When You Belíeve (հայերեն՝ «Երբ դու հավատում ես»), ամերիկյան հայտնի երգ, որը 1998 թվականին գրել է ամերիկացի բանաստեղծ, կոմպոզիտոր Սթիվեն Շվարցը և այն դուետով կատարել են Մրայա Քերին և Ուիթնի Հյուսթոնը։ Ստեղծագործությունը ձայնագրվել է DreamWorks ամերիկյան կինոընկերության կողմից և այն հանդիսացել է «Եգիպտոսի արքայազն» մուլտֆիլմի սաունդթրեքը։ 1998 թվականի նոյեմբերի 2-ին այն թողարկվել է՝ որպես առանձին սինգլ, իսկ ավելի ուշ մտել է «Եգիպտոսի արքայազն» մուլտֆիլմի ալբոմի և Մրայա Քերիի անձնական՝ «My Love Is Your Love» և «Number 1's» ալբոմի մեջ։
Երգը ժամանակակից քննադատների կողմից իրարամերժ կարծիքների է արժանացել։ Չնայած զանգվածային լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ «When You Believe» երգն ամերիկյան հիթ-շքերթում համեստ հաջողություններ է գրանցել։ Մասնավորապես Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում երգ զբաղեցրել է տասնհինգերորդ հորիզոնականը[1]։ Երգը լայն ճանաչում է գտել նաև Եվրոպայում և հասել իր գագաթնակետին՝ մտնելով Բելգիայի և Ֆրանսիայի[2],, Իտալիայի, Նիդերլանդների[3], Նորվեգիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի երգերի լավագույն հնգյակի մեջ[4]։ Ի շնորհիվ այս երգով ալբոմների մեծաթիվ վաճառքի՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, «When You Believe» երգը ստացել է տարբեր մրցանակներ։ Այսպես. Ավստրալիայում[5], Ֆրանսիայում[6], Գերմանիայում[7], Շվեյցարիայում[8] և ԱՄՆ-ում[9] երգը ստացել է երաժշտական ստեղծագործությունների Ոսկե սկավառակ վկայական, իսկ Նորվեգիայում՝ երաժշտական ստեղծագործությունների Պլատինե սկավառակ վկայական[10]։
1999 թվականի մարտի 21-ին «When You Believe» երգը ստացել է «Օսկար» մրցանակ՝ որպես ֆիլմի լավագույն երգ՝ Օսկարի 71-րդ մրցանակաբաշխության ժամանակ[11]։ Առաջին անգամ երգը կենդանի կատարվել է 1998 թվականի նոյեմբերի 26-ին «Օփրա Ուինփրիի շոուի» ժամանակ, որի հյուրերն էին Քերին և Հյուսթոնը։ Ավելի ուշ երգչուհիները համերգների ժամանակ բազմիցս կատարել են հիթը՝ ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին։
Սա յուրօրինակ երգ ուղերձ է։ Այս երգը «Եգիպտոսի արքայազն» մուլտֆիլմից է՝
Մովսես մարգարեի մասին։ Սա լավագույն ձայնագրություններից մեկն է, որ ես երբևէ կատարել եմ այլ երգիչների հետ։ Այս երգն ինձ համար շատ լավ գործ ։ Չնայած մրցակցություն առաջացնող բոլոր մտահոգություններին՝ Ուիթնիի հետ իսկապես շատ հաճելի էր աշխատելը և մենք ձայնագրման ստուդիայում շատ լավ ժամանակ ենք անցկացրել։ Մեզ համար հաճելի էր երգի ձայնագրման ընթացքը։ Եվ իհարկե, սա հրաշալի փորձ էր...
«Եգիպտոսի արքայազնը» մուլտֆիլմում երգը կատարվում է երկու անձի կողմից՝ Սեպֆորայի, որին ձայնակցել է Միշել Պֆայֆերը և Միրիամի (ձայնակցությունը՝ Սանդրա Բուլոք, վոկալ՝ Սալի Դվորսկի)։ Նրանք Աստծուն են ուղղում իրենց աղոթքները, սակայն դրանք անպատասխան են մնում։ Աղջիկները զարմանում են՝ ինչպես կարող է Աստված չպատասխանել իրենց անկեղծ խնդրանքին։ Բայց ի վերջո նրանք հասկանում են, որ, եթե դու հավատում ես Աստծուն, ապա հրաշքներն անպայման կատարվում են։ Մուլտֆիլմի հիմնական հերոսները հրեաներ են, որոնց նվիրական երազանքը կատարվել է. նրանք դուրս են եկել Եգիպտոսից և ազատություն են ձեռք բերել։
Երգը վաճառքի նպատակով Հյուսթոնը և Քերին այն ձայնագրել են իսրայելցի երեխաների երգչախմբի հետ, որոնց ձայնային տվյալները երգն ավելի բարի և հոգեզմայլ են դարձրել։
«Օսկար» մրցանակից բացի երգը ստացել է նաև այլ մրցանակներ։ When You Believe երգը ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն երգ» և «Գրեմմի» մրցանակաբաշխությանը՝ «Ձայնային լավագույն համատեղ փոփ կատարում» անվանակարգերում։
When you believe (feat. Mariah Carey)
Many nights we pray
With no proof anyone could hear
And our hearts a hopeful song
We barely understand
Now we are not afraid
Although we know there's much to fear
We were moving mountains long
Before we know we could
There can be miracles
When you believe
Though hope is frail
It's hard to kill
Who know what miracle
You can achieve
When you believe
Somehow you will
You will when you believe
In this time of fear
When prayer so often proves in vain
Hope seems like the summer birds
Too swiftly flown away
And now I am standing here
My heart's so full I can't explain
Seeking faith and speaking words
I never thought I'd say
There can be miracles
When you believe (When you believe)
Though hope is frail
It's hard to kill
Who know what miracle
You can achieve (You can achieve)
When you believe
Somehow you will
You will when you believe
They don't always happen when you ask
And it's easy to give in to your fear
But when you're blinded by your pain
Can't see you way safe through the rain
Thought of a still resilient voice
Says love is very near
There can be miracles (miracles)
When you believe (When you believe)
Though hope is frail
It's hard to kill
Who know what miracles
You can achieve (You can achieve)
When you believe
Somehow you will
You will when you believe
You will when you believe
You will when you believe
Just believe
You will when you believe
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։