Ագնես Բ. ֆր.՝ Agnès Troublé | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1941[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Վերսալ[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լուվրի դպրոց |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, կինոպրոդյուսեր, արվեստի կոլեկցիոներ և կինոռեժիսոր |
Ամուսին | Քրիստիան Բուրգուա |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էտիեն Բուրգուա և Ariane Michel? |
Ստորագրություն | |
Agnès Troublé Վիքիպահեստում |
Ագնես Բ. (ծն. Agnès Andrée Marguerite Troublé, նոյեմբերի 26, 1941[1], Վերսալ[2]), ֆրանսիացի կուտուրյե։ Նա հայտնի է նորաձևության և ֆիլմարտադրության ասպարեզում իր անունը կրող բրենդով։
19 տարեկանում Ագնեսն ուներ երկվորյակներ և 20-ում նա բաժանվեց նրանց հորից։ Նա կրթություն ստացավ Փարիզի Լուվրի համալսարանում։ Շուտով նա հայտնի դարձավ իր յուրահատուկ ոճով, երբ Էլլե (ELLE) ամսագիրը թողարկեց նրա հագուստների լուսանկարները։ Այնուհետև նա դարձավ ամսագրի կրտսեր խմբագիր։ Երկու տարի անց նա լքեց ամսագիրը, որպեսզի շարունակի հագուստի մոդելավորողի կարիերան։ Իր առաջին նորաձևության բուտիկը նա բացեց 1975-ին։
1981 թ. Ագնեսը սկսում է մոդելավորել հագուստ տղամարդկանց համար։ Առաջին միջազգային խանութը նա հիմնում է Նյու Յորքում 1983-ին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Բ.» հոդվածին։ |
|