WebMoney | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 1998 |
Գլխադասային գրասենյակ | Մոսկվա, Ռուսաստան |
Կայք | webmoney.ru |
WebMoney կամ WebMoney Transfer (արտասանվում է «Վեբմանի»), էլեկտրոնային վճարային համակարգ, որը հաստավել է Ռուսաստանում 1998 թվականին[1]։ Այդ երկրում ամենամեծ էլեկտրոնային վճարային համակարգերից մեկն է՝ ըստ դրանից օգտվողների թվաքանակի[2][3]։ Պատկանում է WM Transfer Ltd.-ին[4]։ Իրավական առումով համակարգում կատարվում են սեփականության իրավունքի փոխանցումներ (տրանսֆերներ), որոնց հաշվարկն իրականացվում է հաշվարկային հատուկ միավորների՝ «տիտղոսային նշանների» օգնությամբ։ Ընդ որում՝ այդ նշաններն անվանագրվում են տարբեր արժույթների և ոսկու նկատմամբ կապակցության մեջ։ WebMoney-ն Ռուսաստանում գրանցված չէ որպես էլեկտրոնային վճարային համակարգ[5], քանի որ իրավական տեսանկյունից տիտղոսային նշանները էլեկտրոնային դրամ չեն հանդիսանում։
2022 թվականի փետրվարի դրությամբ WebMoney համակարգում գրանցված հաշիվների թիվը գերազանցել է 45 միլիոնը[6], ամենշաբաթյա ակտիվ օգտվողների թիվը՝ 300 հազարը[7]։ WebMoney-ի ներքին վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին համակարգում իրականացված գործարքների թիվը կազմել է ավելի քան 160 միլիոն, իսկ դրանց ծավալն անցել է $17 միլիարդ ամերիկյան դոլարի շեմը[8]։
2014 թվականին e-Finance User Index-ի իրականացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Runet-ի օգտատերերի 34,4%-ն օգտվել է WebMoney-ի դրամապանակներից (ընդ որում՝ օգտատերերի 56,6%-ը նշել է, որ օգտագործում է առնվազն մեկ էլեկտրոնային դրամապանակ)[9]։ Իսկ Mediascope-ի տվյալներով՝ 2018 թվականին WebMoney-ի դրամապանակներից օգտվել է համացանցից (ինտերնետից) գնումներ կատարած ռուսաստանցիների 38,9%-ը[10]։
|