V Live | |
---|---|
vlive.tv | |
Տեսակ | Հոսքային մուլտիմեդիա |
Լեզու | Կորեերեն, անգլերեն, թաի, իսպաներեն, վիետնամերեն, պորտուգալերեն, ինդոնեզերեն, չինարեն (պարզեցված), չինարեն (ավանդական), ճապոներեն |
Սեփականատեր | NAVER Corporation և Hybe Corporation |
Մայրական ընկերություն | Hybe Corporation և NAVER Corporation |
Հեղինակ | https://www.vlive.tv/home/new |
Բացված | 2015-ի օգոստոս |
V Live (ոճավորված որպես՝ VLIVE), երբեմն կոչվում V App, հարավկորեական ուղիղ եթերի հոսքային ծառայություն, որը հնարավորություն է տալիս կորեացի հայտնի մարդկանց հեռարձակել ուղիղ եթեր ինտերնետում և զրույցներ ունենալ երկրպագուների հետ։ Հոսքային հավելվածը հասանելի է առցանց կամ Android և iOS բջջային սարքերով[1]։ Ընկերությունը պատկանում է Naver Corporation-ին և թողարկվել է 2015-ի օգոստոսի վերջին[2]։
2007 թվականին Naver Corporation-ը թողարկել է իրենց վիդեո հարթակի հավելվածը, սակայն մատչելիությունը շատ երկրներում սահմանափակ էր կամ անհասանելի[3]։
2015 թվականի օգոստոսի սկզբին Naver Corporation-ը թողարկել է ուղիղ եթերի հավելված՝ V Live-ը։ Այն ի սկզբանե հասանելի է եղել միայն Google Play Store-ից ներբեռնել, բայց ավելի ուշ թողարկվել է iTunes-ում։ Ծրագիրը նպատակ ուներ հասնել միջազգային երկրպագուների բազային[2]։ Հետևաբար, տարածաշրջանային սահմանափակումներ չկային, և կայքը ուներ՝ անգլերեն, չինարեն և ճապոներեն լեզվական տարբերակներ։
Ըստ «Sensor Tower»-ի, հավելվածը ունեցել է 200,000 ներբեռնում և վաստակել է $600,000 դոլար 2017 թվականի օգոստոսին։ Մինչև 2018 թվականի մայիս, V Live ծրագիրը ունեցել է ավելի քան 1 միլիոն ներբեռնումներ Google Play Store-ում և iTunes-ում[4]։
V Live-ն ունի ավելի քան 700 ալիք՝ կապված տարբեր քեյ փոփ այդոլների հետ, ներառյալ՝ BIGBANG, Blackpink, WINNER, BTS, TXT, EXO, GOT7, Monsta X, BtoB, Astro, T-ara, NCT,Twice, Stray Kids, IZ*ONE, Infinite, Rocket Punch և Seventeen երաժշտության խմբերը ինչպես նաև մի շարք դերասաններ, ինչպիսիք են Լի Ջոնգ Սոկը, Լի Դոնգ Ուկը և Պակ Բո Յանգը[5]։ V Live-ը կարող է հեռարձակել նաև հաղորդումներ, ներկայացումներ, շոուներ և մրցանակաբաշխություններ։
V Live-ը երկրպագուների համար հեշտացնում է կայքը օգտագործելը։ Երկրպագուներին զգուշացնում է երբ են իրենց սիրած այդոլները ուղիղ եթերով հերառձակվում[6]։ Օգտագործողները կարող են նաև մեկնաբանել այն տեսանյութերը, որոնք այդոլները կարող են տեսնել[3][7]։
«V Live+»-ը վճարովի ծառայություն է V Live-ի որը թողնում է գնողներին տեսնել իրենց սիրած այդոլների հետ կապված յուրահատուկ նկարներ կամ տեսահոովակներ[8]։ «V Live+»-ի պարունակությունը կարելի է ձեռք բերել «V coin»-ներով, որոնք կազմում են 1 ԱՄՆ դոլար[9][10]։
Որոշ այդոլներ առաջարկում են նաև «CH+»՝ պրեմիում ալիք, որը գնելուց հետո հասանելի է հատուկ ալիք բաժանորդների համար։ «CH+» ալիքները կարելի է ձեռք բերել «V coin»-ներով[11]։ «CH+» ալիքները տարբերվում են սովորական ալիքներից, քանի որ ապահովում են թաքնված հաղորդումներ, տեսանյութեր և գրառումներ[12]։
«V Fansubs»-ը վերաբերում է ենթավերնագրային ծառայությանը, որը օգտվողներին թույլ է տալիս նայել տեսանութը իրենց սեփական օտարալեզու ենթավերնագիրներուվ։ Այս ենթագրերը վերանայվում են թարգմանիչների կողմից նախքան դրանք վերբեռնելը V Live-ում[13]։ Այս ենթագրերի առանձնահատկությունը V Live-ի աճի նշանակալի մասն է՝ ներգրավելով մեծ միջազգային երկրպագուներին Հարավային Կորեայից դուրս[14]։
2020 թվականի ապրիլին հայտարարվել է որ հարավկորեական խոշորագույն ընկերություն՝ SM Entertainment-ը և Naver-ը ստորագրեցին «MOU»՝ նպատակ ունենալով ընդլայնել համերգների հասանելիությունը համաշխարհային լսարանին։ Համատեղ ջանքերը բերում են «Beyond LIVE»-ի ստեղծմանը, առցանց համերգների շարք, որոնք, ըստ SM ներկայացուցչի, ստեղծվել են «SM-ի բովանդակության զարգացման հնարավորությունները Naver-ի պլատֆորմի տեխնոլոգիայի հետ համատեղելու համար»[15]։ Համերգները հեռարձակվում են V Live հավելվածով։
Պլատֆորմը տարեկան կտրվածքով պարգևներ է տալիս, որոնք կոչվում են «V Live Awards», որպեսզի հարգեն կայքի ամենատարածված մարդկանց և բովանդակությունը[16][17]։ Լրացուցիչ ժողովրդականության մրցանակներն ընտրվում են առցանց քվեարկությունների[18]։ Սկզբնապես, տասնհինգ ալիքներն անցկացնում էին հեռարձակում, որտեղ նրանք ստանում էին մրցանակը[18][19]։
V Live-ն այն միջոցն է, որով կորեացի հայտնի մարդիկ կարող են համաշխարհային լսարան ունենալ և աշխարհի ոչ կորեախոս երկրպագուների հետ շփվել[20]։ Ենթագրման գործընթացը կատարվում է օգտագործողի համար հարմարավետ, որպեսզի երկրպագուներին հատուկ տեխնիկական հմտությունների կարիք չլինի[6]։ Երկրպագուների համար անցկացվում են մրցույթներ և միջոցառումներ։ Օրինակ՝ նախկինում երկրպագուների թարգմանիչները շահել են «V coin»-ներ[21] և զանգեր` իրենց նախընտրած այդոլի հետ[22]։ Երկրպագուների թարգմանությունների պատճառով որոշ տեսանյութեր ունեն 17 ենթավերնագրի տարբերակներ[23][24][25]։