Ubisoft Barcelona | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1998 |
Վայր | Բարսելոնա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Ubisoft |
Սեփականատեր | Ubisoft |
Կայք | ubi.com/ES/default.aspx |
Ubisoft Barcelona, ընկերություն, որ մասագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին, որպես Ubisoft ֆրասնիական ընկերության, դուստր ընկերություն։ Տեղակայված է Բարսելոնայում։
Ubisoft Barcelona-ն բացվել է 1994 թվականին և համարվում է Ubisoft-ի երկրորդ մասաճյուղը տեղակայված Իսպանիայի տարածքում, 2001 թվականին բացվել է նաև մադրիդյան մասաճյուղը[1]։ Հիմնադրվել է Մարիա Տերեսա Կորդոնի կողմից։
2000 թվականին թողարկվեց Pro Rally 2001՝ արկածային ավտոմոբիլային սիմուլիատոր[2]։
2002 թվականի մարտի 29-ին թողարկվեց Pro Rally 2002 խաղը։ Ի տարբերություն առաջին մասի, որը թողարկվել էր անհատական համակարգիչների համար, այս տարբերակը թողարկվել է խաղային համակարգերի համար[3][4][5]։ Նույն տարում PlayStation 2-ից GameCube-ի համար դյուրացվեց Monster Jam: Maximum Destruction խաղը[6]։
2003 թվականի նոյեմբերի 25-ին վաճառքի հանվեց Monster 4x4: Masters of Metal խաղը[7]։
2006 թվականին ընկերությունը մասակցություն է ունեցել Clancy's Ghost Recon Advanced Warfighter խաղի մշակման գործում[8]։
2007 թվականին ընկերությունը թողարկել Cosmic Family խաղը նախատեսված Wii[9], իսկ մեկ տարի անց Emergency Heroes խաղը[10]։