Ալան Լայթման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1948[1] (75 տարեկան) Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան, Կոռնելի համալսարան և White Station High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][4] |
Գիտական ղեկավար | Քիփ Թորն |
Պարգևներ | |
Կայք | writing.mit.edu/people/faculty/homepage/lightman |
Ալան Լայթման (անգլ.՝ Alan Lightman, նոյեմբերի 28, 1948[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկացի ֆիզիկոս, էսսեիստ և գրող։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։
Ալան Լայթմանը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 28-ին Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում՝ կինոթատրոնի սեփականատեր Ռիչարդ Լայթմանի (անգլ.՝ Richard Lightman) և պարի ուսուցչուհի Ժաննա Գարեթսոնի (անգլ.՝ Jeanne Garretson) ընտանիքում։ 1970 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի դիպլոմ։ 1974 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է տեսական ֆիզիկայի գծով փիլիսոփայության դոկտորի դիպլոմ։
1974-1976 թվականին Կոռնելի համալսարանում աշխատել է աստղաֆիզիկայի բնագավառում։ Այստեղ էլ սկսել է փոքր գրական ամսագրերում հրապարակել սեփական բանաստեղծությունները։ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Հարվարդի պրոֆեսորի ասիստենտի պաշտոնը։ 1979-1989 թվականներին եղել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից։
1981 թվականին Ալան Լայթմանը սկսել է հրատարակել իր էսսեները, որոնք նվիրված էին գիտությանը և նրա հումանիտար ասպեկտներին։ Նրա էսսեները տպագրվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «Science 82», «The New Yorker», «Nature», «The New York Times» և այլն։ 1990-ական թվականների սկզբին Լայթմանը սկսել է գրել վեպեր։ Նրա առաջին գիրքը՝ «Էյնշտեյնի երազները» (անգլ.՝ «Einstein's Dreams», 1993), դարձել է համաշխարհային բեսթսելլեր և դրվել է բազմաթիվ թատերական բեմադրությունների հիմքում։ «Դիագնոզ» վեպը, որը լույս է տեսել 2000 թվականին, դարձել է Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից։ Հաջորդ վեպը, որը կրել է «Ռեյունիոն» անվանումը, նույնպես դարձել է մի շարք մրցույթների դափնեկիր։ Նրա գիտահանրամատչելի գիրքը՝ «Հայտնագործություններ։ 20-րդ դարի գիտության մեծ բեկումները», ըստ «Discover Magazine» ամսագրի վարկածի՝ ճանաչվել է 2005 թվականի լավագույն տասը գիտական գրքերից մեկը։
1989 թվականին նա ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ճշգրիտ գիտությունների և գրականության բնագավառում պրոֆեսորի պաշտոնում՝ միաժամանակ դառնալով այդ ինստիտուտի առաջին պրոֆեսորը բնական գիտությունների և հումանիտար առարկաների բնագավառում։ 1991-1997 թվականներին համալսարանում ղեկավարել է գրականության և հումանիտար հետազոտությունների ծրագիրը։ Մասնակցել է այսպես կոչված հաղորդակցման պահանջների ստեղծմանը, որոնք ներառում էին ուսանողների համար գրականության ոլորտում պարտադիր ամենամյա դասընթացների ներդրումը։ 1995 թվականին այստեղ էլ ստացել է մասնագիտություն։ 2001 թվականին եղել է գիտահանրամատչելի գրականության ուղղությամբ ուսանողների նախապատրաստման ծրագրի ստեղծողներից մեկը։ Նույն տարում նա հեռացել է պրոֆեսորի պաշտոնից, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի գրականությանը և դարձել է դոցենտ։
1994 և 2004 թվականներին եղել է Պուլիտցերյան մրցանակի ժյուրիի անդամ։
1999 թվականին հիմնադրել է Հարփսվելի հիմնադրամը՝ մի կազմակերպություն, որի նպատակն է հնարավորություններ ընձեռել աղքատ երիտասարդներին՝ իրենց նպատակներին հասնելու համար՝ կենտրոնանալով զարգացող երկրներում կին առաջնորդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման վրա՝ նրանց կացարանով և ուսուցման պայմաններով ապահովելու միջոցով։
|