Ալ Ղադ (արաբ՝. الغد, նշանակում է «Վաղը») - ոչ պետական, մասնավոր ազգային օրաթերթ։ Արաբական առաջին անկախ օրաթերփն է, հրատարակվում է Հորդանանում։ Խմբագրատունը գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Ամմանում[1]։
Ալ Ղադը հիմնադրվել է 2004 թվականիօգոստոսին, Մոհամեդ Ալայյանի կողմից[1][2][3], ով նաև այդ թերթի հրատարակիչ Al Faridah մասնագիտացված հրատարակչատան նախագահն է[3][4]։ 2005 թվականից թերթի գլխավոր խմբագիրը Էմադ Հմուդն էր[5]։
2011 թվականինոյեմբերին գրոհայինները հարձակվել են թերթի խմբագրատան և աշխատակիցների վրա։ Մեկ ամիս անց գլխավոր խմբագիր Մուստաֆա Սալեհը ազատվել է պաշտոնից, և դա համընկել է պետական Ալ-Ռայ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջումանա Ղունայմաթի՝ աշխատանքից ազատման հետ, որը տեղի է ունեցել երկրի լրատվական գործերի ու հաղորդակցության պետնախարար Ռաքան ալ-Մաջալիի հրամանով[6]։ 2011 թվականի վերջերին Ջումանա Ղունայմաթը նշանակվել է Ալ-Ղադի գլխավոր խմբագիր[7] և այդ պաշտոնը վարում է առ այսօր[1][8]։
Ի հավելումն տպագիր տարբերակի՝ Ալ-Ղադը լույս է ընծայվում նաև էլեկտրոնային օնլայն տարբերակով[1], որը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում ընթերցողների շրջանում[2]2010 թվականին MENA տարածաշրջանում ամենից հաճախ այցելվող վեբ-կայքերի մեջ այն զբաղեցրել է 10-րդ տեղը[9]։
Ալ-Ղադ օրաթերթը լրագրերի համաշխարհային ընկերակցության կողմից կազմակերպված Asia Media Awards մրցանակաբաշխությունում մրցանակների է արժանացել երեք անվանակարգերում՝ լավագույն ձևավորում, լավագույն առաջին էջ և լավագույն էլեկտրոնային պորտալ ունենալու համար[2]2018 թվականինԱլ-Ղադի էլեկտրոնային տարբերակը Industry Arabic-ի կողմից ճանաչվել է արաբական աշխարհում ամենաազդեցիկ լրատվամիջոցը[10]։