Ադրբեջանի Հասան բեկ Զարդաբիի անվան բնության պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բաքու |
Ղեկավարության նստավայր | Բաքու, Ադրբեջան |
Հասցե | AZ1006 |
Հիմնադրվել է | 1930 |
Ադրբեջանի Հասան բեկ Զարդաբիի անվան բնության պատմության թանգարան ադրբ.՝ Azərbaycan Həsən bəy Zərdabi adına Təbiət Tarixi Muzeyi — բնության թանգարան, որը գտնվում է Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Հիմնադրվել է 1930 թվականին, արտացոլում է Ադրբեջանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը։ Բնական պատմական թանգարանի տնօրենն է փիլիսոփայության և կենսաբանության դոկտոր Տարիել Հեյբաթովը[1]։
Բնության պատմության թանգարանը հիմնադրվել է 1930 թվականին։ 1945 թվականին թանգարանը ընդգրկվել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ Երկրաբանության ինստիտուտի կազմում։ 1944 թվականից հաստատությունը կոչվել է Հասան բեկ Զարդաբիի անունով։ 2014 թվականի հունվարին որոշում ընդունվեց Ադրբեջանի Հանրապետության բնության պատմության թանգարանի կանոնակարգերի հաստատման մասին[2]։
Թանգարանը ունի երկու բաժին `երկրաբանական և կենդանաբանական բաժիններ։
Երկու բաժիններում ցուցադրվում են ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն[3]