Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալբանիայի սահմանադրություն (ալբ․՝ Kushtetuta e Shqipërisë) Ալբանիայի հիմնական օրենքների հավաքածուն, որ ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 21-ին։ Այն ներառում է նախաբան, 18 գլուխներ և 183 հոդվածներ։
Երկրորդ մասում նշված են մարդու հիմնական իրավունքերը և ազատությունները։ Ալբանիայի սահմանադրության այս հատվածը երաշխավորում է քաղաքացիների իրավունքները և ազատությունները, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, բերում է պետական փաստաաբանի և նրա իրավունքների հասկացությունը։
Ալբանիայի օրենքների երրորդ մասը նվիրված է վեհաժողովին։ Այստեղ հիմնականում զետեղված են ընտրության և խորհրդարանի պատգաավորների լիազորությունների, խորհրդարանի կազմակերպությունների և գործառույթների, օրենսդրական գործընթացների մասին դրույթներ։
Սահմանադրության հաջորդ մասում ներկայացված են պետության նախագահի լիազորությունների և ընտրությունների մասին դրույթներ։
Հինհերորդ մասը ներկայացնում է Ալբանիայի նախարարությունների խորհրդի հիմնական գործառույթները և լիազորությունները։
Վեցերորդ մասը նվիրված է տեղական կառավարմանը։
Այնուհետև ներկայացված են հետևյալ դրույթները.