Ագնեշ Հրանիցկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 4, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր՝ | Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2] |
Քաղաքացիություն՝ | Հունգարիա |
Մասնագիտություն՝ | մոնտաժող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0398555 |
Ագնեշ Հրանիցկի (հունգ.՝ Ágnes Hranitzky, հուլիսի 4, 1945[1], Derecske, Hajdú-Bihar County, Հունգարիա[2]), հունգար կինոռեժիսոր և մոնտաժող[3]։ Հունգար ռեժիսոր Բելա Տարրի կինն է։
Ագնեշ Հրանիցկին իր կարիերան սկսել է կինոյում 1970-ական թվականներից, որպես մոնտաժող։ 1981 թվականին սկսել է աշխատել ռեժիսոր Բելա Տարրի հետ, երբ սկսեց մոնտաժել վերջինիս «Ազատ ճամփորդը» կինոնկարը։ Հենց այդ ժամանակից էլ սկսեց Տարրի բոլոր ֆիլմերը մոնտաժել։
Սկսած 2000 թվականից Ագնեշը զբաղվում է նաև ռեժիսորությամբ։ Այդ թվականին ամուսնու «Վերկմեյստերի ներդաշնակությոնը» ֆիլմի համառեժիսորն էր։ Տարրի ֆիլմերի նկարահանումներին Հրանիցկին նույնպես սկեց մասնակցել և խորհրդատուի պաշտոնը ևս զբաղեցրեց[4]։
Ագնեշ Հրանիցկին որպես համառեժիսոր 2007 թվականին նկարահանում է «Մարդը Լոնդոնից» ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ 2007 թվականին[5]։
2011 թվականին «Թուրինյան ձի» ֆիլմն է նկարահանում ամուսնու հետ. այս ֆիլմն առաջին անգամ էկրաններ է բարձրանում Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ և արժանանում Արծաթե արջ մրցանակի (Ժյուրիի գրան-պրի)։
Ագնեշ Հրանիցկին ամուսնացած է հունգար ռեժիսոր Բելա Տարրի հետ։ Իրար հետ ապրում են սկսած 1978 թվականից։
|