Աբդուլ Քարիմ (թագուհու ֆավորիտ)

Աբդուլ Քարիմ
Դիմանկար
Ծնվել է1863[1][2][3]
ԾննդավայրԼալիտպուր, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էապրիլի 20, 1909(1909-04-20)[4]
Մահվան վայրԱգրա, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան
Կրոնմուսուլման
Մասնագիտությունծառա, ուսուցիչ և assistant
ԱշխատավայրՎիկտորյա թագուհի
Պարգևներ և
մրցանակներ
Հնդկաստանի կայսրության ամենաբարձր շքանշան Թագավորական Վիկտորիական շքանշանի կոմանդոր և Companion of the Order of the Indian Empire
 Abdul Karim (the Munshi) Վիքիպահեստում

Մուհամմադ Աբդուլ Քարիմ (հայտնի է նաև որպես Մունշի, անգլ.՝ Abdul Karim (the Munshi); 1863[1][2][3], Լալիտպուր, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 20, 1909(1909-04-20)[4], Ագրա, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Վիկտորյա թագուհու ծառան և ֆավորիտը` վերջինիս այրիության տարիներին։ Ծագումով հնդիկ-մուսուլման։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադ Աբդուլ Քարիմը ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Լալիտպուր տեղանքում, Ջհանսի քաղաքում[5], հիվանդանոցի աշխատակցի ընտանիքում։ Ունեցել է ավագ եղբայր` Աբդուլ Ազիզը և չորս կրտսեր քույրեր։ Մանուկ տարիքում Աբդուլ Քարիմին սովորեցրել են պարսկերեն և ուրդու։ Դեռահաս տարիքում ճանապարհորդել է Հյուսիային Հնդկաստանով և Աֆղանստանով[6], իսկ երիտասարդ տարիքում դարձել բրիտանացի չինովնիկներից մեկի հովանավորյալը, ում օգնել էր, դեպի Անգլիա, կազմակերպել բանտարկյալ-գորգագործների տեղափոխումը, իսկ Վիկտորյա թագուհու համար կազմակերպել ոսկյա զարդերի ցուցադրություն։

Թագուհու հետ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1887 թվականին՝ թագուհու ոսկե հոբելյանին, Աբդուլ Քարիմը դարձել է երկու հնդիկների մեկը, որն ընտրվել էր ծառայելու թագուհուն։ Նա կարողացավ դառնալ թագուհու սիրելին։ Աբդուլ Քարիմը թագուհու հրամանով սկսել է ստանալ անգլերենի հավելյալ դասեր, թագուհուց ստացել Հնդկաստանի հարցերով վերջինիս քարտուղարի պաշտոնը, Մունշի հատուկ կոչումը (ինչը կարող է թարգմանվել որպես քարտուղար, գրագիր, ուսուցիչ կամ օգնական) և հողատարածք Հնդկաստանում։ Կոչումը տրվել է 1888 թվականի օգոստոսին` «ոչ հասարակ» ծագում ունեցող ծառային ոչ հարիր աշխատանք տալու բողոքից հետո։ Մունշին դառնում է Վիկտորյայի մշտական զրուցակիցը և ուղեկիցը։ Նրանք զրուցել և քննարկել են տարբեր թեմաներ։

1892 թվականին կես տարով Հնդկաստան ճանապարհորդելուց հետո` Մունշին Վիկտորյային և նրա հյուրերին ծանոթացրել է իր ընտանիքի հետ, որոնք տեղավորվել էին առանձին քոթեջում։ Կինը և զոքանչը վարում էին փակ կենսակերպ, քայլում էին փակ հագուստով ու գլխաշորով և կրում ոսկյա զարդեր։ Մունշիի կինը անգլերենին լավ չէր տիրապետում։ Աբդուլ Քարիմի ցանկությունը չբնակվել ծառաների հետ և չայցելել հեռավոր վայրեր, պատճառ էին դառնում արքունիքի անդամների հետ բախումների։ Նրանք բացասական վերաբերմունք ունեին Աբդուլ Քարիմի նկատմամբ։ Մի քանի այդպիսի դեպքեր տեղի են ունեցել Վիկտորյայի և նրա արքունիքի դեպի Եվրոպա այցելությունների ժամանակ։ Գոհ չլինելով տեղից և վերաբերմունքից` թագուհու ֆավորիտը ցուցադրական կերպով հրաժարվեց այցելել Վիկտորյայի թոռան հարսանիքին[7]։ Ավելին, ի տարբերություն թագուհու նախկին ֆավորիտ` բավականին անկեղծ և անշահախնդիր Ջոն Բրաունի, Մունշին հայտնի էր շնորհների նկատմամբ իր մոլուցքով և Հնդկաստանում զինվորական ծառայության մեջ իր հոր արագ տեմպերով աճով։ Բացի այդ, նա օգտագործում էր իր ազդեցությունը թագուհու վրա, իսկ գաղութում այդ քայլերը հանդիպում էին խոչընդոտների, քանի որ Մունշիի հայրն իրեն պահում էր լկտի և չէր համարվում լավ թեկնածու` ծառայության մեջ բարձրանալու համար (այդ անհրաժեշտ էր թոշակից անցնելուց հետո խոշոր ունեցվածք և եկամուտներ ստանալու համար)։

