Աբդելկեբիր Խաթիբի (ֆր. ՝ Abdelkébir Khatibi , փետրվարի 11 , 1938 (1938-02-11 ) [ 1] [ 2] [ 3] , El Jadida , Doukkala-Abda - մարտի 16 , 2009 (2009-03-16 ) [ 2] [ 1] [ 4] […] , Ռաբաթ , Մարոկկո ), մարոկկոացի փիլիսոփա, սոցիոլոգ, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, էսսեիստ։ Գրել է ֆրանսերեն։
Աբդելկեբիր Խաթիբին ծնվել է 1938 թվականի փետրվարի 11-ին։ Մանուկ հասակում կորցրել է հորը։ 12 տարեկանում սկսել է արաբերեն բանաստեղծություններ գրել, հետո անցել է ֆրանսերենի, որն էլ նրա համար դարձել է գրական լեզու։ Ստեղծագործություններն ուղարկել է ռադիո և թերթերի[ 6] ։ Սովորել է Մարաքեշում , Կասաբլանկայում ։ 1959 թվականից Սորբոնի համալսարանում ուսումնասիրել է սոցիոլոգիա և փիլիսոփայություն, այնտեղ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն մաղրեբի վեպի վերաբերյալ 1965 թվականին[ 7] (հրատարակվել է 1968 թվականին)։ Կրել է կարմիր մայիսի և 1960-ական թվականների հակամշակույթի ազդեցությունը։ Վերադառնալով Մարոկկո ՝ ակտիվորեն հանդես է եկել որպես հետազոտող, մանկավարժ, հասարակական գործիչ, գրականագետ։ Եղել է Ռաբատի սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրենը 1966 թվականից մինչև ինստիտուտի փակումը 1970 թվականին[ 8] ։ 1971 թվականին հրատարակել է առաջին վեպը։ 1979 թվականին գլխավորել է Ռաբատի համալսարանին կից գիտական հետազոտությունների ինստիտուտը։
Մահացել է 2009 թվականի մարտի 16-ին սրտամկանի ինֆարկտից ։
Մաղրիբյան վեպ, ակնարկ / Le Roman maghrébin , Paris, Maspéro, 1968 (վերահրատ.՝ 1979)
Bilan de la sociologie au Maroc (1968)
Études sociologiques sur le Maroc (1971)
Դաջված հիշողություն, վեպ / La Mémoire tatouée , Paris, Denoël, 1971 (վերահրատ.՝ 1979)
Սեփական անվան վերքը, էսսե / La Blessure du nom propre , Paris, Denoël, 1974 (վերահրատ.՝ 1986)
Vomito blanco (Le sionisme et la conscience malheureuse) , essai, 1974
Le Lutteur de classe à la manière taoïste , poésie, Paris, Sindbad, 1976
Արյան գիրքը, վեպ / Le Livre du sang , Paris, Gallimard, 1979 (վերահրատ.՝ 1986)
Մարգարեն ծածկոցի ներք, պիես / Le Prophète voilé , Paris, L’Harmattan, 1979
Հազարերեքերորդ գիշերվա մասին, էսսե/ De la mille et troisième nuit , Rabat, SMER, 1980
Սերը երկու լեզվով, վիպակ/ Amour bilingue , Montpellier, Fata Morgana, 1983
Մաղրիբը հոգնակի թվով, էսսե / Maghreb pluriel , Paris, Denoël, 1983
Le Même Livre , Correspondance avec J. Hassoun, Paris, Éditions de l’Éclat, 1985
Նվիրվում է եկող տարվան, բանաստեղծություններ / Dédicace à l’année qui vient , Montpellier, Fata Morgana, 1986
Օտարի կերպարը ֆրանսիական գրականության մեջ/ Figures de l’étranger (dans la littérature française) , essai, Paris, Denoël, 1987
Par-dessus l'épaule , essai, Paris, Aubier, 1988
Սիոնիզմի պարադոքսները, էսսե / Paradoxes du sionisme , Rabat, Al Kalam, 1989
Ամառը Ստոկհոլմում, վեպ / Un été à Stockholm , Paris, Flammarion, 1990
Penser le Maghreb , essai, Rabat, SMER, 1993
Ռաբաթյան եռանկար, վեպ / Triptyque de Rabat , Paris, Noël Blandin, 1994
Գեղագրության արվեստն իսլամում, էսսե / L’Art calligraphique de l’sslam , avec Mohamed Sijelmassi, Paris, Gallimard, 1994
Նշանից դեպի կերպար, էսսե / Du signe à l’image , avec Ali Amahan, livre d’art sur le tapis marocain, Casablanca/Milan, Lak International, 1995
