Ագուստինա

Ագուստինիա (լատին․՝ Agustinia, բառացիորեն Ագուստինա կենդանի), մողեսատավր դինոզավրեր էին, Somphospondyli ցեղից, որոնք ապրում էին վաղ կավճե ժամանակաշրջանում, ներկայիս Հարավային Ամերիկայի տարածքում։

Ուսումնասիրության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարացուկները հայտնաբերվել են Արգենտինայի Նեուգեն նահանգում (Lohan Cura)։ Այն առաջին անգամ նկարագրվել է հնէաբան Բոնապարտի կողմից 1999 թվականին։ Միակ տեսակը՝ Agustinia ligabuei[1], անվանվել է կենդանու հայտնագործող` Ագուստին Մարտինելլիի անունով։ Անունը առաջին անգամ հայտնվեց արգենտինացի հնէաբան Խոսե Բոնապարտեի հոդվածում, 1998 թվականին[2]։ Սկզբում կենդանուն անվանել էին «Augustia», սակայն այն պետք է փոխվեր, քանի որ այսպես արդեն կոչվում էր բզեզների ընտանիք (նման իրավիճակ տեղի է ունեցել նաև Megapnosaurus տերոպոդի և Protognathosaurus սուրոպոդի հետ)։ Վերանվանումը և ամբողջական նկարագրությունը հրապարակվել է 1999 թվականին։ Տեսակի անվանումը կոչվել է բարերար Ջանկարկո Լիգաբուի պատվին, որը ֆինանսավորեց արշավախումբը, որի ընթացքում հայտնաբերվել էին մնացորդները։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտաբերվել են միայն կմախքի որոշ մասեր։ Դրանք ներառում են մեջքի մասնակի ողեր և պոչային ողնաշարի, ազդրի, նրբոլոքային և ոտնաթաթի հինգ հատվածներ[1][3]։ Որոշ հատկանիշներ փաստում են, որ այն պատկանում է դիպլոդոցիդներին, իսկ մյուսները ցույց են տալիս, որ նա պատկանում է տիտանոսուրիդներին։

Ագուստինիան պատկանում է հասարակությանը համեմատաբար ավելի լավ հայտնի փշոտ օստեոդերմիսներին, որոնք գտնվել են կմաղքի մոտ և հիշեցնում են իրենց ոչ հարազատ ստեգոզավրերի փշերը և մորթին[1]։ Սակայն, հետագա ուսումնասիրությունները վիճարկեցին այդ մորթիների բնույթը[4]։ Վատ պահպանված մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հավանաբար, կարող էին լինել ողնաշրի և կոնքի կոտրված ոսկորներ[5]։ Այս վերագնահատումը հաստատվել է հյուսվածաբանությամբ և ցույց է տալիս, Ագուստինայի և տիտանոզավրերի մորթիների կազմություն անհամապատասխանությունը։ Կոնքոսկրի հայտնաբերված հատվածների մնացորդները նշվել են որպես զստոսկրի մաս[6]։

Բացի հիպոթեզային զրահից, կենդանու մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Փոքր ոլոքային ոսկորը մոտ 895 մմ է։ Հիմնվելով այլ տիտանոզավրերի հետ համեմատության վրա, որնց ենթադրաբար պատկանում էր դինոզավրը, կենդանու ընդհանուր երկարությունը կարելի է գնահատել մոտ 15 մետր։ Սակայն, ելնելով շատ վատ պահմանված և փոքրաթիվ մնացորդներից գրեթե անհնար է առանձնացնել որևէ առանձնահատկություններ, որոնք կարող էին օգտագործվել այս տեսակը մյուս դինոզավրերից առանձնացնելու համար։

Հիպոթեզային անսովոր զրահի պատճառով տեսակը դասվել է Agustiniidae ընտանիքին, սակայն այս տեսակը լայն տարածում չի գտել գիտական շրջանակներոմ[1]։ Կենդանին ունի մոտ առանձնահատկություննր ինչպես տիտանոզավրերին այնպես էլ դիպլոդոցիներին[3]։ Գալատոպերին բնորոշ որոշ գծեր թույլ են տալիս այս տեսակը դասակարգել Somphospondyli[5] դասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Bonaparte J. F. 1998. An armoured sauropod from the Aptian of northern Patagonia, Argentina. In: Tomida Y., Rich T. H. & Vickers-Rich P. (Eds.). Second Symposium Gondwana Dinosaurs, 12—13 July 1998, Abstracts with Program. Tokyo: National Science Museum. Pg. 10.
  2. Bonaparte J. F. 1999. An armoured sauropod from the Aptian of northern Patagonia, Argentina. In: Tomida Y., Rich T. H. & Vickers-Rich P. (Eds.). Proceedings of the Second Gondwanan Dinosaur Symposium Tokyo: National Science Museum Monographs #15. Pp. 1—12.
  3. 3,0 3,1 Upchurch P., Barrett P. M., & Dodson P. 2004. Sauropoda. In: Weishampel D. B., Dodson P., & Osmolska H. (Eds.) The Dinosauria (2nd Edition). Berkeley: University of California Press. Pp. 259—322.
  4. D’Emic M. D., Wilson J. A. & Chaterjee S. (2009). The titanosaur (Dinosauria: Sauropoda) osteoderm record: review and first definitive specimen from IndiaJournal of Vertebrate Paleontology 29: 165. doi:10.1671/039.029.0131.
  5. 5,0 5,1 Mannion P. D., Upchurch P., Barnes R. N., Mateus O. (2013). Osteology of the Late Jurassic Portuguese sauropod dinosaur Lusotitan atalaiensis (Macronaria) and the evolutionary history of basal titanosauriforms. Zoological Journal of the Linnean Society 168: 98. doi:10.1111/zoj.12029.
  6. Bellardini F., Cerda I. A. (2017). Bone histology sheds light on the nature of the „dermal armor“ of the enigmatic sauropod dinosaur Agustinia ligabuei Bonaparte, 1999. The Science of Nature 104(1). doi:10.1007/s00114-016-1423-7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուստինա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուստինա» հոդվածին։