Ադեոպապոզավր (լատին․՝ Adeopapposaurus), պրոզաուրոպոդ խմբին պատկանող սողունակոնքային դինոզավրերի ցեղ, որոնք ապրել են վաղ յուրայի ժամանակաշրջանում։ Բրածո մնացորդները հայտնաբերվել են Կանյոն Դել Կոլորադո երկրաբանական շերտում, որը գտնվում է Արգենտինայի Սան-Խուան քաղաքում։ Արտաքինից հիշեցնում է Massospondylus դինոզավրին։ Հայտնի է 4 մասնակի պահպանված կմախքների միջոցով[1]։
Նմուշի տիպը PVSJ568, որը իր մեջ պարունակում է գանգը և կմախքի մեծ մասը։ Վերին և ստորին ծնոտների ծայրերի ոսկորների կառուցվածքը հնարավորություն են տալիս ենթադրել, որ դա իրենից ներկայացնում է եղջերացած կտուց։ Բրածո մնացորդները ներկայումս անվանվում են Adeopapposaurus և սկզբնական շրջանում վերագրվում էին հարավամերիկյան դինոզավր Massospondylus-ին։ Այժմ Adeopapposaurus-ը դասակարգվում է որպես մասսոպոնդիլիդների ընտանիքի ներկայացուցիչ։ Adeopapposaurus-ը նկարագրվել է 2009 թվականին Ռիկարդո Ն. Մարտինեսի կողմից։ Տիպիկ տեսակ - Adeopapposaurus mognai, որի անվանումը ցույց է տալիս մնացորդների հայտնաբերման վայրը[1]։
- ↑ 1,0 1,1 Martínez, Ricardo N. (2009). «Adeopapposaurus mognai, gen. et sp. nov (Dinosauria: Sauropodomorpha), with comments on adaptations of basal sauropodomorpha». Journal of Vertebrate Paleontology 29 (1): 142-164.