L’Alternance et les Partis politiques , essai, Casablanca, Eddif, 1999
Ուրիշի լեզուն, էսսե / La Langue de l’autre , New York, Les Mains secrètes, 1999
Vœu de silence , essai, Paris, Al Manar, 2000
Ժամանակակից արաբական արվեստ, էսսե / L’Art contemporain arabe , Paris, Al Manar, 2001
Մարմինն Արևելքում, էսսե / Le Corps oriental , Paris, Hazan, 2002
Սիրահարված նկարչի ճանապարհորդությունը, վեպ / Pèlerinage d’un artiste amoureux , Paris, Éditions du Rocher, 2003 (վերահրատ.՝ 2006)
Aimance , poésie, Paris, Al Manar, 2004
Correspondance ouverte , avec G. EL Khayat, Rabat, Marsam, 2004
Féerie d’un mutant , récit, La Serpent à plumes, 2005
Պոետական քառյակ, էսսե / Quatuor poétique , Paris, Al Manar, 2006
Ժակ Դերիդան ՝ ինչպես կա, էսսե/ Jacques Derrida, en effet , Paris, Al Manar, 2007
Գրողն ու նրա ստվերը / Le Scribe et son ombre , Paris, Éditions de La Différence, 2008
Երկեր 3 հատորով / Œuvres de Abdelkébir Khatibi, tome I: Romans et récits, tome II: Poésie de l’Aimance, tome III: Essais, Paris, Éditions de La Différence, 2008 (Ժակ Դերիդայի և Ռոլան Բարտի նախաբանով)
Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակը (1994),
Մարոկկոյի մեծ մրցանակ (1998),
Միջերկրածովյան Աֆրիկայի / Մաղրիբի մրցանակը (2003),
Ֆրանսիայի գրողների միության մրցանակ (2008, առաջին անգամ շնորհվել է արաբ հեղինակի)։
Խաթիբիի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ճապոներեն
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
↑ 4,0 4,1 4,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
↑ 5,0 5,1 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier : ABES , 2001.
↑ Rousseau, Christine (2009 թ․ մարտի 25). «Abdelkébir Khatibi, philosophe, sociologue et romancier» . Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին .
↑ Kelly, Debra (2005). Autobiography and Independence: Selfhood and Creativity in North African Postcolonial Writing in French (անգլերեն). Liverpool University Press. էջեր 205 -206. ISBN 978-0-85323-659-7 .
↑ Déjeux, Jean (1984). Dictionnaire des auteurs maghrébins de langue française (ֆրանսերեն). KARTHALA Editions. էջ 242. ISBN 978-2-86537-085-6 .
Memmes, Abdallah (1994). Abdelkebir Khatibi: l'écriture de la dualité (ֆրանսերեն). L'Harmattan. ISBN 978-2-7384-2010-7 .
Wahbi, Hassan (1995). Les mots du monde: Khatibi et le récit (ֆրանսերեն). Agadir: Université Ibnou Zohr.
Bousta, Rachida Saigh (1996). Lecture des récits de Abdelkebir Khatibi: écriture, mémoire et imaginaire (ֆրանսերեն). Casablanca: Afrique Orient. ISBN 978-9981-25-057-4 .
Ahnouch, Fatima (2004). Abdelkébir Khatibi, la langue, la mémoire et le corps: l'articulation de l'imaginaire culturel (ֆրանսերեն). L'Harmattan. ISBN 978-2-7475-6753-4 .
Wahbi, Hassan (2009). Abdelkébir Khatibi, la fable de l'aimance (ֆրանսերեն). Harmattan. ISBN 978-2-296-06680-9 .
Jabbar, Nabil El (2014). L'oeuvre romanesque d'Abdelkébir Khatibi: Enjeux poétiques et identitaires (ֆրանսերեն). Editions L'Harmattan. ISBN 978-2-336-35586-3 .
Merabet, Lahoucine El (2018). Abdelkébir Khatibi: La sensibilité pensante à l'oeuvre dans Le livre du sang (ֆրանսերեն). Paris: Editions L'Harmattan. ISBN 978-2-14-009409-5 .
Բառարաններ և հանրագիտարաններ