Ագդա Օստլունդ շվեդ.՝ Agda Östlund[1] | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1870[2][3][4][…] |
Ծննդավայր | Q58814198?, Շվեդիա[2][3][4][…] |
Մահացել է | հունիսի 26, 1942[2][4][5] (72 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Մատտեուս, Շվեդիա[2][4][5] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Երկրորդ պալատի անդամ |
Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2][6][5] |
Անդամություն | Social Democratic Women in Sweden?[2] և Tolfterna?[2] |
Ստորագրություն | |
Agda Östlund Վիքիպահեստում |
Ագդա Օստլունդ (շվեդ.՝ Agda Östlund, ամբողջական անունը՝ Ագդա Մարիա Օստլունդ, ի ծնե՝ Լունդգրեն, ապրիլի 3, 1870[2][3][4][…], Q58814198?, Շվեդիա[2][3][4][…] - հունիսի 26, 1942[2][4][5], Սանկտ Մատտեուս, Շվեդիա[2][4][5]), շվեդ քաղաքական գործիչ, Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ։
Ագդա Օստլունդը ծնվել է 1870 թվականի ապրիլի 3-ին Կյոպինգում, Շվեդիա, բանվորի ընտանիքում։
Հմտացել է դերձակի մասնագիտության մեջ, որի շնորհիվ էլ վաստակել է ապրուստը։ Հետագայում մի քանի աշխատակիցների հետ ստեղծել է կարի իր սեփական արհեստանոցը։ Ամուսնանալով Անդերս Օստլունդի (շվեդ.՝ Anders Östlund) հետ՝ 1896 թվականին տեղափոխվել է Ստոկհոլմ։
1903 թվականին Ագդան ընդգրկվել է ստոկհոլմյան կանանց ակումբի (շվեդ.՝ Stockholms allmänna kvinnoklubb) շարքերը, որտեղ հետագայում դարձել է նախագահ։ Նա քարոզչական շատ ուղղևորություններ է կատարել երկրում՝ հանդես գալով կանանց ձայնի իրավունքի համար։ Նաև աշխատել է Կանանց սոցիալ-դեմոկրատական դաշնությունում (շվեդ.՝ Sveriges socialdemokratiska kvinnoförbund) և 1911 թվականից մինչև 1917 թվականը եղել է նրա գործադիր կոմիտեի նախագահը։
1921 թվականին Ագդան դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք ընտրվել են Շվեդիայի խորհրդարան այն բանից հետո, երբ կանայք ստացել էին ընտրական իրավունք։ Նրանց թվում եղել են Նելլի Տյուրինգ, Էլիզաբեթ Տամը և Բերտա Վելլինը ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը վերին պալատում։ Աշխատել է խորհրդարանում մինչև 1940 թվականը։ Ռիկսդագում դարձել է առաջին կինը, որը հանդես է եկել ստորին պալատի ամբիոնից, ինչպես նաև առաջին կինը, որը սոցիալ-դեմոկրատներից ընտրվել է խորհրդարանի կոմիտեի անդամ։
Ագդա Էստլունդը զբաղվել է ընտանեկան բռնության, կանանց կենսաթոշակային ապահովման, ինչպես նաև կանանց և երեխաների բուժսպասարկման հարցերով։ Նա համարվել է բանվորական դասի ներկայացուցիչը։
Ագդա Օստլունդը մահացել է 1942 թվականի հունիսի 26-ին Ստոկհոլմում՝ 72 տարեկան հասակում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագդա Օստլունդ» հոդվածին։ |