Ադամ Կուպեր

Ադամ Կուպեր
Ծնվել էդեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[1] (82 տարեկան)
Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունմարդաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Լեյդենի համալսարան, Բրունելի համալսարան և Լեյդենի համալսարան[1]
Գործունեության ոլորտմարդաբան
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[3]
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան, Ուիտուոտերստրանդի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Parktown Boys' High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Պարգևներ
Երեխա(ներ)Սիմոն Կուպեր

Ադամ Ջոնաթան Կուպեր, (դեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[1], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն[2][6]) Հարավաֆրիկյան մարդաբան, որն առավել սերտորեն կապված էր սոցիալական մարդաբանության դպրոցի հետ: Իր ստեղծագործություններում նա հաճախ թերահավատորեն էր վերաբերվում «մշակույթ» հասկացությանը, կենտրոնանալով որքան դրա օգտագործման, նույնքան էլ դրա իմաստի վրա:

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուպերը եղել է Սիմոն Մեյեր Կուպերի և Ջերթրուդ Հեզելմանի որդին[7] [7]։ Նա մեծացել է Յոհաննեսբուրգում և հաճախել է Փարքթաունի տղաների ավագ դպրոց։ Նա իր ուսումնական առաջին աստիճանը ստացել է Յոհաննեսբուրգի Վիտվաթերսրանդ համալսարանում։ Նրա ստացած դոկտորական կոչումը Քեմբրիջի համալսարանից հիմնված էր ներկայիս Բոտսվանայի տարածքում գտնվող Կալահարիի անապատում՝ դաշտային հետազոտությունների վրա: Ավարտելուց հետո նա վերադառնում է Աֆրիկա՝ հետագա դաշտային աշխատանք կատարելով Բոտսվանայում և Ուգանդայում: Սոցիոլոգ Լեո Կուպերը, և մարդաբան Հիլդա Կուպերը նրա հորեղբայրն ու մորաքույրն էին[7]։

1966 թվականին նա ամուսնացել է Ջեսսիկա Կոհենի հետ (1944-2013) Յոհաննեսբուրգում և 1967-1970 թվականներին դասավանդել է Կամպալայի Մակերերեի համալսարանում[7]։ 1970-ից 1976 թվականներին ուսուցանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 1976-1985 թվականներին եղել է Լեյդենի համալսարանի աֆրիկյան մարդաբանության պրոֆեսոր Նիդերլանդներում։ 1985 թվականից մինչև 2008 թվականը եղել է Բրունելի համալսարանի պրոֆեսոր, որտեղ եղել է մարդաբանական գիտությունների ամբիոնի գլխավոր ղեկավար, իսկ ավելի ուշ՝ մարդաբանության ամբիոնի վարիչ։ 2000-ին և 2007-ին նա համապատասխանաբար պարգևատրվել է Թագավորական մարդաբանական ինստիտուտի Ռիվերս Մեմորիալ և Հուքսլեկս Մեմորիալ շքանշաններով [8][9]։ Կուպերը եղել է Բոստոնի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր, 2011–14թթ. և հարյուրամյա պրոֆեսոր Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 2013-14 թվականներին[10][11][12]։

Նա ապրել է Մուսվել Հիլում 25 տարի[13]։ Ֆուտբոլային մեկնաբան Սայմոն Կուպերը նրա որդին է։

1970-ականների սկզբին Կուպերը դաշտային աշխատանք կատարեց Ջամայկայում՝ վարչապետի գրասենյակում գտնվող Ազգային պլանավորման գործակալությանը կից: Այնուամենայնիվ, նրա հիմնական ազգագրական ուշադրությունը շարունակում էր մնալ Հարավային Աֆրիկայի հասարակությունները, որոնց վերաբերյալ նա հրատարակել է մի քանի գրքեր: 1973 թվականին նա հրատարակեց բրիտանական սոցիալական մարդաբանության պատմությունը, և այդ ժամանակից ի վեր նա շարունակեց ուսումնասիրել և հրատարակել մարդաբանության ինտելեկտուալ պատմությունը, վերջին անգամ գիրքը մարդաբանական ավանդույթում մշակույթի գաղափարի մասին: Երկու տարի (2003-2005) նրան շնորհվել է Լևերհուլմի խոշոր հետազոտական դրամաշնորհը, որը նրան թույլ է տվել ավելի շատ ժամանակ հատկացնել հետազոտություններին: Թեման եղել է «Ազգականների ամուսնությունն ու արյունապղծությունը տասնիններորդ դարում Անգլիայում»:

