Ադամ Սիլվեր Adam Silver | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրթություն | Դյուկի համալսարան Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, գործարար, իրավաբան, deputy commissioner և chief operating officer |
Աշխատանք | NBA-ի կոմիսար (2014-այժմ) |
Զբաղեցրած պաշտոններ | NBA-ի կոմիսիոներ |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն[1] |
Adam Silver Վիքիպահեստում |
Ադամ Սիլվեր (անգլ.՝ Adam Silver, ապրիլի 25, 1962, Ռայ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ներկայիս կոմիսար։
Սիլվերը զբաղեցնում է կոմիսարի պաշտոնը 2014 թվականի փետրվարի 1-ից[2]։
Սիլվերը ծնվել է Նյու Յորքի հյուսիսում գտնվող Ռայ արվարձանում՝ հրեաների ընտանիքում[3]։ Վաղ տարիքից երկրպագել է «Նյու Յորք Նիքս» ակումբին[4]։
Ռայի ավագ դպրոցն ավարտելուց հետո[5] ընդունվել է Դյուկի համալսարան։ 1984-1985 թվականներին աշխատել է որպես Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լես Օքոյնի իրավախորհրդատու[6]։
1988 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանը՝ ստանալով իրավագետի աստիճան[7]։
Մինչև NBA-ին միանալը, աշխատել է Նյու Յորքի «Cravath, Swaine & Moore» կոչվող իրաբանական ձեռնարկությունում, ինչպես նաև եղել է դաշնային դատավոր Քիմբա Վուդի օգնականը[8]։
Սիլվերն աշխատանքի է անցել NBA-ում 1992 թվականին։ Տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ կոմիսարի օգնական, աշխատակազմի ղեկավար, «NBA Entertainment»-ի ավագ փոխնախագահ, այնուհետև՝ նախագահ։
Դեյվիդ Սթեռնի՝ 2014 թվականին թոշակի անցնելու մասին հայտարարությունից հետ, տնօրենների խորհուրդը 2012 թվականին, փակ ընտրությունների արդյունքում ընտրում է Սիլվերին որպես Սթեռնի իրավահաջորդող։
Սիլվերի՝ որպես կոմիսար կատարած առաջին ուշագրավ որոշումը «Լոս Անջելես Կլիպերսի» նախագահ Դոնալդ Սթեռլինգին ցմահ որակազրկելն էր (բասկետբոլում ցանկացած աշխատանք կատարելու գործունեության իրավունքի կասեցում), ինչը կատարվել էր այն բանից հետո, երբ Սթեռլինգը ընկերուհու հետ հեռախոսազրույցում նրան խնդրել էր սոցիալական ցանցերում աֆրոամերիկացիների հետ լուսանկարներ չտեղադրել և նրանց իր թիմի խաղերին չբերել։ Բացի որակազրկումից, Սիլվերը Սթեռլինգին տուգանում է 2,5 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչն NBA-ի սահմանադրությամբ տուգանքի առավելագույն չափն է[9][10]։
{{cite web}}
: |author=
has numeric name (օգնություն)