When the Music's Over-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այն խմբի երկրորդ ստուդիական ալբոմի՝ Strange Days-ի վերջին երգն է։
Երգը սկսվում է ֆանկային ստակկատո հատվածով որը նվագում է Ռեյ Մանզարեկը իր ստեղնաշարային գործիքով և Ջոն Դենսմորը իր հարվածային գործիքներով, իսկ Ջիմ Մորիսոնը ցածրաձայն արտասանում է "Yeah, come on..." տողը։ Երգի ինթրոն շատ նման է "Soul Kitchen" երգի սկզբնամասին որը ձայնագրվել էր խմբի առաջին ստուդիական ալբոմում։ Մի քանի լրացուցիչ հատվածների հետևելուց հետո որոնք նվագում էր Ջոն Դենսմորը, երգը որպես այդպիսին սկսվում է Ջիմ Մորիսոնի բարձր բղավոցից հետո, որը հետո արդեն նվագակցվում է Ռոբի Կրիեգերի կիթառային հատվածով։ Երգում հաճախ է կրկնվում նույն ռիթմային և երաժշտական հատվածները[1]։
Երգը այն մասին է թե իչնպես է երաժշտությունը դառնում մի մարդու կյանքի իմաստը։ Այն հատվածը որտեղ Մորիսոնը բղավում է հետևյալ խոսքերը "Պարսկական գիշեր սիրելիս, տես լույսը, փրկիր մեզ, Հիսուս, փրկիր մեզ" ("Persian Night! See the Light! Save Us! Jesus! Save Us!") մեջբերում է Աստվածաշնչի այն հատվածից երբ երեք իմաստուն մոգերը գնում են տեսնելու մանուկ Հիսուսին։ Իսկ "Թիթեռի բղավոցը" ("The scream of the butterfly") տողը վերցված է նույն անունով 1965 թվականին նկարահանված ֆիլմից[2]։
When the Music's Over-ը խմբի հիմնական երգերից էր երբ նրանք դեռ համարվում էին Whisky a Go Go-ի տնային խումբը 1966 թվականին։ Այնուամենայնիվ այն չձայնագրվեց մինչև 1967 թվականը։ Հմերգային կատարումների ժամանակ Մորիսոնը սովորաբար երգը ավարտում էր գետնին ընկնելով։ Երգը հաճախ էր օգտագործվում որպես հավելյալ երգ համերգների ժամանակ։
- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
|
---|
| Ջիմ Մորիսոնի գրած երգերը | |
---|
| Ջիմ Մորիսոնի գրած գրքերը | The Lords and The New Creatures · Wilderness · The American Night |
---|
| Ջիմ Մորիսոնի վրա ազդեցություն թողած բանաստեղծներ և փիլիսոփաներ | |
---|
| Ջիմ Մորիսոնի վրա ազդեցություն թողած երգիչներ | |
---|
| Ջիմ Մորիսոնի ընտանիքի անդամները | Ծովակալ Ջորջ Ստեփեն Մորիսոն · Կլարա Վիրջինյա · Աննա Ռոբին · Անդրյու Լի Մորիսոն |
---|
| Կապված հոդվածներ | |
---|
|