Կենսաթոշակային վեճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունվարին պարզվեց, որ Բրունելը խախտել է կնքած պայմանագիրը, որը նա կնքել էր մինչև 2010 թվականը։ Ըստ այդմ Կուպերը հարկադրաբար պետք է թոշակի աններ 2008 թվականի վերջին՝ հետազոտական գնահատման վարժությանը ներկայացված հրապարակումների ժամկետի ավարտից անմիջապես հետո: Կուպերը պատասխանեց՝ դատի տալով համալսարանին՝ պայմանագրի խախտման համար[14]։ 2011 թվականին աշխատանքային օրենսդրությունը փոխվեց՝ թույլ տալով 65 տարին լրացած անձանց փուլային կենսաթոշակի անցնելը: Դա պայմանավորված էր 2006 թվականի աշխատանքային կարգավիճակի (տարիքային) կանոնակարգում կատարված փոփոխություններով, որոնք գործատուի կողմից պարտադրված պարտադիր կենսաթոշակն անօրինական դարձրեցին:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կանայք անասունների համար. հարսնացուն և ամուսնությունը Հարավային Աֆրիկայում, (Routledge, 1982)
  • Պարզունակ հասարակության գյուտը․Պատրանքի փոխակերպումներ, (Ռոութլիջ, 1988)
  • Ընտրված առաջնորդը. Մարդկային բնությունը և մշակութային բազմազանությունը, (Հարվարդի համալսարանի հրատարակչություն, 1994 թ.
  • Մարդաբանությունը և մարդաբանները․ Նրրաձև մարդաբանության դպրոց (Ռոութլիջ, 3rd edn, 1996)
  • Սոցիալ Գիտական Հանրագիտարան՝ Ադամ Կուպերի և Ջեսսիկա Կուպերի(Թեյլոր և Ֆրենսիս, 1996) Մշակույթ. Մարդաբանների հաշիվը, (Հարվարդի համալսարանի հրատարակչություն, 1999)
  • Ինցեստ և ազդեցություն. Բուրժուական Անգլիայի անձնական կյանքը, (Հարվարդ,2009, 978-0-674-03589-8)
  • Այլ մարդկանց թանգարան. Գաղութային ձեռքբերումներից մինչև կոսմոպոլիտ ցուցահանդեսներ, (Պրոֆիլային գրքեր, 2023, 978-1-800810-91-4)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 https://bigenc.ru/c/kuper-adam-bd94f7
  3. https://www.ae-info.org/ae/User/Kuper_Adam
  4. CONOR.Sl
  5. https://www.therai.org.uk/awards/honours-prior-recipients/huxley-memorial-medal-and-lecture-prior-recipients
  6. KUPER, Prof. Adam Jonathan, Who's Who 2014, A & C Black, 2014; online edn, Oxford University Press, 2014
  7. 7,0 7,1 7,2 7,3 Niehaus, Isak (2010). «Adam Kuper: an Anthroplogist's Account». In Deborah James; Evelyn Plaice; Christina Toren (eds.). Culture Wars: Context, Models and Anthropologists' Accounts. Berghan Books. էջեր 170–188. ISBN 9780857456625.
  8. «Rivers Memorial Medal Prior Recipients». www.therai.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-11-14-ին.
  9. «Huxley Memorial Medal and Lecture Prior Recipients». www.therai.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-11-14-ին.
  10. «Adam Kuper » Anthropology » Boston University». www.bu.edu. Արխիվացված է օրիգինալից 2017-11-14-ին. Վերցված է 2017-11-14-ին.
  11. «Professor Adam Kuper». London School of Economics and Political Science (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-11-14-ին.
  12. Personal correspondence
  13. «SA Power 100 - 2013: Adam Kuper | the South African». Արխիվացված է օրիգինալից 17 January 2013-ին. Վերցված է 2013-06-16-ին.
  14. «Professor sues Brunel as 'promised' post is scrapped». Times Higher Education (THE) (անգլերեն). 2009-01-29. Վերցված է 2017-11-14-ին.