XXI դարի 21 դասերը եբրայերեն՝ 21 מחשבות על המאה ה-21 | |
---|---|
Հեղինակ | Յուվալ Նոյ Հարարի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե |
Թեմա | պատմություն |
Բնօրինակ լեզու | եբրայերեն |
Նախորդ | Հոմո դեուս: Վաղվա համառոտ պատմությունը |
Երկիր | Իսրայել |
Հրատարակման տարեթիվ | 2018 |
OCLC | 1047736857 |
«XXI դարի 21 դասերը» (,21 מחשבות על המאה ה-21 եբրայերենից՝ «21 միտք 21-րդ դարի մասին»), իսրայելցի պրոֆեսոր, ռազմական պատմաբան Յուվալ Նոյ Հարարիի երրորդ գիրքը։
«Sapiens․ Մարդկության համառոտ պատմությունը» (2011) գրքում դիտարկելով հեռավոր անցյալը, իսկ «Homo Deus․ Վաղվա համառոտ պատմությունը» (2016) գրքում՝ հեռավոր ապագան, իր երրորդ գրքում գիտնականն անդրադարձել է ներկային։ Էսսեների ընդարձակ ժողովածուում, որոնցից շատերը հիմնված են նախկինում հրտարակված հոդվածների վրա[1], նա փորձել է հասկանալ տեխնոլոգիական, քաղաքական, սոցիալական և էքզիստենցիալ խնդիրները, որոնց բախվել է մարդկությունը 21-րդ դարում։
Ստեղծագործությունը պարունակում է 21 էսսե, որոնք միավորված են 5 մասում՝ տեխնոլոգիական մարտահրավեր, քաղաքական մարտահրավեր, հուսահատություն և հույս, ճշմարտություն, մտածողության ճկունություն։
Գիրքը զանգվածային լրատվամիջոցների կողմից լայն ուշադրության է արժանացել «Նյու Յորք Թայմս», «The Economist», «Financial Times», «The Guardian», «New Statesman», «Թայմս» և այլ թերթերում հրատարակված հոդվածների և դիտարկումների շնորհիվ։
Նյու Յորք Թայմս թերթում Բիլ Գեյթսը գիրքն անվանել է «հետաքրքրաշարժ», իսկ գրքի հեղինակին՝ «այնպիսի խթանող, որ նույնիսկ, երբ ես համաձայն չէի նրա հետ, ցանկանում էի շարունակել կարդալ և մտածել»։ Ըստ Գեյթսի՝ Հարարիին «քննադատական գլոբալ խոսակցություն է սկսել 21-րդ դարի խնդիրների լուծման շուրջ»[2]։ «Financial Times»-ից Ջոն Թորնհիլի կարծիքով շատ ընթերցողներ նոր գրքում կզգան նախորդ երկու գրքերից վերամշակված գաղափարներ[3]։ «The Guardian»-ից Հելեն Լյուիսի ակնարկը զուսպ է, չնայած նա հիանում է աշխատանքի պատվախնդրությամբ և ընդգրկունությամբ[1]։
Բացասական գրախոսականների թվում է հայտնվել բրիտանական «New Statesman»-ից Գևին Ջեկոբսոնը։ Նա գիրքը նկարագրել է որպես խոստումներով հագեցած ուսումնասիրություն, որը որևէ բովանդակային ուղեցույց տալու համար չափազանց անորոշ է կամ չափազանց դատարկ[4]։ «The Times»-ում Ջերարդ Դե Գրոոտը գրել է. ««Sapiens»-ի հեղինակը լավ է բացահայտել առաջիկա ճգնաժամերը, սակայն նրա օշարակատիպ պարզությունները պատասխան չեն տալիս»[5]։
|