«Who You Are» | |
---|---|
![]() | |
Ջեսսի Ջեյի սինգլը | |
«Who You Are» ալբոմից | |
Թողարկված | Նոյեմբերի 1, 2010 |
Ֆորմատ | Թվային ներբեռնում |
Ձայնագրված | 2010 |
Ժանր | Փոփ ռոք, R&B |
Տևողություն | 3:50 |
Լեյբլ | Lava Records, Island Records |
Պրոդյուսեր | Թոբի Գադ |
«Who You Are», անգլիացի երգչուհի Ջեսսի Ջեյ երգն է։ Այն որպես սինգլ թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 1-ին և ընդգրկվել է նրա դեբյուտային «Who You Are» ալբոմում։
Ջեսսի Ջեյը երգը գրել է 20 տարեկան հասակում, երբ գտնվում էր Լոս Անջելեսում[1]։ Այնուհետև երգի համար բառեր են գրում նաև Թոբի Գադը և Շելի Փեյկենը[1]։ Խոսելով երգի մասին, երգչուհին «The Sun» թերթին տված հարցազրույցում նշել է․ «Այս երգը փրկեց իմ կյանքը երաժշտականորեն։ Երգը գրելուց մեկ օր առաջ ես պատրաստ էի թողնել երաժշտությունը։ Դա ապշեցուցիչ է, թե ինչպես երեք ու կես րոպե տևողություն ունեցող մեղեդին և բառերը կարող են փոխել քո կյանքը։ Ես այնքան ուրախ եմ այն ոչ իմ կյանքն է փրկել, այլ նաև ուրիշ մարդկանց»[2]։
Երգը 2010 թվականի նոյեմբերի 1-ին թողարկվում է iTunes-ում[3], իսկ 2011 թվականի փետրվարին թողարկվում է «Who You Are» ալբոմը, որում ընդգրկված է այս երգը[4]։
Երգում ասվում է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք է լինել այնպիսին, ինչպիսին որ կաս։ «Who You Are»-ը փոփ-ռոք ժանրի երգ է՝ R&B ժանրի տարրերով։ Ջեսսի Ջեյը ալբոմը նույն պես է անվանել, որովհետև շատ է հպարտանում այդ երգով։ 2011 թվականի նոյեմբերի 2-ի The Sofitel's Stone-ին տված հարցազրույցում Ջեսսին հայտարարել է, որ երգում խոսքը մարդու՝ իր հանդեպ հավատի մասին է[2]։ The Independent-ի տվյալներով «Who You Are»-ը Ջեսսիի երկրպագուների ամենասիրելի երգն է (տվյալները հիմնված են YouTube-ում դիտումների և Twitter-ում ու Ֆեյսբուքում ունեցած հիշեցումների հիման վրա)։ Սկզբնապես երգը թողարկվել է որպես պրոմոսինգլ։
Երգը քննադատների կողմից ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Մայք Դայվերը՝ BBC Music-ից երգը անվանել է ալբոմում նուրբ և վառ կերպով առանձնացող երգ։ Քերոլին Սիլիվանը՝ The Guardian-ից երգի լիրիկան համեմատել է ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի Born This Way ստեղծագործության հետ։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էմիլ Նավան[6], ներկայացվել է 2011 թվականի սեպտեմբերի 29-ին երգչուհու VEVO ալիքում։
Հիթ շքերթ (2011) | Զբաղեցրած տեղ |
---|---|
Ավստրալիա (ARIA) | 86 |
Կանադա (Canadian Hot 100) | 85 |
Իռլանդիա (IRMA) | 23 |
Շվեդիա (Sverigetopplistan) | 37 |
Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) | 8 |
ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) | 12 |