Ագնես Սլոթ-Մյոլլեր | |
---|---|
Ի ծնե | դան․՝ Agnes Rambusch |
Ծնվել է | հունիսի 10, 1862[1][2] |
Ծննդավայր | Nyboder, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա |
Վախճանվել է | հունիսի 11, 1937[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Løgismose, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3] |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Կոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց[3] |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Նիլս Էբբեսեն |
Ուսուցիչ | Պեդեր Սևերին Կրյոյեր[4] և Հարալդ Սլոթ-Մյոլլեր[4] |
Պարգևներ | |
Հայր | Jacob Heinrich Victor Rambusch? |
Մայր | Constantine Juliane? |
Ամուսին | Հարալդ Սլոթ-Մյոլլեր |
Agnes Slott-Møller Վիքիպահեստում |
Ագնես Սլոթ-Մյոլլեր (դան․՝ Agnes Slott-Møller, ծննդյան անունը՝ Ագնես Ռամբուշդանիերեն, հունիսի 10, 1862[1][2], Nyboder, Կոպենհագեն, Կոպենհագենի կոմսություն, Դանիա - հունիսի 11, 1937[1][2], Løgismose, Ասենս, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[3]), դանիացի նկարչուհի, Դանիայում գեղանկարչության սիմվոլիստական ուղղության հետևորդ։ Գտնվել է պրեռաֆայելիտական արվեստի ազդեցության ներքո։ Նա իր ստեղծագործությունների համար թեմաներ վերցրել է Դանիայի հնագույն և միջնադարյան պատմությունից և ժողովրդական բանահյուսությունից։
Ագնեսի ամուսինը՝ սիմվոլիստ նկարիչ Հարալդ Սլոթ-Մյոլլերն էր, ով դանիական «Ազատ ոճ» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկն էր։
Ագնես Սլոթ-Մյոլլերը ծնվել և իր վաղ մանկությունն անց է կացրել Կոպենհագենում դանիական ռազմածովային նավատորմի զորանոցների թաղամասում։ Ագնեսի հայրը՝ Յակոբ Հենրիկ Վիկտոր Ռամբուշը (1825-1886), եղել է ծովային սպա, որը ծառայության ընթացքում հասել էր կոմմոդորի աստիճանի։ Դեռ վաղ հասակից Ագնեսը հրապուրվել է դանիական պատմության մասին Լորենց Ֆրյոլիխի (Illustreret Danmarkshistorie for Folket) գունագեղ նկարազարդումների հրատարակություններով[5]։ 1878 թվականին ընդունվել է Կանանց գեղարվեստա- արդյունաբերական դպրոց, որտեղ ստացել է նկարչության դասեր։ Կրթությունն այստեղ ավարտել է 1885 թվականին և այն շարունակելու նպատակով դասընթացներ է ստացել գեղանկարիչ Պեդեր Սևերին Կրոյերի, այնուհետև Հարալդ Սլոթ-Մյոլլերի ղեկավարությամբ, որի հետ էլ ամուսնացել է 1888 թվականին։
Իտալիայից հարսանեկան ճամփորդությունից վերադառնալուց հետո Ագնեսը և իր ամուսինը 1891 թվականին օգնում են իրենց ընկերոջը՝ Յոհան Ռոդեին, Դանիայում նոր գեղարվեստական խումբ կազմակերպելու հարցում, անկախ այդ պահին արվեստի բնագավառում գերակայություն ունեցող ակադեմիզմի ոճի տեսակետներից և պահանջներից և այն կոչում են «Նոր ոճ» ("Den Frie Udstilling"): 1894 թվականին Ագնեսը հաղթում է Կոպենհագենի քաղաքային խորհրդի շենքի ձևավորման աշխատանքների մրցույթում։ 1904 թվականին նա անկախ խմբի ներսում ծագած հակասություններին մասնակցում է Շարլոտտենբորգում կազմակերպված գարնանային ցուցահանդեսին։ 1906 թվականին Ագնես Սլոթ-Մյոլլերն արվեստում ունեցած վաստակի համար պարգևատրվում է Էկկերսբերգի մեդալով։ 1907 թվականին Ագնեսը և իր ամուսինը ներգրավվում են Ֆյունի գեղանկարիչների միության և տեղացի գյուղացիների (Bondemalerstriden) միջև ընդհարմանը, որն էլ պատճառ է դառնում Դանիայի գեղարվեստական շրջանակներից ժամանակավոր մեկուսացմանը։
Ագնես Սլոթ-Մյոլլերը դանիական պարբերականներում տպագրվում էր որպես Դանիայի միջնադարյան պատմության վերաբերյալ հոդվածների հեղինակ, որը լուսաբանվում էր դանիական ազգայնականության տեսանկյունից։ Այս թեմայով նա նաև դասախոսություններով հանդես եկավ հանրության առջև։ 1917 թվականին Ագնես Սլոթ-Մյոլլերը հրատարակում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Ազգային արժեքներ» (Nationale Værdier), իսկ 1923 թվականին լույս է տեսնում նրա «Ժողովրդական նկարները» (Folkevise Billeder): 1932 թվականին պարգևատրվում է «Գիտության և արվեստի բնագավառում վաստակի համար» ("Ingenio et arti") դանիական մեդալով[5]։
Ամուսնությունից Ագնես Սլոթ-Մյոլլերն ունեցել է երկու դուստր, առաջինը ծնվել է 1893 թվականին, երկրորդը՝ 1901 թվականին (մահացել է վաղ տարիքում)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Սլոթ-Մյոլլեր» հոդվածին։ |
|