«Waterfalls»(ռուս․՝ «Ջրվեժներ»), ամերիկյան հիփ-հոփ և R&BTLC խմբի երգը, որ ձայնագրվել է խմբի մասնակից Լիզա «Լեֆթ Այ» Լոպեսի, Մարքեզ Էթերիջի ու Organized Noize-ի մասնակցությամբ TLC խմբի CrazySexyCool (1994) երկրորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է 1995 թվականի մայիսի 29-ին Միացյալ Նահանգների տարածքում որպես ալբոմի երրորդ սինգլ, իսկ Մեծ Բրիտանիայում այն թողարկվել է 1995 թվականի օգոստոսի 5-ին։
Հաճախ համարվելով խմբի գլխավոր հիթ՝ «Waterfalls» հիթը գրավել է բարձր հորիզոնականներ հիթ-շքերթներում։ Այն վեց շաբաթ զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը՝ դառնալով խմբի երկրորդ չարթփոփերը (երկրորդ հիթը ԱՄՆ հիթ-շքերթի առաջին հորիզոնականում)։ Երգն զբաղեցրել է առաջին հորիզոնականը Նոր Զելանդիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև ընդգրկվել լավագույն տասնյակներում այլ երկրներում։ «Waterfalls» երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից և ներկայացվել 1996 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում՝ «Տարվա լավագույն ձայնագրություն» և «Լավագույն վոկալային փոփ կատարում դուետի կամ խմբի կողմից»։
Երգի տեքստում անդրադարձ է կատարվում թմրանյութերի անօրինական վաճառքին ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակին, ինչն իր արտացոլումն է գտել երգի տեսահոլովակում։ Ավելւ ուշ տեսահոլովակն արժանացել է չորս մրցանակի MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում՝ «Տարվա տեսահոլովակ», «Խմբի լավագույն տեսահոլովակ», «Լավագույն R&B տեսահոլովակ» և «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ»[1][2]։
Երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների և առցանց հրատրակությունների կողմից, ինչպիսիք են՝ Entertainment Weekly[3], Sputnikmusic և այլն[4]։ Երգն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը VH1 ալիքի «Վերջին 25 տարվա հարյուր լավագույն երգերը» (VH1’s 100 Greatest Songs of the Past 25 Years) ցանկում և ութերորդ տեղը «1990-ական թվականների հարյուր լավագույն երգեր» (VH1’s 100 Greatest Songs of the 1990s) ցանկում[5]։ «Waterfalls» երգն ընդգրկվել է The Village Voice հրատարակության քննադատների Pazz & Jop ցանկի 5-րդ հորիզոնականում 1995 թվականին, երբ խմբի մյուս երգը՝ «Creep», զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը[6]։ Billboard ամսագիրը այդ երգերն ընդգրկել է 1995 թվականի ԱՄՆ լավագույն սինգլների երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար[7][8][9]։
«Waterfalls» երգը հիշատակվում է «Ճիչի թագուհիները» սարսափ-սերիալում, և աղջիկներից մեկի մահվան պատճառը. ընկերուհիները չէին ցանականում բաց թողնել երգը երեկույթում, մինչ աղջիկը մահանում է հետծննդյան արյունահոսությունից։
Երաժշտական հոլովակը նկարահանել է ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյը 1995 թվականի հունիսի 8-9-ը Լոս Անջելեսի Universal Studios Hollywood-ում։ Տեսահոլովակի վրա ծախսվել է 1 մլն դոլար։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են Էլլա Ջոյսը, Բուկեմ Վուդբայնը, Shyheim-ը, Փոլ Ջեյ Ալեսին ու Գաբրիել Բրեմֆորդը[10]։
Տեսահոլովակում, ինչպես և երգի տեքստում, անդրադարձ է կատարվում ժամանակակից հասարակության այնպիսի խնդիրների, ինչպիսիք են թմրանյութերն ու ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը, որոնք առաջին անգամ առավել արդիականություն են ձեռք բերել 1990-ական թվականներին[1][10]։
1995 թվականի սեպտեմբերի 7-ին Նյու Յորքում անցկացվող MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում տեսահոլովակն արժանացել է չորս մրցանակների՝ «Տարվա տեսահոլովակ», «Խմբի լավագույն տեսահոլովակ», «Լավագույն R&B տեսահոլովակ» և «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ»[11][12]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։