Today Was a Fairytale

«Today Was a Fairytale»
Թեյլոր Սվիֆթի երգը
Ժանրքանթրի փոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ
ՊրոդյուսերՆեյթան Չապման

«Today Was a Fairytale», ամերիկացի քանթրի ժանրի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը դարձել է Սուրբ Վալենտինի օրը ֆիլմի սաունդթրեք։ Որպես սինգլ թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին։

Տեղեկություն երգի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր Սվիֆթը գրել է «Today Was a Fairytale» երգը դեռ 2008 թվականին, սակայն որոշել է ժամանակավորապես հետաձգել կատարումը և ձայնագրությունը[1]։ Այն բանից հետո, ինչ նա ընտրվել էր Սուրբ Վալենտինի օրը ֆիլմում Ֆելիցիի դերի համար, Սվիֆթը առաջարկել է պրոդյուսերներին իր երգը դարձնել սաունդթրեք, քանի որ այն չի ներառվել իր ալբոմում[1]։ «Today Was a Fairytale» սինգլը թողարկվել է 2010 թվականի հունվարի 19-ին` iTunes Store-ում[2]։

Երգի տեքստում նկարագրվում է արտասովոր ժամադրություն, օգտագործվում են արքայազնի և սքանչելի աղջկա հեքիաթային պատկերները[3][4]։

Երաժշտական քննադատների արձագանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Slate հրատարակության քննադատները նշել են, որ երգում բացակայում են Թեյլոր Սվիֆթի հիմնական քանթրի-փոփ ժանրի որոշ տարրեր[4]։ Billboard ամսագրի գրախոսությունում նշվել է վոկալը, որը հավակնում է «նորահայտ հասունություն»[5]։ Գրախոսի կարծիքով «Today Was a Fairytale»-ը կարող է ավելացնել Սվիֆթի երկրպագուների քանակը[5]։ Entertainment Weekly ամսագրի տեսությամբ երևացել է Թեյլոր Սվիֆթի նախորդ Love Story և «You Belong with Me» երգերի տեքստերի նմանությունը[6]։ Դրական արձագանքներ նաև հայտնել են People[7], OK! հրատարակչությունները[8] և Allmusic կայքը[9]։

Համերգային ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ներառվել է պոպուրիում և կատարվել է Սվիֆթի կողմից «Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխությունում»[10]։ Սվիֆթի այդ ելույթը Սթիվի Նիքսի հետ մրցանակաբաշխությունում քննադատվել է այն պատճառով, որ նա չի հայտնվել երաժշտության տեմպում[11][12]։

«Today Was a Fairytale»-ը 2010 թվականին ընդգրկվել է Fearless Tour համերգային շրջագայության երգացանկում[13][14]։

Թվային ներբեռնում[2]
# Անվանում Տևողություն
1. «Today Was a Fairytale»   4:01

Դիրքը հիթ-շքերթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի փետրվարի 6-ին «Today Was a Fairytale»-ը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում[15]։ Նաև հայտնվել է Billboard, Adult Contemporary, Hot Country Songs և Mainstream Top 40 հիթ-շքերթներում[16]։ 2010 թվականի փետրվարի 20-ին «Today Was a Fairytale»-ը գլխավորել է կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթը[16][17]։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ(2006) Ամենաբարձր
հորիզոնական
ԱՄՆ Billboard Hot 100[18] 95
ԱՄՆ Pop Songs (Billboard)[19] 16
Հիթ-շքերթ (2007) Ամենաբարձր
հորիզոնական
Բելգիա (Ultratip 50 Flanders)[20] 10
ԱՄՆ Billboard Hot 100[21] 9
ԱՄՆ Pop Songs (Billboard)[22] 6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Cooper, Peter (2010 թ․ հունվարի 21). «Taylor Swift earns swift success with 'Today Was A Fairytale'». The Tennessean. Gannett Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  2. 2,0 2,1 «Today Was a Fairytale - Single». iTunes Store. Apple, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  3. Vena, Jocelyn (2009 թ․ դեկտեմբերի 28). «New Taylor Swift Song Included In 'Valentine's Day' Featurette». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  4. 4,0 4,1 Weiner, Jonah; Jody Rosen (2010 թ․ հունվարի 28). «Track of the Week: Taylor Swift, "Today Was a Fairytale"». Slate. The Washington Post Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  5. 5,0 5,1 Bertoldi, Melanie (2010 թ․ փետրվարի 5). «Taylor Swift, "Today Was a Fairytale"». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 21-ին.
  6. Greenblatt, Leah (2010 թ․ հունվարի 19). «New Taylor Swift song, 'Today Was a Fairytale': Listen here». Entertainment Weekly. Time Warner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  7. «FIRST LISTEN: Like Taylor Swift? Stream the Valentine's Day Soundtrack!». People. Time Warner. 2010 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  8. Talarico, Brittany. «Taylor Swift Serenades Sweethearts on 'Valentine's Day' Soundtrack». OK!. Northern & Shell. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  9. Leahy, Andrew. [Today Was a Fairytale(անգլ.) Allmusic կայքում «Valentine's Day: Original Motion Picture Soundtrack > Review»]. Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  10. Ditzian, Eric (2010 թ․ հունվարի 31). «Taylor Swift Shares The Stage With Stevie Nicks At The Grammys». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  11. Montgomery, James (2010 թ․ փետրվարի 3). «Taylor Swift Backlash: Readers Weigh In». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  12. Vena, Jocelyn (2010 թ․ փետրվարի 3). «Taylor Swift's Grammy Performance Defended By Label CEO». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 17-ին.
  13. «Taylor Swift - Today Was a Fairytale». CMT. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  14. McDonnel, Brandy (2010 թ․ ապրիլի 1). «Concert review: Taylor Swift brings "Fearless" show to Ford Center». The Oklahoman. Oklahoma Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  15. Pietroluongo, Silvio (2010 թ․ հունվարի 26). «Taylor Swift Swipes Female Download Record; Haiti Tracks Chart». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  16. 16,0 16,1 «Today Was a Fairytale». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  17. «Taylor Swift Album & Song Chart History: "Canadian Hot 100"». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  18. The Hot 100 : Dec 09, 2006 | Billboard Chart Archive(չաշխատող հղում)
  19. «Pop Songs : Dec 30, 2006 - (Biggest Jump) | Billboard Chart Archive». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  20. ultratop.be - Rihanna & Sean Paul - Break It Off
  21. The Hot 100 : Mar 17, 2007 | Billboard Chart Archive(չաշխատող հղում)
  22. Pop Songs : Feb 24, 2007 | Billboard Chart Archive