Ադամ Էլիոթ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Berwick[3] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Victorian College of the Arts? (1997)[1] |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ուշագրավ աշխատանքներ | Մերին և Մաքսը (մուլտֆիլմ) |
Պարգևներ | |
Կայք | adamelliot.com.au |
Adam Elliot Վիքիպահեստում |
Ադամ Էլիոթ (հունվարի 2, 1972[1][2], Berwick[3]), ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, նկարիչ։
Ծնվել է 1972 թվականի հունվարի 2-ին Ավստրալիայի հարավում և իր կյանքի ընթացքում նկարահանել է 8 պատկեր։ Աշխատել է մուլտֆիլմ, դրամա, կարճամետրաժ ֆիլմ ժանրերում։ Ամենահայտնիներից է 2009 թվականի «Մերին և Մաքսը» պատկերը։ Ադամի մուլտֆիլմները լի են արտասովոր նրբություններով, իսկ դրանցում պատմված պատմությունները ստիպում են մտածել։ Ծնվել է ոչ շատ հարուստ ընտանիքում և մանկուց սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և գրականությամբ։
1996 թվականին գերազանց ավարտել է Վիկտորիայի արվեստի քոլեջը և ստեղծել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Հորեղբայրը»՝ որոշելով իր հետագա աշխատանքների ոճը։ Դրանում նա հիշել է իր հորեղբորը՝ մի քիչ տարօրինակ, բայց բարեսիրտ մարդու։ Այնուամենայնիվ, մուլտֆիլմի հորեղբայրը հավաքական կերպար է՝ հիմնված Ադամի՝ իր ութ հորեղբայրների մասին ունեցած հիշողությունների վրա։ Այս պատկերը ներառվել է կիսակենսագրական եռերգությունում («Հորեղբայրը» (1996) և «Եղբայրը» (1999)), որը վաստակել է ավելի քան 50 մրցանակ տարբեր փառատոներում։ Իրադարձությունների արժանահավատության վերաբերյալ Ադամ Էլիոթն ասել է, որ «ճշմարտությունը չպետք է խանգարի լավ պատմությանը»։ Ապա լույս է տեսել նկարչի մեկ այլ ստեղծագործություն՝ «Հարվի Քրամպետ»ը, որը 2003 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ վեց տարի անց հայտնվել է նրա ամենահայտնի պատկերը՝ «Մերին և Մաքսը»[4]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Էլիոթ» հոդվածին։ |
|