Աբրահամ Մինիոն

Աբրահամ Մինիոն
Ծնվել էհունիսի 21, 1640(1640-06-21)[1][2][3][…]
ԾննդավայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էմարտի 27, 1679(1679-03-27)[4] (38 տարեկան) կամ ոչ ուշ քան մարտի 21, 1679
Մահվան վայրՈւտրեխտ[5]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն և  Սրբազան Հռոմեական կայսրություն
Մասնագիտությունծաղիկներ պատկերազարդող, նկարիչ և նկարների վաճառող
Ժանրնատյուրմորտ և ծաղկային նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն[6] և նատյուրմորտ[6]
Ուշագրավ աշխատանքներFlowers and Fruit?, Flowers in a metal vase in a niche? և Flowers in a Glass Vase?
ԱշակերտներElias van den Broeck?
 Abraham Mignon Վիքիպահեստում

Աբրահամ Մինիոն, (գերմ.՝ Abraham Mignon, հունիսի 21, 1640(1640-06-21)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 27, 1679(1679-03-27)[4] կամ ոչ ուշ քան մարտի 21, 1679, Ուտրեխտ[5]), գերմանալեզու նիդերլանդացի նկարիչ, նատյուրմորտի վարպետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1640 թվականի հունիսին, գերմանացի վաճառականի ընտանիքում, մկրտվել է հունիսի 21-ին։ Երբ փոքրիկը դարձավ 7 տարեկան, հայրը, որպես օգնական, նրան տեղավորեց նկարիչ Յակոբ Մարելի մոտ[7]։ Մարելը նատյուրմորտի ստեղծման գործում մասնագիտացված էր, Աբրահամը նրա լավագույն աշակերտներից էր։

Հետագայում Մարելը Գերմանիայից տեղափողվեց Հոլանդիա, իր հետ վերցնելով Մինիոնին։ Նկարիչները բնակեցվեցին Ուտրեխտում, այստեղ Մինիոնը ուսուցանեց տեղացի նկարիչ Յան Դեվիդս դե Հեմի արվեստանոցում (1606-1684), իսկ 1669 թվականին դարձավ Գիլդի Լուկի անդամ։ 1676 թվականին նկարիչը վերադարձավ Ֆրանկֆուրտ։ Մինիոնի աշակերտն էր Էլիաս վան դեն Բրուկը։ 1679 թվականին Աբրահամը Մինիոնը մահացավ Ուտրեխտ քաղաքում։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինիոնը հիմնականում աշխատում էր բացառապես նատիուրմորտ ոճում, մերթընդմերթ անդրադառնում էր նաև դիմանկարչությանը։ Նրա կտավներում վառ, գունեղ ծաղիկներն ու մրգերը հակադրության մեջ են մուգ ֆոնի հետ։ Նկարչի ստեղծագործություններին հատուկ են կոմպոզիցիաների նրբագեղությունն ու կշռադատվածությունը, ինչպես նաև նկարի դետալների մանրակրկիտությունը։

Մինիոնի նկարները հայտնի էին գեղանկարներ հավաքագրողների շրջանում, որոնց թվում էր ֆրանսիացի թագավոր Լյուդովիգ XIV: Նկարչի մահից հետո նրանք ցաք ու ցրիվ եղան աշխարհի թանգարաններով։ Նրանց մեծ մասը գտնվում է Դրեզդենի պատկերասրահում, 6 նկար գտնվում են Լուվրում, 4 նկարն էլ՝ Էրմիտաժում։

Լավագույն ստեղծագործությունների ցուցակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կատվի և ընկնող ծաղիկներով լի ծաղկամանի նատյուրմորտ»
  • «Ոստրեով, մրգերով և ճենապակով նատիուրմորտ»
  • «Կնոջ կազմվածքով տոնդո ծաղիկների ծաղկաշղթայում»
  • «Ծաղկային նատյուրմորտ մկներով և միջատներով»
  • «Որսորդական ռազմաավարով նատյուրմորտ»
  • «Մրգերով, բանջարեղենով և թռչնի բույնով նատյուրմորտ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bénézit E. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays (ֆր.)Paris: 1976. — ISBN 978-2-7000-0149-5
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Biografisch Portaal — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма / Вып. Редактор С.Ю. Афонькин. - Вильнюс: UAB “Bestiary”, 2012. - С. 59. - 208 с. - ISBN 978-609-456-105-4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Работы в музеях мира». Artcyclopedia. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Մինիոն» հոդվածին։