1899 թվականի նոյեմբերին Մունշին մեկ տարով նորից մեկնել է Հնդկաստան։ Երբ 1900 թվականի նոյեմբերին վերադարձել է Անգլիա, Վիկտորյան նշանակալիորեն ծերացել էր, իսկ նրա առողջությունը՝ վատացել։ Մի քանի ամիս անց թագուհին մահացել է։ Նոր թագավոր Էդուարդ VII-ը թույլ է տվել Աբդուլ Քարիմին հրաժեշտ տալ թագուհուն, սակայն թաղումից անմիջապես հետո հետ է ուղարկել Հնդկաստան, իսկ նրա և թագուհու նամակագրությունը հրամայել վերացնել։ Հետ են ուղարկվել նաև Հինդուստանի մի քանի այլ բնակիչներ ևս, որը, ժամանակակիցների հուշերով, արքունիքին զրկել է արևելյան կոլորիտից։

Աբդուլ Քարիմը Վիկտորյա թագուհուց ստացել է նյութական բազմաթիվ բարիքներ, իսկ անձամբ նաև բազմաթիվ զինվորական պատիվներ։ Նա կարողացել է չեզոքացնել արքունիքի իր թշնամիներին։ Սակայն կան հիմնարար կասկածներ, թե, եթե նույնիսկ հասկանար, կարո՞ղ էր արդյոք նա ազդել Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքականության և նրա խոշոր կրոնական համայքների վրա (հինդուիստներ և մուսուլմաններ)։ Վիկտորյան նշում էր, որ իր քարտուղարը ոչ մի անգամ չի կարդացել քաղաքական թղթեր, անգամ նրա ներկայության պարագայում։ Նա բոլոր նամակները ստորագրել է ուրդու լեզվով՝ «քո սիրեցյալ մայր» վերջաբանով[8] և սովորաբար չի մերժել մունշիի խնդրանքներ, չնայած, շրջապատի ազդեցության ներքո, չի կարողացել իր ֆավորիտին տալ նաբոբ կոչումը, որը ֆավորիտին կդարձներ սըր Աբդուլ Քարիմ։

Մունշին եղել է Վիկտորյայի վերջին հայտնի ֆավորիտը։

Վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին Անգլիայի ապագա թագավոր Գեորգ V-ը (այդ ժամանակ արքայազն) այցելել է Հնդկաստան և այնտեղ հանդիպել Մունշիին, որի մասին իր նամակում գրել է Էդուարդ VII թագավորին։ Նա նշել է, որ Մունշին ապրում է հանգիստ կյանքով, չէր ստեղծում խնդիրներ և ուրախ էր իրեն տեսնելու համար։

Աբդուլ Քարիմը մահացել է 1909 թվականի ապրիլին Ագրայում։ Նա թաղվել է պագոդայանման դամբարանում, իսկ թագուհու հետ նամակագրության մնացորդները առգրավվել են անգլիական իշխանության կողմից, չնայած որոշ նամակներ հետ են վերադարձվել ֆավորիտի ժառանգներին։ Մունշին չի ունեցել երեխաներ։ Նրա երկու կանայք ապրել են Քարիմից ավելի երկար։

Պարգևներ և հուշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյանական թագավորական շքանշանի կոմանդոր, Հնդկական կայսրության շքանշանի ասպետ։

Ստացել է բազմաթիվ նվերներ, այդ թվում նաև հողատարածք Հնդկաստանում։ Նախկին գաղութի երկու մասի բաժանումից և Հնդկաստանի անկախության ճանաչումից հետո, մահացած ֆավորիտի ընտանիքի կարողության մեծ մասը բռնագրավվել է իշխանությունների կողմից։ Մունշիի սերունդներն, ավելի ուշ, տեղափոխվել են Պակիստան։

Գիտական գրականության մեջ, մինչև 1951 թվականը, քիչ բան էր հայտնի Մունշիի մասին[9], երբ տպագրվել են Ֆրեդերիկ Պոնսոնբիի հուշերը։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին բազմաթիվ պատմաբաններ սկսեցին ուսումնասիրել Վիկտորյա թագուհու վերջին ֆավորիտի կյանքն ու գործունեությունը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մունշին եղել է հաֆիզ, այսինքն անգիր իմացել է Ղուրանը։
  • Անգլիայում 15 տարի ապրելուց և արքունիքում ծառայելուց հետո՝ Մունշին չի իմացել բավարար գրավոր անգլերեն՝ կարևոր փաստաթղթերը կարդալու և հասկանալու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]