«Yellow Submarine» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | ֆոլկ ռոք |
Երգահան | Ջոն Լենոն[1][1] և Փոլ ՄաքՔարթնի[1][1] |
«Yellow Submarine», անգլիական «The Beatles» ռոք խմբի երգը, որը գրել է Փոլ ՄաքՔարթնին։ Վաճառքի առումով «Yellow Submarine»-ը դարձել է ալբոմի ամենակարևոր կոմպոզիցիան, քանի որ այն պատճառ է հանդիսացել, որ երաժիշտները ստեղծեն նույնանուն մուլտֆիլմը` լուծելով երրորդ պատկերի խնդիրը, որը «Բիթլզը» պարտք էր «United Artists» ընկերությանը 1965-թվականի ամռանից[2]։
Սինգլի թողարկումից անմիջապես հետո, առաջին տեղն է զբաղեցրել անգլիական հիթ շքերթում, այնտեղ մնալով չորս շաբաթ, իսկ հիթ շքերթում 13 շաբաթ։ Այդ նույն թվականին «The Beatles»-ը սինգլի համար արժանացել է «Ավրորա Նովելլո» մրցանակի` 1966 թվականին ամենաշատ վաճառվող սինգլ լինելու համար։
Բայց ԱՄՆ-ում սկավառակը չի հայտնվել հիթ-շքերթի առաջին հորիզոնականում` Ջոն Լենոնի սկանդալային խոսքերի համար, «Մենք ավելի հայտնի ենք, քան Քրիստոսը:[3]
Սկզբում երգը վերաբերում էր մի քանի գունավոր սուզանավերի, բայց ի վերջո մնաց մեկ դեղին սուզանավ[4]։ Այս կոմոզիցիան գրելու միտքին հանգնել է ՄաքՔարթնին, երբ նա ապրում էր իր ընկերուհի Ջեյն Էշերի[5] ծնողների տանը։ 1980 թվականին ՄաքՔարթնին երգի մասին ասել է.
![]() |
«Հիշում եմ մի անգամ գիշերը ես պառկած էի անկողնում, արդեն քնում էի և այդ կիսաքուն վիճակում իմ գլխում մի անիմաստ միտք եկավ` դեղին սուզանավի մասին, մենք բոլորս ապրում ենք դեղիրն սուզանավում…:
Ինձ դուր է գալիս ամենը կապված երեխանների հետ, այն թե ինչպես են երեխանները մտածում կամ հորինում։ Այդ իսկ պատճառով ինձ անհեթեթ չթվաց սյուրռեալիստական, բայց միևնույն ժամանակ ՝ բացարձակապես մանկական երգի գաղափարը։ Ես նաև մտածեցի, որ Ռինգոն այնքան լավ հարաբերությունների մեջ է երեխանների հետ` նա նման է բարի պապիկի, վատ չէր լինի եթե նա երգեր այդ մանկական, ոչ այդքան լուրջ երգը։ Նրա երաժշտական ունակությունները լիովին այդ ամենը թույլ էին տալիս[6]։ |
![]() |
Այդ տարիներին կոմոզիցիայի ստեղծման մասին իր հիշողություններով կիսվել է Ջոն Լենոնը.
