Ադնան Ադըվար թուրքերեն՝ Abdülhak Adnan Adıvar | |
---|---|
Ծնվել է | 1882[1] |
Ծննդավայր | Գելիբոլու, Չանաքքալեի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 1, 1955[2] |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Merkezefendi Cemetery |
Մասնագիտություն | գիտության պատմություն, քաղաքական գործիչ, գրող և բժիշկ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Կրթություն | Istanbul Faculty of Medicine?, HU Berlin և Վեֆայի ավագ դպրոց |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Կուսակցություն | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
Ամուսին | Հալիդե Էդիբ |
Adnan Adıvar Վիքիպահեստում |
Աբդյուլհաք Ադնան Ադըվար (թուրքերեն՝ Abdülhak Adnan Adıvar, 1882[1], Գելիբոլու, Չանաքքալեի մարզ, Թուրքիա - հուլիսի 1, 1955[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ և պատմաբան[3]։ Լինելով ապագա բժիշկ[4]՝ իրականացրել է մի շարք հետազոտություններ, ինչպես նաև հեղինակել մի շարք աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ[5]։ Աջակցել է կանանց իրավունքների ընդլայնման շարժմանը[6]։
Եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մերձավորներից մեկը և իր կնոջ՝ գրող Հալիդե Էդիբի հետ միասին[7] աջակցել է նրան Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ։
Ավելի ուշ, Թուրքիայի ապագայի վերաբերյալ Ադնան Ադըվարի և Աթաթուրքի տեսակետները չեն համընկել։ Նա դեմ է եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից Աթաթուրքին լայն իրավասությունների տրամադրմանը՝ պնդելով, որ Աթաթուրքը կարող է բռնապետ դառնալ։ Արդյունքում, Ադըվարն անդամակցել է Առաջադիմական հանրապետական կուսակցությունում։ Մեղադրվել է Աթաթուրքի վրա հարձակման կազմակերպման մեջ, չնայած դրա իրականացման ժամանակ գտնվել է արտասահմանում։ Ավելի ուշ, արդարացվել է, սակայն մինչև 1939 թվականը գտնվել է արտագաղթի մեջ։
1095 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այնուհետ սովորել է Բեռլինում՝ Հումբոլդտի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ներքին հիվանդությունների ուղղությամբ։ 1908 թվականին երիտթուրքերի կողմից սահմանադրության ընդունումից հետո՝ վերադարձել է Ստամբուլ։ 30 տարեկանում գլխավորել է բժշկական ֆակուլտետը։ Իտալա-թուրքական պատերազմի ժամանակ աշխատել է Կարմիր մահիկի ծառայությունում, մասնակցել Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականին ամուսնացել է գրող Հալիդե Էդիբի հետ։ 1918 թվականին մտերմացել է Աթաթուրքի հետ։ Ավելի ուշ զբաղեցրել առողջապահության, ներքին գործերի նախարարների ու Ազգային մեծ ժողովի փոխնախագահի պաշտոնները։
Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1924 թվականին ստեղծել է փոքր քաղաքական կուսակցություն, որտեղ զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հաճախ քննադատել գործող կառավարությանը։ 1925 թվականին կուսակցությունը մեղադրվել է ապստամբության նախապատրաստության մեջ, իսկ դրա գործունեությունն՝ արգելվել։ Դրանից հետո Ադըվարը կնոջ հետ միասին, որն արտասահմանում բուժում ստանալու կարիք ուներ, տեղափոխվել է Վիեննա։ Աթաթուրքին տապալելու մեջ կասկածվելն Ադըվարին ստիպեց հետաձգել վերադարձը։
Մասնակցել է «Իսլամի հանրագիտարան»-ի ստեղծման գործընթացին, գրել նախաբանն ու մի քանի հոդվածներ։ Ադըվարի ամենահայտնի աշխատություններից մեկը կոչվում է «Գիտությունը օսմանյան թուրքերի ժամանակ» (թուրքերեն՝ La Science Chez les Turks Ottomans), որտեղ դիտարկվում են 14-19-րդ դարերում թուրք գիտնականների գիտական նվաճումները[8]։ Բացի այդ, թուրքերեն է թարգմանել Բերտրան Ռասելի աշխատութուններից մեկը, գրել աշխատություններ գիտության և կրոնի պատմության վերաբերյալ, ինչպես նաև հոդվածներ՝ գիտության և մշակույթի մասին։
Եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին, երկրորդ և ութերորդ գումարման պատգամավոր։
Մահացել է 1955 թվականի հուլիսի 1-ին, Ստամբուլում։ Թաղված է Մերքեզէֆենդի գերեզմանատանը։