Çalık Holding | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1997 |
Հիմնադիր | Ahmet Çalık? |
Վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Արդյունաբերություն | կարի արդյունաբերություն և Մամուլ |
Դուստր ընկերություններ | Çalık Enerji? |
Կայք | calik.com |
Çalık Holding (հայերեն՝ «Չալըք հոլդինգ»), թուրքական ընկերություն, որի գլխամասը գտնվում է Ստամբուլում։ Ընկերությունը զբաղվում է տեքստիլ, էներգետիկ, շինարարական, ֆինանսական, լոգիստիկ և մեդիա բիզնեսով։ Ընկերության մեջ (ներառյալ նաև այլ երկրներում գործող դուստր ընկերությունները) աշխատում է մոտ 19000 մարդ (2008 թվականի տվյալներով)։
Հոլդինգի առաջատար կազմակերպություններն են՝ GAP Güneydoğu Tekstil-ը, Çalık Enerji-ն, GAP İnşaat-ը, Çalıkbank-ը և GAP Pazarlama-ն։
2008 թվականից հոլդինգի մեջ են մտել Sabah թերթը և ATV հեռուստաընկերությունները, որոնք գնվել են 1,1 մլրդ ԱՄՆ դոլլարով։ Այս գործարքն առաջ բերեց մեծ ռեզոնանսի թուրքական հասարակության մեջ, քանի որ մի մասը գումարի տրամադրվել էր VakıfBank-ի և Halbank-ի կողմից (մոտ 750 մլն ԱՄՆ դոլլար)[1], ինչպես նաև հիմնական խնդիրն այն էր, որ մրցույթ չկայացավ, քանի որ Çalık Holding-ը միակ թեկնածու գնորդն էր[2]։ Այս գործարքի արդյունքում հայտնի Fitch Ratings-ը իջեցրեց ընկերության կրեդիտային ռեյտինգը 2009 թվականի հունվարին[3]։
Չալըքների ընտանիքը զբաղվում է տեքստիլ բիզնեսով 1930-ական թվականներից։ 1980 թվականին ընտանիքը հիմնեց Ortadoğu Tekstil Tic.ve San A.Ş. ընկերությունը, որը դարձավ ապագա բիզնես կայսրության հիմքը[4]։ «Չալըք հոլդինգը» հիմնվել է 1997 թվականին Ահմեդ Չալըքի կողմից, ով մինչ օրս ընկերության գործադիր տնօրենն է[5]։