![]() |
« Ջոնավանը օգնեց գրել բառերը։ Ես նույնպես օգնել եմ հորինել։ Մենք համարյա իրական ձայնագրել ենք այդ երաժշտությունը ստուդիայում, իսկ հիմքը հանդիսացել է Փոլի ոգեշնչումը։ Միտքը պատկանում է Փոլին, անվանումը նույնպես։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս երգը ամբողջությամբ նա է գրել»[6] | ![]() |
Ընդհանուր առմամբ կատարվել է «Yellow Submarine» երգի 6 դուբլ (բնօրինակ ձայնագրության մեջ մտել է վերջին դուբլը, որը ձայնագրվել է 1966 թվականի մայիսի 26-ին )։ Երգը ձայնագրվել է «Էբբի Ռոուդ» ստուդիայում, հատուկ էֆեկտները ավելացրել են 1966 թվականի հունիսի 1-ին[7]։
Երկրորդ ձայնագրության շրջանի ժամանակ, երաժիշտները օգտագործել են տարբեր հատուկ էֆեկտներ` ներառելով շղթաների ձայն, վաբի զանգ, քամի և ամպրոպի ձայներ ( այս տեսակի ձայներ հետագայում օգտագործվել է «Pink Floyd» խմբի «Money» երգում, որտեղ պատկերվում է դրամարկղ:)[8]
Լենոնը խողովակի միջոցով փչում էր ջրով լցած թասի մեջ, կապիտանի հրամանի ժամանակ ջրային պղպջակների ազդեցություն ստեղծելու համար, ՄաքՔարթնին և Լենոնը խոսում էին պահածոների տարաների միջոցով, իսկ «Էբբի Ռոուդ» ստուդիայի աշխատակիցներ` Ջոն Սկիները և Թերրի Կոնդոն շղթաներ էին շրջում անագե լոգարանում` ջրային ձայներ ստեղծելու համար[7]։
Մանկական թեմատիկան պահպանելու համար բուն ձայնագրության մեջ օգտագործել են Սթարի ելույթը, բայց 1996 թվականի հուլիսի 3-ին հրաժարվել են այդ մտքից[7]։
«Yellow Submarine» ռիթմ թրեկը ձայնագրվել է 1966 թվականի մայսի 29-ին, իսկ Բիթլզին ոչ տիպիկ մակագրությունը արվել է հուլիսի 1-ին `ծովային ալիքներ, հրամանների ձայներ, զինվորական մարշ` փողային նվագախմբի կատարմամբ։
«Yellow Submarine»- ը դարձել է «Բիթլսի» ավանդական սինգլը, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում։ Երգը թողարկվել է օգոստոսի 5-ին ԱՄՆ-ում, որպես «երկողմանի » սինգլ «Eleanor Rigby» երգի հետ, ԱՄՆ-ում ` օգոստոսի 8-ին։ Հաջորդ օրը կայացել է Revolver[9] ալբոմի թողարկումը։
ԱՄՆ-ում «Billboard Hot 100» հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, ըստ «Record World» ամսագրի առաջին հորիզոնական է զբաղեցրել ընտրյալ երգերի ցուցակում, և 2-դ հորիզոնական` «Cash Box» երաժշտական ամսագրում ( Այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «The Supremes» խումբը իր «You Can't Hurry Love» երգով)[7]։
Երգը թողարկվել է «Մսավաճառներով շապիկի» դիզայնի մասին ակտիվ վեճերի ժամանակ («Yesterday and Today» ամերիյան սկավառակի շապիկը)[7] և Ջոն Լենոնի սկանդալային հարցազրույցի ժամանակ` քրիստոնեության մասին, որոնց պատճառով երգին չի հաջողվել զբաղեցնել 1-ին հորիզոնականը ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շքերթներում։
Չնայած այս ամենին, սինգլի պաշտոնական թողարկումից չորս ամիս հետո վաճառվել է սինգլի 1 200 000 կրկնօրինակ։ Խմբի սկավառակագրության պատմության մեջ, այն դարձել է քսանմեկերորդ ոսկե սկավառակը։
«The Beatles»-ի ռեկորդային թվով ոսկե ձայնասկավառակներն այդ ժամանակահատվածում գերազանցել են Էլվիս Փրեսլիի կոմերցիոն հաջող ձայնագրությունների պաշտոնական հավաքածուն։
Բացի «The Beatles»-ից ձայնագրմանը մասնակցել են.
{{cite web}}
: Unknown parameter |»publisher=
ignored (օգնություն)
{{cite AV media}}
: Unknown parameter |year2=
ignored (օգնություն)
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)