Աբել Բոնար ֆր.՝ Abel Bonnard | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ֆր.՝ Abel Jean Désiré Bonnard |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1883[1][2] |
Ծննդավայր | Պուատիե, Վյեն, Ֆրանսիա |
Վախճանվել է | մայիսի 31, 1968[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Sacramental de San Lorenzo y San José cemetery |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, օրագրի հեղինակ և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տիեր լիցեյ (1900), Լյուդովիկոս Մեծի լիցեյ (1902), Փարիզի արվեստների ֆակուլտետ (1905) և Լուվրի դպրոց (1905) |
Ժանրեր | ինքնակենսագրություն, travel journal?, էսսե և օրագիր |
Գրական ուղղություններ | Club des longues moustaches? և պառնասիանիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Les Familiers?, Les Royautés?, En Chine? և Les Modérés? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[3] |
Կուսակցություն | French Popular Party? |
Պարգևներ | |
Ամուսին | Thérèse Murat? |
![]() |
Աբել Բոնար (ֆր.՝ Abel Bonnard, դեկտեմբերի 19, 1883[1][2], Պուատիե, Վյեն, Ֆրանսիա - մայիսի 31, 1968[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), ֆրանսիացի բանաստեղծ, գրող, քաղաքական և պետական գործիչ, Վիշի վարչակարգի կառավարության ժամանակ ժողովրդական կրթության նախարար (18.04.1968-20.08.1944), դավաճան։
Եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1932 թվականից, 1946 թվականին որպես հայրենիքի դավաճան զրկվել է կոչումից)։
Կրթությունն ստացել է Մարսելում, հետո ավարտել է Փարիզի Լյուդովիկոս Մեծի անվան լիցեյը (Lycée Louis-le-Grand), ուսումնասիրել է գրականության պատմություն Լուվրի դպրոցում (École du Louvre)։ Ավարտել է Հռոմի Ֆրանսիական բարձրագույն դպրոցը։
1932 թվականին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի 12-րդ նստաշրջանի անդամ։
Եղել է ակտիվ քաղաքական գործիչ, որի հայացքները 1920 թվականի վերջին և 1930 թվականի սկզբին աստիճանաբար զարգանում են ֆաշիզմի ուղղությամբ։ Շառլ Մորասի գաղափարների հետևորդն էր, «Ակսյոն ֆրանսեզ»-ի ղեկավարը՝ հռչակելով ազգային վերածննդի գաղափարներ։ Ֆրանսիական գրականության մեջ այդ շարժումն անվանել են «ռոմանական դպրոց»։ Նրա հետադիմական տեսությունը վկայում էր բուրժուական ժողովրդավարության և կապիտալիզմի ճգնաժամի մասին, հիասթափություն խորհրդարանականությունից և գիտությունից, որոնց հակադրվում էր կրոնը։
Ֆրանսիացի ազգայնականները նրան կոչել են la Gestapette: Եղել է համասեռամոլ, անունը կապված է եղել մի քանի աղմկոտ պատմությունների հետ։
Լավալի կոլլաբորացիոնիստական կազմում եղել է 4 նախարարնեից մեկը եղել է, որ ստորագրել է 1944 թվականի հուլիսի 5-ի պաշտոնական պայմանագիրը, որը քննադատում էր իր սեփական կառավարությանը Երրորդ ռեյխին «անբավարար» օգնության համար։
Ա. Բոնարը եղել է Ֆրանսիական ակադեմիայի առաջին անդամներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության համար հեռացվել է անդամությունից։
Ա. Բոնարը ֆրանսիական դատարանի կողմից հեռակա դատապարտվել է մահապատժի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կոլլաբորացիոնիստական գործունեության համար։ Ֆրանսիայից փախել է Իսպանիա, որտեղ ստացել է քաղաքական ապաստարան։ 1960 թվականին դատական վերաքննության համար վերադարձել է Ֆրանսիա։ Դատապարտվել է սիմվոլիկ պատժի՝ 10 տարի աքսոր՝ սկսած 1945 թվականից, սակայն չբավարվելով դատավճռով՝ որոշել է վերադառնալ Իսպանիա, որտեղ ապրել է մինչև 1968 թվականը՝ կյանքի վերջ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Բոնար» հոդվածին։ |
|