The Great Escape | |
---|---|
![]() | |
Մշակող | Pivotal Games |
Հրատարակիչ | Gotham Games (Հյուսիսիային Ամերիկա) SCi Games (Եվրոպա) Marvelous Entertainment (Ճապոնիա) |
Դիստրիբյուտոր | MGM Interactive |
Վայր | Ֆրանսիա |
Թողարկման թվական | Հուլիսի 23, 2003 (Հյուսիսիային Ամերիկա) Օգոստոսի 29, 2003 (Եվրոպա) Սեպտեմբերի 12, 2003 (Եվրոպա, PC տարբերակ) Սեպտեմբերի 12, 2003 (Ճապոնիա, PS1 տարբերակ) |
Պլատֆորմներ | Xbox[1], Playstation 2[1] և Windows |
Ժանր | արկածային մարտախաղ, ստելթ էքշըն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Տարիքային վարկանիշներ | ![]() |
Կրիչ | DVD |
Կառավարում | Ստեղնաշար և մկնիկ |
«The Great Escape» (թարգմ.՝ «Մեծ փախուստ»), բրիտանական «Pivotal Games» ստուդիայի կողմից մշակված արկածային համակարգչային խաղ։ Թողարկվել է 2003 թվականին՝ «PlayStation 2», «Xbox» և «Microsoft Windows» համակարգչային պլատֆորմերի վրա։ Հիմնված է 1963 թվականին նկարահանված «Մեծ փախուստ» գեղարվեստական կինոնկարի վրա։
Խաղում առկա են չորս խաղացվող կերպարներ (պրոտագոնիստներ), որոնցից յուրաքանչյուրն օժտված է հատուկ ունակությամբ։ Խաղի հերոսներն են Մաքդոնալդը, ով վարժ տիրապետում է գերմաներեն լեզվին և այդ կերպ կարող է ծպտվել որպես ֆիշիստական բանակի զինվորական, Հենդլին, ով կարողանում է աննկատելիորեն կարևոր փաստաթղթեր, բանալիներ և այլ առարկաներ գողանալ, Հիլթսը, ով ճարպկորեն կարողանում է հաղթահարել ամուր փակված դռների խոչընդոտը և Սեդվիկը, ում մոտ էլ լավ է ստացվում մեխանիկական սարքավորումներ պատրաստելը։ Հիլթսը և Հենդլին ամերիկացիներ են, ընդ որում վերջինս ծառայության էր անցել Բրիտանական արքայական ուժերում, այն ժամանակ, երբ իր երկիրը դեռ չէր մասնակցում Երկրորդ աշխարհամարտում։ Մաքդոնալդը շոտլանդացի էր, իսկ Սեդվիկը՝ ավստրալիացի։
Խաղը բաղկացած է 18 մակարդակներից (լևել), որոնցում նկարագրվող դեպքերի մեծ մասը ֆիլմում առկա չէ։ Խաղում ցուցադրվում է նաև որոշ կերպարների՝ նախկինում կատարած փախուստի փորձերը։ Փոփոխված է նաև հանգուցալուծումը, ըստ որի՝ բոլոր կերպարները հաջողությամբ կարողանում են փախչել ռազմագերիների ճամբարից, այնինչ ֆիլմում միայն Սեդվիկին է հաջողվում ողջ և առողջ հասնել ապահով տեղ, Մաքդոնալդը մահապատժի է ենթարկվում, իսկ Հիլթսին և Հենդլիին ետ են բերում ճամբար։ Բացի այդ խաղի կազմի վրա պատկերված է Հիլթսը՝ ատրճանակով, այնինչ խաղում տվյալ կերպարի մոտ երբեք ատրճանակ չի հայտնվում։
Խաղային քննադատների շրջանում խաղն արժանացել է «միջին» գնահատականի[2][3][4]։