
Բ^ Մինչև 1999 թվականը NVPI կազմակերպությունը պլատինե հավաստագիր էր տալիս այն ալբոմներին, որոնց վաճառված օրինակների քանակը գերազանցում էր 100 հազարը։ Այդպիսով՝ ալբոմը պիտի ունենար վեցակի պլատինե հավաստագիր[73]։
Գ^Billboard ամսագրի՝ 1993 թվականի հոկտեմբերի 16-ին հրապարակված համարում տեղ գտած հոդվածում Arista Records-ի և BMG International-ի տվյալների հիման վրա գրվել է որ վաճառվել է ալբոմի 343 000 օրինակ։ Ալբոմը պլատինե հավաստագիր է ստացել 1993 թվականի հունվարի 21-ին, սակայն պիտի ստանար եռակի պլատինե հավաստագիր, քանի որ մինչև 1996 թվականի սեպտեմբերը պլատինե հավաստագիրը շնորհվում էր 100 հազարից ավելի վաճառված օրինակի համար։
Դ^ Մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը IFPI կազմակերպությունը Ավստրիայում պլատինե հավաստագիր էր տալիս 40 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին[73]։ The Bodyguard Soundtrack-ն ստացել է քառակի պլատինե հավաստագիր 2002 թվականի սեպտեմբերի 26-ին։
Ե^ Մինչև 2002 թվականի հունիս IFPI կազմակերպությունը Նորվեգիայում պլատինե հավաստագիր էր տալիս 50 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին[73]։
Զ^ Մինչև 2000 թվականը IFPI կազմակերպությունը Շվեյցարիայում պլատինե հավաստագիր էր տալիս 50 հազարից ավելի վաճառված օրինակի ունեցող ալբոմներին ու սինգլներին։ The Bodyguard Soundtrack-ը հնգակի պլատինե հավաստագիր է ստացել 1994 թվականին[60]։
Ուիթնի Հյուսթոնն ու Մայքլ Ջեքսոնը առաջատարներն են մեկ մրցանակաբաշխության ընթացքում ստացած մրցանակների քանակով։ 1994 թվականին Ուիթնի Հյուսթոնն ու Քենի Ռոջերսն ստացել է ամենաշատ արձանիկները՝ 19 հատ[114]։ Նրանք ստացել են իրենց չորրորդ մրցանակը «Փոփ/ռոք ժանրի լավագույն երգչուհի» անվանակարգում. Օլիվիա Ջոն-Նյուտոն հետ միասին նրանք այդ անվանակարգում ամենաշատ մրցանակ ստացած երգչուհիներն են։
Ուիթնի Հյուսթոնը ռեկորդակիրներից մեկն է մրցանակների քանակով (11 արձանիկ), որ ստացել է մեկ մրցանակաբախության ընթացքում։ Նա միակ երգչուհին է, որ մեկ տարվա ընթացքում գլխավորել է Top Billboard 200 Album, Top R&B Album, Hot 100 Single և Hot R&B Single տարեկան հիթ-շքերթները։ Ուիթնի Հյուսթոնը միակ արտիստն է, որին երեք անգամ հաջողվել է գլխավորել Top R&B Album տարեկան հիթ-շքերթը (ալբոմներ՝ Whitney Houston (1986), I'm Your Baby Tonight (1991) և The Bodyguard (1993)): Ուիթնի Հյուսթոնը երկրորդ երաժիշտն է Էլթոն Ջոնից հետո և առաջին երգչուհին, ով ունի երկու Top Billboard 200 Album մրցանակ (նախկինում կոչվել է «Top Pop Album») Billboard ամսագրի տարեկան հիթ-շքերթներում։
Տարեթիվ
Ներկայացված
Անվանակարգ
Արդյունք
1993
The Bodyguard Original Soundtrack Album
★Top Billboard 200 Album #1 (Top Album of the Year)[116][117]
↑Aleene MacMinn (1992 թ․ դեկտեմբերի 31). «Morning Report: Pop/Rock». The Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
↑«Diamond Awards by RIAA». Recording Industry Association of America. 2003 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
↑Bill Harris (2006 թ․ նոյեմբերի 17). «Queen Rules - in album sales». Toronto Sun. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.